ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սերբիայում նշվեց Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը

24 ապրիլի, 2016 | 22:16

serbia 2016 april2ԲԵԼԳՐԱԴ-Այսօր, ապրիլի 24-ին Սերբիայի Հայ համայնքի կազմակերպությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված միջոցառում և մոմավառություն, որի ընթացքում 30-ից ավելի ներկաները աղոթեցին  նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված անմեղ զոհերի հոգիների հանգստության համար:

Բացման խոսքով ելույթ ունեցավ Հայ համայնքի նախագահի տեղակալ Մարինե Մանուկյանը՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական ագրեսիայի գործողությունները:

«Ցավում ենք և դատապարտում» խորագրով միջոցառման ընթացքում դատապարտման խոսքերով հանդես եկան նաև հայ համայնքի այլ ներկայացուցիչներ:

Հնչեցին «Զարթիր լաո», «Դլե յաման»,«Ախ Վասպուրական» երգերը Անժելա Երեմյան Նեդելյկովիչի և Թամարա Գրիգորյան Լուկովիչի կատարմամբ:

Սուրբ առաքել Գաբրիելի եկեղեցում հայերեն լեզվով «Հայր մեր» աղոթքից հետո մատուցվեց պատարագ հայ  նահատակների հոգու հանգստության համար: Պատարագը մատուցեց սերբ քահանա Վուկաշին Միլիչևիչը՝ սարկավագներ Զդրավկո Յովանովիչի և Ալէքսանդր Սուբոտիչի հետ միասին: Պատարագի վերջում հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը:

 Սամվել Այվազյան

 Սերբիայի Հայ Համայնք

հատուկ ՕՐԵՐ-ի համար

orer.eu

serbia 2016 april 5

serbia 2016 april 4serbia 2016 april 8serbia 2016 aprilserbia 2016 april2


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
5. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
6. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
7. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
8. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
9. Սա մշակութային ցեղասպանություն է. Չեխական թերթը Թուրքիայում հայկական ժառանգության մասին
10. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: