ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
11 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր

10 նոյեմբերի, 2018 | 12:29

Աշխաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության նախավերջին օրը, նոյեմբերի 9-ին, մրցահարթակում իրենց հարաբերությունները որոշեցին 109 կգ քաշայիները։ Հայաստանի հեղինակավոր պատվիրակ, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող ոսկե դափնեկիր Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 435 կգ  / 195 կգ + 240 կգ / արդյունքով  նվաճեց աշխարհի  չեմպիոնի կոչումը և  արժանացավ ոսկե մեդալի։

Սիմոնի չեմպիոնական կիլոգրամները նրան վարձահատույց եղան  նաև համաշխարհային երկու ռեկորդով / երկամարտ և հրում վարժություն /։

Երկրորդ տեղը գրաված չինացի Ժե Յանգը հայ չեմպիոնից երկամարտում հետ մնաց ամբողջ 16 կիլոգրամով։

Մինչ այսօրվա հաղթանակը  Հայաստանին ոսկե մեդալ էր պարգևել 2010թ․աշխարհի չեմպիոն  Տիգրան Գ․Մարտիրոսյանը / 77 կգ /։

Վաղը, նոյեմբերի 10 –ին ասպարեզ կելնի մեր մյուս հեղինակավոր պատվիրակը՝  օլիմպիական փոխչեմպիոն, գերծանրքաշային Գոռ Մինասյանը

 

ՀԱՕԿ լրատվական բաժին


Առնչվող նյութեր
1. Սարգիս Մարտիրոսյանը՝ Ավստրիայի ծանրամարտի թիմային առաջնության հաղթող
2. Հայերը լավագույնն են Եվրոպայում՝ 18 ոսկե, 8 արծաթե, 6 բրոնզե մեդալներ ծանրամարտում
3. Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի չեմպիոն՝ նոր ռեկորդով. 5-րդը Հայաստանից
4. Եվրոպայի երեք հայ չեմպիոն ծանրամարտում. Կարուշ Ղուկասյան, Սոնա Պողոսյան, Անդրանիկ Կարապետյան
5. Արա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Մոնթե Մխիթարյանը՝ արծաթե մեդալակիր
6. Սիմոն Մարտիրոսյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն
7. Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր
8. Սիմոն Մարտիրոսյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
9. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին Օլիմպիական խաղերի մեդալակիրները
10. Գոռ Մինասյան. Ինձ ոգևորեց Սիմոն Մարտիրոսյանի նվաճումը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: