ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սերժ Թանգյանի երկրորդ նամակին պատասխանել է մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը

27 փետրվարի, 2013 | 13:14

ԵՐԵՎԱՆ- Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն NEWS.am-ի խնդրանքով անդրադարձել է աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանգյանի` Սերժ Սարգսյանին ուղղված երկրորդ նամակին:

Հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը ծանոթացե՞լ է եւ պատասխանելո՞ւ է Թանգյանի երկրորդ նամակին, Արզումանյանը պատասխանել է.

 

«Այո՛, նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է Սերժ Թանգյանի երկրորդ նամակին: Ինչպես արդեն իր պատասխանում նշել էր Հանրապետության ղեկավարը, ինքը նույնակարծիք է պարոն Թանգյանի բարձրացրած հարցերի գերակշիռ մեծամասնության հետ, ինչի մասին բազում առիթներով հնարավորություն է ունեցել հրապարակավ արտահայտվելու: Նախագահը համարում է, որ նախընտրական շրջանում ասվել է ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ ու հիմա արդեն գործելու ժամն է: Ու բոլոր հարցերի պատասխանները պետք է արդեն փոփոխվող իրականությունը տա:

 

Շնորհակալություն հայտնելով աշխարհահռչակ երգչին ու լավ հային իր ակտիվ կեցվածքի համար՝ նախագահը հույս է հայտնում, որ մոտ ապագայում հնարավորություն կլինի սիրված ռոք խմբի ամբողջական կազմի հայաստանյան մեծ համերգով միասին նոր փուլ սկսենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նախատեսվող համազգային ծրագրում,,:

 

Հիշեցնենք, որ Սերժ Թանգյանը նամակ էր հղել ՀՀ նախագահին, որտեղ նշել էր, որ անգամ Սերժ Սարգսյանը վստահ չէ, որ ինքն ընտրվել է: Դրան պատասխան նամակով արձագանքել էր Սերժ Սարգսյանը:

Իսկ փետրվարի 27-ին, Սերժ Թանգյանը երկրորդ նամակն է հղել ՀՀ նախագահին, նշելով, որ նա հստակորեն չի պատասխանել իր հարցերին: Նախորդ նամակները հրապարակված են մեր orer.eu կայքում։

 

 

Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. «Արդարադատություն Հայաստանում». Սերժ Թանկյանի խնդրագիրը՝ Հայաստանի անկախության տոնի առիթով
2. Մատնացու՛յց արեք ագրեսորին, մատնացու՛յց արեք, որ դասեր քաղվեն ու հնարավոր լինի առաջ շարժվել,-ասել է Սերժ Սարգսյանը
3. Սերժ Սարգսյան- Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպում Երեւանում՝ վերջինիս տանը
4. Բեռնում ավարտվեցին Սարգսյան-Ալիև բանակցությունները
5. Սերժ Թանկյանը ներկայացրել է ,,100 տարի,, կոմպոզիցիան
6. Սերժ Սարգսյանը պատասխանել է Էրդողանի հրավերին.Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու
7. Սերժ Թանկյանը հաստատեց. Ջորջ Քլունին կայցելի Հայաստան
8. Սերժ Սարգսյան. «Գրողի ծոցը վավերացնեք»
9. Սերժ Թանկյանը կներկայացնի Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ստեղծագործությունը
10. Հայաստանի նախագահը պետական այցով կժամանի Չեխիա

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: