ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով երեք ակցիա մեկ օրում Պրահայում

22 ապրիլի, 2018 | 22:50

Ապրիլի 22-ին չեխահայությունն իր համերաշխության ձայնը բարձրացրեց Հայաստանում 10 օր շարունակ անցկացվող խաղաղ հանրահավաքների ու երթերի մասնակիցներին աջակցելու համար։ Կեսօրից անց Պրահայի Սուրբ Հոգի եկեղցում ժամերգությունից հետո նախ չեխահայության հոգեւոր հովիվ  Բարսեղ վարդապետ Փիլավչյանն է անդրադարձել Հայաստանի ժողովրդի արդար բողոքներին, խաղաղության եւ համերաշխության կոչ անելով բոլորին։ Այնուհետեւ եկեղեցուց դուրս տեղի է ունեցել ցույց, որի ընթացքում ցուցարարները  իրենց աջակցություն են հայտնել »Քայլ Արա, մերժիր Սերժին» շարժմանը՝ պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը։

Այնուհետեւ մի խումբ ցուցարարներ գնացել են Պրահայում Հայաստանի դեսպանություն, դեսպանատան ցանկապատին փակցրել են Սերժի հրաժարականի պահանջներ, նաեւ հավաստացել, որ այլեւս դեսպանությունում կախված չէ Սերժ Սարգսյանի լուսանկարը։

Երեկոյան Պրահայի Պալացկի հրապարակում 100-ից ավելի չեխահայեր ելույթներով եւ լոզունգերով պահանջեցին, որպեսզի ոչ միայն ազատ արձակեն ձերբակալված պատգամավորներն ու երիտասարդները, այլեւ Սերժ Սարգսյանն անհապաղ հրաժարականի դիմում ստորագրի եւ ձերբազատի հայ ժողովրդին արյունահեղությունից ու առճակատումից։ Ելույթներ ունեցան Հայկական վերածնունդ շարժման ներկայացուցիչ, հրապարակախոս Շուշան Ղազարյանը, Դեպի Արարատ կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Խաչատրյանը, հայկական շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանը, orer.eu կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը, երիտասարդ կամավորական Լիլիթ Ղազարյանը։

Հավաքն ավարտվեց »Մերժիր Սերժին» եւ »Ազատություն Նիկոլին» վանկարկումներով, իսկ վերջում մասնակիցների անունից հայտարարություն ընդունվեց, որն ընթերցեց Շուշան Ղազարյանը։ Ցույցի մասնակիցները ստորագրեցին հայտարարության տակ, որը կփոխանցվի Հայաստանի դեսպանություն՝ ՀՀ իշխանություններին փոխանցելու նպատակով։

Ներկաները նաեւ ցանկություն հայտնեցին , որպեսզի աշխատանք տարվի չեխական հասարակության ու քաղաքական շրջանակներում Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին լիակատար տեղեկատվություն ապահովելու հարցում։

Հիշեցնենք, որ օրերս նաեւ Չեխիայի հայ երիտասարդները տեսահոլովակ էին պատրաստել՝ Մերժիր Սերժին խորագրով եւ տարածել համացանցում։

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի

 

 


Առնչվող նյութեր
1. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
2. Բիզնես միջավայր ու տնտեսական քաղաքականություն. Քննարկում բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում
3. Հոկտեմբերի 12-ին հայկական թեմայով դասախոսություն Ստրահովի գրադարանում
4. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար
5. Հեղափոխությունը անկախության տարիներին գրված լավագույն ստեղծագործությունն է
6. Նախագահը հորդորում է լինել զուսպ և հանդուրժողական
7. Հակահեղափոխական կրքերը բորբոքվում են. վարչապետը ազատեց ԲՀԿ-ական եւ դաշնակցական նախարարներին
8. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
9. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
10. Ինչպե՞ս ընտրել դատարանների անկախացման լավագույն մեխանիզմը. հանդիպում-քննարկում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: