ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սերբիա. Հայ պոեզիայի երեկո Բելգրադում՝ «Արարատի փեշերից մինչև Դանուբի ափերը»

17 փետրվարի, 2016 | 10:23

serbia slika etnografski muzejԲԵԼԳՐԱԴ.- Փետրվարի տասնվեցին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի Հնագիտության թանգարանի պատկերասրահում տեղի ունեցավ պոեզիայի երեկո։ Նախապես այնտեղ բացվել էր սերբահայ նկարչուհի Անամարիա Վարդապետյանի նկարների և նկարազարդումների ցուցահանդեսը՝ վերնագրված «Արարատի փեշերին»։ Այդպես է կոչվում բանաստեղծուհի Անուշ Բալայանի «Իմ աստվածուհի» բանաստեղծությունների երկլեզու ժողովածուի խորագրերից մեկը։

Անուշ Բալայանն իր գիրքը արդեն մի քանի անգամ ներկայացրել է բելգրադյան մշակութային օջախներում կազմակերպված շնորհանդեսներում, ինչպես նաև Երևանում՝ Նարեկացի արվեստի կենտրոնում։ Այս անգամ նա իր պոեզիան ներկայացրեց «Արարատի փեշերին» ցուցահանդեսի ընթացիկ ծրագրի սահմաններում։

Լեփ լեցուն դահլիճում ներկաները մեծ ուշադրությամբ հետևեցին մեկժամյա հարուստ և հետաքրքիր ծրագիրը։ Երեկոն վարում էր հենց ինքը՝ գրքի հեղինակը։ Բացման խոսքում նա կրկին անգամ իր շնորհակալությունը հայտնեց նկարչուհի Անամարիա Վարդապետյանին՝  գիրքը նկարազարդելու աշխատանքի համար։

serbia2  Անուշ Բալայանի պոեզիայի երեկոյի ընթացքում իրենց երաժշտական կատարումները ներդրեցին Լուկա Յոկսիմովիչ Բարբատը և Դրագիշա Գաբորովիչը։ Նրանք «Կույրերի շարժում» կազմակերպության անդամներն են, որին, իր մարդասիրական կամավոր աշխատաքով, համագործակցում է բանաստեղծուհին։

Կիթառի հնյունների ներքո հնչում էին նրա հայերեն բանաստեղծությունները և դրանց սերբերեն թարգմանված տարբերակները։

Տաղանդաշատ Դրագիշա Գաբորովիչը երգեց «Ո՜վ, սիրուն, սիրուն» երգը հայերեն՝ նվագակցությամբ Լուկա Յոկսիմովիչ Բարբատի։ Այնուհետև Լուկան կատարեց «Մարտիկի երգը», նույնպես հայերեն, հիացնելով ներկաներին և ամրապնդելով հայ և սերբ ազգերի  մշակութային կամուրջը։

Մեծ համակրանք վայելող բանաստեղծուհու երեկոյի ավարտին ազգային պարի «Շաֆարիկ» համույթը կատարեց քոչարի։ Անուշ Բալայանը նրանց ելույթից առաջ serbia3համառոտ ներկայացրեց քոչարու ազգային բնութագիրը։ Նա նաև ցուցադրեց ներկաներին ծիրանափող՝ դուդուկ։

Պատմական անցյալով և ճակատագրով նման են իրար հայերն ու սերբերը։ Այդ իսկ պատճառով էլ ներկաներին համակել էին բազմախառն հույզերն ու զգացմունքները։ Նրանք իրենց հիացմունքը արտահայտեցին ջերմ ծափահարությամբ և երախտիքի խոսքերով։

«Արարատի փեշերից մինչև Դանուբի ափերը», այդպես բնութագրեց իր երեկոն բանաստեղծուհի Անուշ Բալայանը։

Սեփ. թղթ.

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Ցեղասպանության 102րդ տարելիցը Սերբիայում
2. Սերբիա. Լյուբիա Միլետիչի «Արարատի հողմերը» գրքին նվիրված երեկո
3. Փոխնախարար Հովակիմյանը հակադարձել է Մամադ-Գուլիևի հնչեցրած մեղադրանքներին
4. Բելգրադում հիշատակեցին Հայաստանում զոհված սերբ օդաչուներին
5. ՍԵՐԲԻԱ. Դեկտեմբերի 13-ին Սերբ-Հայկական բարեկամության երեկո Բելգրադում
6. Վեսելին Ջելետովիչի «Յոհանի սերբական սիրտը» վիպակը հայերեն
7. Մկրտիչ Սարգսյանի «Հայերենի հերթական դասը» սերբերեն
8. Կիպրոս, Սերբիա,Ալբանիա.ոգեկոչումներ, ցույցեր, շնորհանդեսներ
9. Սերբիայում նշվեց Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը
10. ԲԵԼԳՐԱԴ. ՀԱՅԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ, ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՆՑ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: