ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սերժ Սարգսյանը չգիտի Լիբանանի տեղը և չի գիտակցում, թե ինչ է կարդում

Թաթուլ Հակոբյան
02 օգոստոսի, 2016 | 07:47

serz 1Օգոստոսի 1-ին Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Բաղրամյան 26-ում: Նրա ելույթի մի հատվածը պարզապես վիրավորանք է Լիբանանի հասցեին, թեև ակնհայտ է, որ ոչ Սարգսյանը, ոչ էլ այն մարդը, ով գրել է տեքստը և տվել նրա ձեռքը, չեն գիտակցել, որ վիրավորանք են հասցնում արաբական աշխարհում մեր թիվ մեկ դաշնակցի հասցեին:

Լիբանանը միակ երկիրն է, որ Արցախի հարցով ադրբեջանական նախաձեռնություններում չի աջակցում Բաքվին: Առնվազն պահպանում է չեզոքություն: Հայոց ցեղասպանության և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցերում աջակցում է Երևանին: Այս երկիրը երկու անգամ խորհրդարանի մակարդակով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Սերժ Սարգսյանը կարդացել է.

“Մենք որևէ մեկին թույլ չենք տալու, որ քայքայի մեր պետության հիմքերը: Զենքով և բռնությամբ Հայաստանում հարցեր չեն լուծվելու: Երևանը Բեյրութ կամ Հալեպ չէ: Նախորդ դարաշրջանի՝ Սառը պատերազմի տարիների լուծումները թող ոչ մեկը չփորձի Մերձավոր Արևելքից ներմուծել Հայաստան: Թող սա չհասկացողները ուսումնասիրեն Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատմությունը կամ այսօր դեռ ծավալվող՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքները և իրենց եզրակացությունները կատարեն դրանցից”:

Հետաքրքիր է, երբ Սերժ Սարգսյանը և բոլոր նրանք, ովքեր հայտարարում են Հայաստանի Լիբանանացման կամ Բեյրութացման վտանգի կամ անթույլատրելիության մասին, գիտակցում ե՞ն, թե ինչ վիրավորանք է Լիբանանի հասցեին:

Ուրեմն ի՞նչ, մյուս անգամ էլ խոսելու եք թուրքմենացման, կիրգիզացման մասի՞ն:

Իսկ գուցե ղազախացման մասի՞ն:

Բայց հիշե՛ք, որ Ձեզ Նազարբաևը առնվազն մեկ անգամ հրապարակավ նվաստացրել և ստորացրել է:

Թե մտածում եք՝ Լիբանանը անգլուխ երկիր է:

Այո՞: Հասկանում ե՞ք Ձեր ասածները: Լավ, ձեր մեջ մի դիվանագետ չկա՞:

Բայց Սերժ Սարգսյանը և բոլոր նրանք, ովքեր խոսում են Լիբանանացման կամ Բեյրութացման վտանգի մասին, ցավոք, նաև անգետ են ու տգետ, քանի որ Լիբանանը իր ցուցանիշներով, այդ թվում՝ ժողովրդավարական, Հայաստանից առաջ է:

Դուք դա գիտե՞ք, թե ո՞չ:

 

aniarc


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: