ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՍԵՐԲԻԱ. Դեկտեմբերի 13-ին Սերբ-Հայկական բարեկամության երեկո Բելգրադում

09 դեկտեմբերի, 2016 | 19:34

ԲԵԼԳՐԱԴ-Բելգրադի քաղաքային գրադարանը և Սերբիայի Հայկական Միությունը կազմակերպում են երեկո՝ նվիրված 1988 թվականի դեկտեմբերի 8-ին երկրաշարժի աղետի հետևանքները վերացնելու նպատակով Հայաստան մեկնած  յոթ սերբ օդաչուներին,որոնք հումանիտար օգնություն տանելիս զոհվեցին Երևանի մոտակայքում:Այս մասին ՕՐԵՐ-ին հայտնում են Սերբիայի Հայկական Միությունից։ 

Սերբ-Հայկական երեկոն կկայանա 2016 թվականի դեկտեմբերի 13-ին, ժամը 19.00-ին Բելգրադի քաղաքային գրադարանի արվեստի բաժնի ընթերցասրահում: Ողջույնի խոսքով հանդես կգա Սերբիայի Հայկական Միության նախագահ Սամվել Այվազյանը: Սերբ-Հայկական բարեկամության մասին կխոսի սերբ բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչը, իսկ զոհված օդաչուների հիշատակի մասին՝ լրագրող Մարկո Ելիչը: Ծրագիրը կվարեն Իրենա և Ռոլանդ Այվազյանները:

Ծրագրի գեղարվեստական մասում ելույթ կունենան Սերբիայի Հայկական Միության անդամներ Թամարա Լուկովիչը և Անժելա Նեդելյկովիչը,նրանց կատարմամբ կհնչի հայկական ավանդական երաժշտություն, կկատարվեն նաև սերբական և հայկական ազգագրական երգեր: Երեկոյի ընթացքում, հյուրերը կունենան բացառիկ հնարավորություն տեսնել Անամարիա Վարդապետյանի  ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները, որ ստեղծվել են Հայաստանի բնությամբ եւ մշակույթով ոգեշնչված: Կտրվի նաև հայկական ավանդական խորտիկներով հյուրասիրություն։

ararat-jermsnksiՀայաստանն աշխարհի ամենահին երկիրն է, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես կրոն, 301թվականին ( IV դար): Հայաստանն ու Սերբիան ունեն ավանդական բարեկամական կապեր, որոնց հիմքը դեռևս վաղ  XIII դարում դրել է առաջին արքեպիսկոպոս Սուրբ Սավան։ Նա կանչել էր  հայ շինարարներին Սերբիա, ովքեր կառուցեցին միջնադարյան վանքեր:

Հայերն այստեղ ունեցել են շատ մեծ համբավ և ազդեցություն: Հիմա էլ ապրում են Բելգրադում, Պանչեվո, Վալյեվո քաղաքներում, Վրնյաչկա բանյայում և Նիշում: Մեծ դեր ունեն ևս Սերբիայի արվեստի զարգացման հարցում, քանզի Նյեգոշի «Գորսկի վենաց» և Վուկ Կարաջիչի «Սերբերեն բառարանը» տպագրվել են XIX դարում Վիեննայի հայկական տպարանում:

Սերբիայի Հայկական Միությունը շարունակում է կազմակերպության բարի  ավանդույթը, որը նպաստել է  երկու երկրների միջև վերջին երեք տասնամյակների ընթացքում բարեկամական հարաբերություններին: Միության անդամները հայերն են ու այս կովկասյան ժողովրդի շատ բարեկամներ: Միությունը ցանկանում է կամուրջ դառնալ երկու երկրների հաստատությունների համագործակցության միջև և տարածել բարեկամություն ու բազմազգային մշակույթ:

 Մարկո Ելիչ-սերբ լրագրող

Սերբերենից թարգմանությունը՝

Անժելա Նեդելյկովիչի

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Ցեղասպանության 102րդ տարելիցը Սերբիայում
2. Սերբիա. Լյուբիա Միլետիչի «Արարատի հողմերը» գրքին նվիրված երեկո
3. Փոխնախարար Հովակիմյանը հակադարձել է Մամադ-Գուլիևի հնչեցրած մեղադրանքներին
4. Բելգրադում հիշատակեցին Հայաստանում զոհված սերբ օդաչուներին
5. Վեսելին Ջելետովիչի «Յոհանի սերբական սիրտը» վիպակը հայերեն
6. Մկրտիչ Սարգսյանի «Հայերենի հերթական դասը» սերբերեն
7. Կիպրոս, Սերբիա,Ալբանիա.ոգեկոչումներ, ցույցեր, շնորհանդեսներ
8. Սերբիայում նշվեց Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը
9. ԲԵԼԳՐԱԴ. ՀԱՅԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ, ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՆՑ
10. Հանդիպում Սերպիոյ Հանրապետութեան նախագահ Թոմիսլաւ Նիքոլիչի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: