ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
11 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սերգեյ Փարաջանովին նվիրված երեկո Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

12 դեկտեմբերի, 2014 | 09:29

parajanov (1)Դեկտեմբերի 13-ին, ժ. 18:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) ներկայացնում է` «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» շարքի 2014 թվականի վերջին միջոցառումը՝ «ՓԱՐԱՋԱՆՈՎ», նվիրված հայ մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին:

Միջոցառման  շրջանակներում հատուկ միջոցառումների սրահում գրող, մշակութաբան և փիլիսոփա Ռուբեն Անգալադյանը կներկայացնի «Փարաջանովի գեղարվեստական փորձը՝ որպես ազգային ֆենոմեն» բանախոսությունը: Այնուհետև կցուցադրվի ռեժիսոր Ռոն Հոլովեյի «Փարաջանով. ռեքվիեմ» ֆիլմ-հարցազրույցը (1994թ.): ֆիլմը կներկայացնի Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:

Միջոցառման մուտքն անվճար է, նախնական գրանցմամբ:

Տեղեկությունների կամ նախնական գրանցումների համար զանգահարել +374 10 541932/34:

 

«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2010թ. հոկտեմբերից: Ամեն ամիս կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին:

 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ցուցադրում է ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, կազմակերպում դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և կրթական ծրագրեր: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:


Առնչվող նյութեր
1. Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունը Բեռլինի «Արսենալ» կինոթատրոնում
2. «Շադի Ղադիրյան. հետահայաց» ցուցադրության հանդիսավոր բացումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
3. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տոնում է Թանգարանների միջազգային օրը
4. Արման Նուռի «Ճանճ» ցուցադրության հանդիսավոր բացումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
5. Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրությունը Գաֆէսճեան կենտրոնում
6. «Վերաիմաստավորելով բնությունը». 9 նկարիչ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
7. «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» ցուցադրությունը կբացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
8. «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» ցուցադրությունը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
9. Այսօր բացվում է Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
10. 75ամյա Ռոբերտ Էլիբեկյանի նոր ցուցադրությունն այսօր կբացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: