ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սերբիա. Լյուբիա Միլետիչի «Արարատի հողմերը» գրքին նվիրված երեկո

15 փետրվարի, 2017 | 12:32

serbia 0ԲԵԼԳՐԱԴ. -Փետրվարի 14-ին Բելգրադի Սկադարլիայի փողոցում գտնվող գրող Ջուրա Յակշիչի անվան տան ընթերցասրահում տեղի ունեցավ սերբ բանաստեղծուհի Լյուբիա Միլետիչի «Արարատի հողմերը» գրական երեկոն՝  նվիրված Հայոց բանակի 25-ամյակին:

Երեկոյին ներկա էին Հայաստանի պատվո հյուպատոս Պրեդրագ Տոմիչը և Սերբիայի Հայ Համայնքի նախագահ Սամվել Այվազյանը, սերբ մտավորականության ներկայացուցիչներ և հյուրեր:

Երեկոն սկսվեց Լյուբիցայի կենսագրության ներկայացմամբ։ Նա իր գործունեության ընթաքում  բազմաթիվ բանաստեղծություններ է գրել՝ հարազատ երկրի պես ներկայացնելով  Հայաստանն ու Արցախը: Իր բանաստեղծություններում նա նույնականացնում է հայ ու սերբ ժողովրդի ճակատագիրը, որ մեզ,հայերիս,  ինչպես և սերբերին, հատում  են տաճար տանող ճանապարհները:

Երեկոյի ընթացքում Հայաստանի և Արցախի դրոշների ներքո, սերբ բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչը  «Արարատի հողմերը» իր գրքից կարդաց մի շարք բանաստեղծություններ: Նրա յուրաքանչյուր բանաստեղծությունը յուրահատուկ ձևով սեր է ներշնչում Հայաստանի նկատմամբ, նա այնպիսի ոգևորությամբ էր կարդում կարծես ծնվել ու մեծացել է Հայաստանում:

Բանաստեղծուհու գործերը կարծես ամբողջացան, երբ Անժելա Նեդելյկովիչի կատարմամբ հնչեց  հայկական «Արաքսի երգը»:

Մի քանի անգամ Լյուբիցան եղել է Հայաստանում, վերջին անգամ մասնակցել է Մեծ եղեռնի 100-ամյակին,ներկայացնելով հայ ընթերցողին այդ տարում լույս տեսած «Արդի հայկական պոեզիան» իր գիրքը, որում թարգմանել է բազմաթիվ ժամանակակից հայ բանաստեղծների գործերը:

Երեկոյի երկրորդ մասում հնչեցին նաև սերբական երգեր՝ դրանք նվիրելով սերբ գրողին, ով անշահախնդիր նվիրվել է մեր երկրին և բանաստեղծությունների միջոցով ներկայացնում է սերբ ընթերցողին մեր պատմությունն ու մեր պոեզիան:

Լյուբիցա Միլետիչը առաջին անգամ կարդաց նաև հայ բանաստեղծների իր նոր թարգմանությունները՝ Դավիթ Հովաննեսի «Քարն է խոսում»,«Խաղող», Վարդան Հակոբյանի ՚՚Մի խոսիր ինձ հետ բառերով՚՚, ՚՚Ծառի եղբայրն եմ,՚՚Հաճախ վիճում ենք՚՚,«Հայկական մեթոդ», Էդվարդ Միլիտոնյանի «Զորակոչ»,«Դա իմը չէ»,«Ես երգում եմ…»,«Խոնարվում եմ»,«Նոյ», Գագիկ Դավթյանի «Ծովային խառնաշփոթ»,՚՚Անվերադարձ ոչինչ չի անհետանում՚՚,«Պոեզիա» բանաստեղծությունները։

Երեկոն փակվեց «Ազգ իմ փառապանծ» երգով: Հանդիսատեսին այնպես էին դուր եկել մեր հայկական երգերը, որ ծրագրից դուրս հնչեցին ևս մի քանի երգեր Անժելա Նեդելյկովիչի (Երեմյան) կատարմամբ:

«Լավաշ» բանաստեղծությունը կարդալուց հետո բոլոր ներկաներին հյուրասիրվեց մեր ավանդական լավաշը տարբեր խորտիկներով, որի հովանավորն էր Սերբիայի Հայ Համայնքի նախագահ Սամվել Այվազյանը։

Անժելա Նեդելյկովիչ (Երեմյան)

հատուկ ՕՐԵՐ-ի համար

Բելգրադ 

Serbia 1 serbia 2 serbia 8


Առնչվող նյութեր
1. Պրահայում ավարտվեց Գրքի եւ գրականության միջազգային տոնավաճառ-փառատոնը
2. Քրիստոֆեր Աթամյանին գրական մրցանակˋ «Վաշինգտոնյան բարձունքների բանաստեղծը» գրքի համար
3. Ցեղասպանության 102րդ տարելիցը Սերբիայում
4. Փոխնախարար Հովակիմյանը հակադարձել է Մամադ-Գուլիևի հնչեցրած մեղադրանքներին
5. Բելգրադում հիշատակեցին Հայաստանում զոհված սերբ օդաչուներին
6. ՍԵՐԲԻԱ. Դեկտեմբերի 13-ին Սերբ-Հայկական բարեկամության երեկո Բելգրադում
7. Իջեւան. Ասմունքող Աննա Դավթյանի գրական ցերեկույթը
8. Լեհաստան. Հայ-լեհական գրական հանդիպում Պոզնանում
9. Վեսելին Ջելետովիչի «Յոհանի սերբական սիրտը» վիպակը հայերեն
10. Լոնդոն. հանդիպում գրող-հրապարակախոս Սեյրանուհի Գեղամյանի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: