ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սերբիայի նախագահն այցելել է Վիեննայի Մխիթարյան միաբանություն

28 մարտի, 2014 | 20:59

serbia naxagahԱվստրիայում երկկողմ պաշտոնական այցով գտնվող Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, երկրի ԱԳ և ՊՆ նախարարների և պաշտոնական այլ անձանց ուղեկցությամբ նախօրեին այցելել Վիեննայի Մխիթարյան միաբանություն՝ վանքի արխիվներում պահվող և մխիթարյանների տպագրած ավելի քան 300 անուն սերբալեզու հնատիպ գրքերին ծանոթանալու նպատակով: Տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Վիեննայի Մխիթարյան միաբանության վանահայր Հայր Պողոս Գոճանյանը բարձրաստիճան հյուրին ծանոթացրել է միաբանության գործունեությանը:

Նախագահը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները շրջայց են կատարել եկեղեցում, գրադարանում և թանգարանում: Վանական համալիրի մամուլի սրահում այցելուները ծանոթացել են հատուկ նախագահի այցի կապակցությամբ ցուցադրված 19-րդ դարի սերբական գրականության նմուշների հետ:

Նախագահ Նիկոլիչը գրառում է կատարել միաբանության հուշագրքում: Սերբական բարձրաստիճան պատվիրակության այցը հարգանքի տուրք է եղել սերբական մշակույթի կայացման գործում միաբանության ունեցած անուրանալի վաստակի հանդեպ:

 

 

 

Աղբյուր` Panorama.am


Առնչվող նյութեր
1. 23-րդ Եվրո-հայկական խաղերը մեկնարկեցին Վիեննայում
2. Վիեննան հյուրընկալում է 23-րդ Եվրո-հայկական մարզական խաղերը
3. Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի դասախոսությունը Վիեննայում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին
4. Հայաստանը դարձավ ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ
5. Վիեննայում կայացել է «Խոստումը» ֆիլմի պրեմիերան
6. ՀՄԸՄ. Հայոց Ցեղասպանութեան 102րդ ամեակը Վիեննայում
7. Ավստրիա. Եւրոպայի երիտասարդութեան ներուժի համախմբման լաւագոյն առիթ հանդիսացաւ Հ.Մ.Ը.Մ.-ի Եւրոպայի Երիտասարդական Առաջին Հաւաքը Վիեննայի մէջ
8. ԱՎՍՏՐԻԱ. Հ.Մ.Ը.Մ.-ի Եւրոպայի Երիտասարդական Առաջին Հաւաքը Վիեննայում
9. Ավստրիա. Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վիեննայում
10. ,,Շողակն՚՚ անսամբլը ելույթ ունեցավ Վիեննայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: