ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սերբ ռեժիսոր Ժելիմիր Ժիլնիկին՝ «Փարաջանովյան թալեր»

13 հուլիսի, 2016 | 07:40

golden 3 2016«Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի երրորդ օրվա մեկնարկը տրվեց մամուլի ասուլիսներով:

Կատյա Ֆիլիպովան («Ինսայթ», Խաղարկային ֆիլմերի մրցույթ), Առնո Խայաջանյանը («Քարքարոտ ճամփաներ», Հայկական համայնապատկեր մրցույթ), Նարե Մկրտչյանը («Տան մյուս կողմը», Հայկական համայնապատկեր), Իզուդին Բայրովիչը («Դատախազը, դատապաշտպանը, հայրը և որդին», Խաղարկային ֆիլմերի մրցույթ) լրատվամիջոցների ներկայացուցիչներին պատմեցին մրցութային ծրագրերում ընդգրկված կինոնկարների մասին:
zeremir zelnikԱյնուհետև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում վարպետության դաս անցկացրեց ռեժիսոր Ժելիմիր Ժիլնիկը (Սերբիա): Օրվա երկրորդ կեսին «Դալան» պատկերասրահում տեղի ունեցավ Հայաստանի  և «Ոսկե ծիրան»-ի լավագույն բարեկամ, ճանաչված ռեժիսոր, երջանկահիշատակ Աբաս Քիառոսթամիի «Ճանապարհը» լուսանկարների ցուցահանդեսը:
Փառատոնային երրորդ օրը տեղի ունեցավ «Շեքսպիրն ապրում է կինոյում» ծրագրի բացումը, «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց Դերեք Ջարմենի «Փոթորիկ» ֆիլմը: «Գերմանական կինոյի օր» ծրագիրը «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկեց Աննե Զոհրա Բերախեդի  «24 շաբաթ» ֆիլմի ցուցադրությամբ:
Կարմիր գորգի արարողությամբ տեղի ունեցավ Ջիվան Ավետիսյանի՝ «Վերջին բնակիչը» (Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ) ֆիլմի պրեմիերան։
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ներկայացվեց Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս»-ը:

Տեղի ունեցավ Ժելիմիր Ժիլնիկի կինոնակարների հետահայաց ցուցադրությունների բացումը, ներկայացվեցին սերբ ռեժիսորի կարճամետրաժ ֆիլմերը: Ռեժիսորը պարգևատրվեց «Փարաջանովյան թալեր» մրցանակով։
Ավելի ուշ կինոդիտումները շարունակվեցին Պողոսյան պարտեզներում: Կինոսերները դիտեցին Փիթեր Գրինըուեյի «Պրոսպերոյի գրքերը» ֆիլմը:
Կինոփառատոնի երրորդ օրը կրկին ամփոփվեց The Club-ում` կեսգիշերային հանդիպմամբ:


Առնչվող նյութեր
1. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
2. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
3. ,,Ոսկե ծիրան,, Պատվո մրցանակ մեծանուն երգչուհի Հասմիկ Պապյանին
4. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
5. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին
6. Դանիել Վարուժանի մասին ֆիլմ ,,Ոսկե ծիրան,,ում. ,,Դանիել,,
7. ,,Եղիցի լույս,, մրցանակ Արմեն Մեդվեդեւին
8. Արոնոֆսկին միգուցե ֆիլմ նկարահանի նաեւ Հայաստանում
9. Բուլղարական ,,Ամենագոն,,ը ,,Ոսկե Ծիրանի,, հիմնական հավակնորդներից մեկն է
10. Հայաստանում զգում եմ ինչպես տանը. ,,Ոսկե Ծիրան,, մրցանակներ Բեքի Փրոբստին եւ Արսինե Խանջյանին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: