ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սելֆամանիա

28 ապրիլի, 2014 | 20:58

Ameily_radke_es_vato!!Սիրելիներ, դուք սելֆիների (selfie) կարիք չունեքˋ ինքնագնահատանքի ու ինքնահաստատվելու համար: Վաղուց ուզում էի այս մասին գրել, բայց մի քանի օր առաջ մեր նահանգում մի դժբախտ դեպք տեղի ունեցավ: 32 տարեկան մի երտասարդ աղջիկ մեքենան վարելիս ,,սելֆի արեց,, ծիծաղաշարժ դեմքով ու այն տեղադրեց ֆեյսբուկում, իր հեռախոսից գրելով, թե ինչ ուրախ երաժշտություն է լսում ու ինչքան երջանիկ է իրեն զգում(սելֆի-երբ մարդն ինքն իրեն նկարում է եւ նկարը տեղադրում ֆեյսբուկում, հուսալով որ ընկերներին իրեն կգովեն ու կասենˋ ինչ սիրուն, ինչ լավն էս…): Ավաղ, ճիշտ այդ պահին նրա մեքենան մխրճվեց դիմացից ընթացող աղբատար մեքենային եւ աղջիկը տեղն ու տեղը մահացավ, գնաց այս աշխարհից:

Մենք այսօր ապրում ենք մի աշխարհում, որտեղ բոլոր արժեքները տակն ու վրա են եղել: Ու մենք չենք հասկանում, թե սա ինչքան վտանգավոր է մեր կյանքի համար: Առաջ հերոսներն էին, որ իրենց կյանքն էին տալիս գաղափարի ու մարդկանց համար: Այսօր դրանք փոխարինվել են լիդերներով ու առանջնորդներով, որոնք վերևից կառավարում են նրանց, ովքեր իրենք իրենց համարում են ներքևում: Առաջ խոնարհությունն ու հեզությունն էին արժեքները, իսկ այսօրˋ մեծամտությունն ու սելֆիները:

Սիրելի ընկերներ, դուք այդ սելիֆների կարիքը չունեք ինքնահաստատվելու համար: Համացանցում կարդացեք խնդրեմ, թե ինչպես են իրականում մարդիկ ընկալում սելֆիները: Դուք սելֆի եք անում ու կիսում ինտերնետում, հուսալով, որ ձեր ընկերները կասեն “էս ինչ լավն էս, էս ինչ սիրուն էս”, դուք էլ կտեսնեք, թե քանի հոգի է ,,լայք,, անում և ուրախությունից կթռթռա ձեր սիրտը: Այստեղ սխալվում եք: Վիկիպեդիայում տպագրված հասարակական հարցումները ցույց էն տալիս , որ երբ ձեր ընկերները տեսնում են ձեր սելֆիները, նրանք մտածում են ձեր ցածր ինքնահաստատման (low self-esteem), ցածր ինքնագնահատանքի մասին: Եւ որքան ցավալի է, երբ հոգևորականներն են այս գայթակղության մեջ ընկնում: Ի՞նչ պիտի սովորի ժողովուրդը, որտեղի՞ց պիտի օրինակ վերցնի…

Սիրելի ընկերներ, դուք իրականում ավելի բարձր էակներ եք, քան կարծում եք։ Ամեն մարդ Աստուծո պատկեր է ու նմանություն: Սելֆի նկարը չէ, որ գեղեցկացնում ու գնահատել է տալիս մարդուն, այլ այդ նկարի ետևում կանգնած անձի ներքին պատկերը, որը ճանաչվում է գործերով ու մտքերով: Վեր կանգնեք այս ընկած վիճակից: Ճանաչեք ու հասկացեք ինչի համար եք եկել այս աշխարհ: Ի՞նչ պիտի անեք, եթե մի օր սելֆի անեք ու ոչ մեկը մեկնաբանություն չգրի ու ,,լայք,, չանի: Կյանքն ինչպե՞ս պիտի իմաստավորեք: Իսկ եթե արդեն իմաստավորելիք արժեքներ ունեք, միթե՞ Ձեր երջանկությունն ու ներքին խնդությունը կախված են դիմացինների գովասանքից:

Լուսակի՛ր եղեք, այլ ոչ թե սին բաների հետևորդ ու գերի:

 

Արմեն Հարեյան

ԱՄՆ


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ազրպէյճանական փորձերը անգամ եւս ձախողեցան Եւրոխորհրդարանի մէջ
2.Լիխտենշտայնի Իշխանապետությունում հավատարմագրվեց Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանը` Աշոտ Սմբատյանը
3.Երեք հոբելյան Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում
4.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգ Ժնևում
5.Սերբիայում նշվեց 1988թ. Երեւանի մոտ վթարի ենթարկված ինքնաթիռի կործանման 30-րդ տարելիցը
6.Դեսպան Գառնիկ Բադալյանն իր հավատարմագրերը հանձնեց Թուրքմենստանի նախագահին
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ
8.Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
9.Չեխական ,,Մարդը կարիքի մեջ,, կազմակերպությունը Հայաստանում իրականացնում է 1 միլիոն եվրոյի զարգացման ծրագրեր
10.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: