ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սիրիահայ Ավետիս Գաբրիելյանի ֆիլմը կցուցադրվի Պրահայի կինոփառատոնում

04 մարտի, 2016 | 08:39

IMG_3682Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված ՙՄեկ աշխարհ՚ (ONE World) 18-րդ միջազգային փաստավավերագրական ֆիլմերի կինոփառատոնում այս տարի 13 անվանակարգերում կցուցադրվի 123 ֆիլմ  62 երկրներից։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք,փառատոնը կանցկացվի  մարտի 7-16-ը  Պրահայում։

Ֆիլմերը կցուցադրվեն Չեխիայի 34 քաղաքներում, նաեւ Բրյուսելում։ Պրահայում ֆիլմերը կցուցադրվեն հետեւյալ կինոթատրոններում՝ Lucerna, Světozor, Atlas, Kino 35, Municipal Library, Ponrepo, Evald, Kino Béla եւ the Audience Centre in the Lucerna Gallery. Այս տարի կանցկացվեն նաեւ ինտերակտիվ քննարկումներ, կցուցադրվեն ֆիլմեր դպրոցական տարիքի երեխաների համար։

Avo KaprealianԱռաջին անգամ կինոփառատոնում իր ֆիլմը կներկայացնի 30ամյա սիրիահայ կինոռեժիսոր Ավետիս Գաբրիելյանը (Ավո Կապրեալյան)։ Նա իր  ՙԱռանց դռների տները՚ ֆիլմը մի քանի տարի շարունակ նկարահանել է Հալեպում՝  ցույց տալով  պատերազմի դեմքը։ Նկարահանումները կատարել է իրենց տան պատշգամբից։  Այս ֆիլմն այս տարի ցուցադրվել է նաեւ Բեռլինեալեում։ Ավետիսը կլինի կինոփառատոնի 100-ից ավելի հյուրերի թվում։ 

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց փառատոնի տնօրեն Հանա Կուլհանկովան, փառատոնն այս տարի ընտրել  է  ՙՏուն փնտրելով՝ գլխավոր խորագիրը՝  նվիրված Եվրոպայում փախստականնների խնդրին։ Առանձին անվանկարգերում կներկայացվեն ուկրաինական ճգնաժամին նվիրված ֆիլմերը՝  ՙԱնհանգիստ Ուկրաինան՚ բաժնում։

Փառատոնում տեղի կունենա 26 ֆիլմերի  համաշխարհային պրեմիերաներ, նաեւ կներկայացվեն այս տարվա ամերիկյան ՙՕսկար՚ին առաջադրված երեք ֆիլմ։

Ինչպես միշտ, այս անգամ եւս կցուցադրվեն ֆիլմեր, նվիրված kuba disidentsլրատվամիջոցների ազդեցությանը,ինչպես նաեւ տարբեր աշխարհամասերին։ Առաջին անգամ ֆիլմեր կցուցադրվեն  Հարաֆային Ամերիկայից եւ  Աֆրիկայից։

Կինոփառատոնի շրջանակներում տրվող ամենամյա մարդու իրավունքների պաշտպանության Homo Homini  մրցանակն այս տարի կտրվի կուբացի այլախոհների խմբին։

Հիշեցնենք, որ միայն անցյալ տարի Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ վավերագրական ֆիլմերի  կինոփառատոնին՝ ՙՄեկ աշխարհի ֆիլմերը դիտել է  123 հազար մարդ։

 

Հակոբ Ասատրյան 

Պրահա

ՕՐԵՐ  orer.eu

Այս տարվա փառատոնի մասին կարող եք կարդալ նաեւ այստեղ՝ http://orer.eu/

ՙԱռանց դռների տները՚ ֆիլմի պաշտոնական գովազդային հոլովակը.

ԱՅՆ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ՄԱՐՏԻ 11-ԻՆ  ԺԱՄԸ  22:00-ին Պրահայի Béla  կինոթատրոնում ,մարտի 13-ին ժամը 21:30 ին Atlas-ում,ուր նաեւ տեղի կունենա քննարկում,  եւ մարտի 15-ին ժամը 20:00-ին քաղաքային գրադարանում՝  Municipal Library։


Առնչվող նյութեր
1. ,,Մեկ աշխարհ,, կինոփառատոնում կցուցադրվի չեխահայ Անդրան Աբրահամյանի ֆիլմը
2. ՀԱԼԷՊԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏՆԵՐԸ ՀԱՅ ԾԵՐԱՆՈՑԻՆ ՄԷՋ
3. ԴԱՀԵՇԸ կրկին դադարեցրել է Հալեպի ջրի մատակարարումը
4. ՄԱԿ-ի տարբեր կառույցներ հանդես են եկել Սիրիայի հարցով համատեղ հայտարարությամբ. 300 հազար երեխա մնում է պաշարման մեջ
5. ԴԷՊԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԿՈՉ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ՝ ՏԱԳՆԱՊԱՀԱՐ ՀԱԼԷՊԷՆ
6. Հալէպի Հայ Կաթողիկէ Համայնքը Դիմաւորեց ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը. լուսանկարներ
7. Բախումնային Շրջաններու Մէջ Գտնուող Հալէպի Եկեղեցիներու Զանգերը 5 Տարուան Լռութենէն Ետք Ղօղանջեցին՝ ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառին Այցելութիւնը Աւետելով
8. Հալէպի Մէջ Ս. Ծննդեան Եւ Աստուածայայտնութեան Տօնը Նշուեցաւ ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին Օրհնաբաշխ Ներկայութեամբ
9. Սուրիական Բանակի Հրամանատարութիւնը Հալէպը Ապահով Եւ Խաղաղ Տարածք Յայտարարեց՝ Քաղաքը Ազատագրելով Ահաբեկչութենէն Եւ Ահաբեկիչներէն
10. Զինեալ Խմբաւորումներու Առաջին Խումբը Դուրս Բերուեցաւ Հալէպէն

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: