ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 օգոստոսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սերգեյ Խաչատրյան.,,Ես միանում եմ ձեզ և ուղարկում իմ ուժն ու եռանդը»

21 ապրիլի, 2018 | 22:12

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում  սատարել է արդարության պայքարի ելած ժողովրդին։ Նա մասնավորապես գրել է.

,,Նախ և առաջ ջերմորեն ողջունում եմ ձեզ, իմ ժողովուրդ։
Ուզում եմ խորհին շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ։ Դուք այս դժվար օրերին, չնայած բոլոր խոչընդոտներին, կայուն կանգնած եք և պաշտպանում եք ձեր իրավունքները երազելով մի նոր, պայծառ Հայաստանի մասին։
Ես հպարտանում եմ ձեզանով, տեսնելով թե ինչ ազատություն եք կրում ձեր սրտերում։ Խոնարվում եմ ձեր խիզախության, միասնականության և ձեր սիրո առջեւ դեպի հայրենիքը։ Շատ բարձր գնահատում եմ պ. Փաշինյանի կոչը՝ խաղաղ կերպով հասնել նպատակին։ Գիտեմ որ շատ դժվար է լինելու այդ գիծը տանել մինչև վերջ, բայց իմ սիրելի ժողովուրդ, ամեն օր հետևելով ձեր հավաքներին, ես հասկանում եմ, որ եթե ինչ որ մեկը կարող է փոխել իրականությունը, ուրեմն  դա անպայման դուք եք։
Ձեր ամենամեծ ուժը դա սերն է դեպի հայրենիքը և հավատը դեպի նոր ապագա։
Ցավոք սրտի, մեր ազգից շատ մարդիկ կորցրել են իրենց հավատն ու հույսը, միգուցե հասկանալի պատճառներով։ Ոմանք չեն հավատում, որ հնարավոր են փոփոխություններ մեր երկրում, ոմանք չեն հավատում հեղափոխությանը, ոմանք էլ չեն հավատում Նիկոլ Փաշինյանին։
Այդ բոլոր մարդկանց ես ուզում եմ ասել՜.
Ժողովուրդ ջան, եթե նույնիսկ չեք հավատում Նիկոլ Փաշինյանին, ապա անհնարին է որ չհավատաք ձեր հազարավոր երիտասարդներին։ Եվ ոչ միայն երիտասարդներին, այլ նայեւ՝ ձեր ժողովրդին, որոնք ամեն օր ձեր կողքով անցնելիս փորձում են համոզել, հույս տալ, նոր շունչ տալ փոփոխության համար։
Իրենց անկեղծության մեջ չի կարելի կասկածել։
Բազմիցս ասվել է, սա անձի պայքար չէ, սա մեր ազգի պայքարն է։
Չնայած ես ձեզանից ֆիզիկապես հեռու եմ, բայց իմ ուշքն ու միտքը դուք եք, ամեն օր ձեզ հետևում եմ։
Ես միանում եմ ձեզ և ուղարկում իմ ուժն ու եռանդը։
Մյուս համերգիս հայտարարելու եմ, որ իմ արվեստը նվիրում եմ իմ ժողովրդին, որոնք պայքարում են այսօր փողոցներում։
Դուք մեր հույսն եք։
Եվ թող ձեր և մեր բոլորիս երազանքը շուտ իրականանա։
Իմ համար դուք արդեն հաղթել եք ձեր էությամբ։

Սերգեյ Խաչատրյան և ընտանիք։


Առնչվող նյութեր
1. Անընդունելին եւ ընդունելին՝ քարոզչական պատերազմին մէջ. Րաֆֆի Տուտագլեան
2. Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ՝ սահմանադրական փոփոխություններ եւ անցումային արդարադատության մարմիններ. ասել է Ն. Փաշինյանը հանրահավաքում
3. Նազարէթ Սրմաքեշ. Նիկոլ Փաշինեանի խաղաղ յեղափոխութեան 100 օրուայ առիթով
4. Օլեգ Եսայանին Մինսկում կփոխարինի պրոֆեսիոնալ դիվանագետ Արմեն Ղեւոնդյանը
5. Խաղողօրհնեք. Երկար դադարից հետո վերստին ղողանջեց Ախթալայի վանքի զանգը
6. Կառավարությունը ստեղծելու է բոլոր պայմանները, որպեսզի քաղաքացիները հարստանան ու հարստացնեն մեր երկիրը. շարունակվում է վարչապետի այցը Տավուշի մարզ
7. Մայիսից սկսած՝ ավելի շատ մարդ է գալիս Հայաստան, քան հեռանում. վարչապետը հանդիպել է Տավուշի մարզի բնակիչներին
8. 100 տարի առաջ այս օրը գումարվել է անկախ Հայաստանի խորհրդարանի Առաջին նիստը
9. Ինչքանո՞վ են ՀՀ նոր իշխանությունները գիտակցում Ջավախքի ռազմավարական նշանակությունը
10. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: