ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սեդրակ Մամուլյան. ՚Պետք է վերջ դնել «խորովածա-քաբաբային» ներկայացմանը՚

Հայկական խոհանոցը Արգենտինայում
28 հոկտեմբերի, 2014 | 14:13

MamuryanՀարցազրույց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» Հասարակական Կազմակերպության  նախագահ, «Արարատ հոլ» ռեստորանի գլխավոր խոհարար և տնօրեն Սեդրակ Մամուլյանի հետ

Հայկական խոհանոցն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են տարբեր պատմական, աշխարհագրական, կլիմայական և նույնիսկ պատմա-քաղաքական գործոններով։ Այդ ավանդույթները գալիս են դեռեւս Հայկական լեռնաշխարհի Ուրարտու պետությունից։ Տարեցտարի հայկական խոհանոցն իր առանձնահատկություններով ու յուրօրինակ բաղադրատոմսերով ներկայանում է թե Հայաստանում եւ թե արտերկրում։ Վերջերս այն ներկայացվեց Արգենտինայի Հանրապետությունում՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» Հասարակական Կազմակերպության  նախագահ, «Արարատ հոլ» ռեստորանի գլխավոր խոհարար և տնօրեն Սեդրակ Մամուլյանի կողմից:

Այս առիթով կայացած հարցազրույցը ներկայացնոմ ենք մեր ընթերցողին:

Հակիրճ տեղեկանք- Արգենտինահայ համայնքը ձևավորվել է դեռևս XIX դարի 80-ական թվականներին և ավելի ստվարացել հատկապես Առաջին (1914–18) և Երկրորդ (1939–45) համաշխարհային պատերազմներից հետո, երբ վտանգվեց մեր հայրենակիցների կյանքը Թուրքիայում, ապա նաև Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներում։ Արգենտինայում ապաստան գտած հայերը հիմնականում այնթապցիներ, հաճնցիներ ու մարաշցիներ են. մեծ մասամբ բնակվում էին Բուենոս ԱյրեսումԿորդովայումՌոսարիոյումՄար դել Պլատայում։ Ներկայումս Արգենտինայում բնակվում է 135 հզ. հայ։

Մի քանի խոսքով խնդրում եմ պատմեք նախաձեռնության գաղափարի մասին ու ովքեր աջակցեցին Ձեզ։

-Արգենտինա գնալու նախաձեոնությունը պատկանում է  Հայ Բարեգործական Ընդհանուր Միությանը:

Այն ամեն տարի մի միջոցառում է կազմակերպում ,ճաշկերույթ, որի շահույթի   միջոցով  այնտեղի հայ երիտասարդները հնարավորություն են ստանում  այցելել հայրենիք:

 Ինչպիսի՞ ընդունելության արժանացաք մեր ու արգենտինացի խոհարարների կողմից և արդյոք ձեր գնալը մեծ ոգևորություն առաջացրեց այնտեղ:

-Ես ընդհանրապես շատ քիչ եմ շրջագայում , բայց երբ հարցը դրվեց այնպես, որ իմ գնալը կնպաստեր,  որպեսզի մարդիկ ոգևորվեին և այդ միջոցառումն ավելի լավ կանցներ, ես համաձայնվեցի: Այնտեղ շատ լավ ընդունելության արժանացա, շատ բարձր մակարդակի վրա էր: Երկու օրվա ընթացքում ունեցանք 300-ից ավելի այցելուներ:

– Ինչպե ՞ս են այնտեղ վերաբերվում հայերին։

 – Ընդհանրապես Արգենտինայում, հատկապես  ԲուենոսԱյրեսում  ես շատ չեմ շրջագայել։  Հայերի մասին շատ լավ կարծիք ունեն: Մեր ազգը  շատ բարձր պատիվ ունի այնտեղ

-Ո՞րն էր ներկայացնելու նպատակը ։

Ներկայացնելու նպատակը բարեգործական ճաշկերույթի կազմակերպումն էր և դրա ամբողջ հասույթը տրամադրվելու էր երիտասարդներին ու երեխաներին, որպեսզի հաջորդ տարի նրանք այցելեն հայրենիք, ծանոթանան եւ  կապ պահեն Հայաստանի հետ:

Պատրաստվում ե՞ք արդյոք մեր երկրում ներկայացնել արգենտինական խոհանոցը։  Նման միջոցառումները ի՞նչ ազդեցություն կունենան հայ ու արգենտինացի խոհարարների սերտ հարաբերությունների վրա։

Հայարգենտինական կապերը շատ խորն են ,այնքան խորն են, որ մենք կարող ենք այս երկիր այցելել «ուղղակի անձնագիր» դնելով մեր գրպանը: Կապերը շատ խորն են և իմ կարծիքով դրանք կամրապնդվեն մոտ ապագայում: Սրա վառ ապացույցն է հանդիսանում այն փաստը, որ ԲուենոսԱյրեսում բարձր գնահատական ունի հայկական խոհանոցը:Իմ նշած նախաձեռնությունները շարունակելի են և կապերը կան,որոնք մենք կարող ենք զարգացնել փորձի փոխանակման ,ինչպես նաև համատեղ միջոցառման կազմակերպմամբ: Մեր ներուժը բավականացնում է դրան: Ցավոք, ժամանակի սղության պատճառով, չկարողացա իմանալ, թե խոհարական մասնագիտական  կազմակերպության կա, թե ոչ,բայց գոնե մասնավոր խոհարարների հետ մենք կարող ենք զարգացնել հարաբերությունները :

Ի՞նչ յուրահատուկ կերակուրներ ներկայացրեցիք Արգենտինայում, որոնք ծանոթ չէին թե հայերին, և թե արգենտինացիներին:

Այնտեղ յուրաքանչյուրն իր գործը գիտի: Ես վարպետության դաս անցկացրեցի: Ողջ խնջույքի ընթացքում պատմում էի հայկական խոհանոցի մասին և ուտեստ էի պատրաստում:   Առաջին օրը  ներկայացրեցինք ղափամա, երկրորդ օրը` լցոնած խնձորներ որպես աղանդեր, իսկ 3-րդ օրն ավելի փոքրաթիվ մարդկանց համար՝ մոտ 100-120 հոգի, վարպետության դաս  անցկացրեցի` ներկայացնելով 3 ուտեստ: Ներկա էին Վրաստանի, Ռուսաստանի , Հայաստանի պատվո հյուպատոսները՝  իրենց կանանց հետ: Պատրաստեցի յուրահատուկ մի ուտեստ , որն ավանդական խոխոբան էր , ինչպես նաև հրահամ խոզի տապակա և հորթի մսից  Տավուշի բորանի:  

նչպիսի՞ նմանություններ կան հայկական ու արգենտինական խոհանոցների մեջ և ինչպիսի՞ ընդունելության արժանացան ձեր մատուցված ուտեստները։

-Նշեմ ,որ այնուամենայնիվ համեմունքների տարբերություն մի քիչ կա: Բոլորի դուրն եկավ իմ ներկայացրած ուտեստները: Ինձ շատ հնարավորություն չտրվեց  ուսումնասիրելու արգենտինական խոհանոցը: Ինձ թվում է,որ նրանք շատ հակված են խորովածին: Այնտեղ մսամթերքը շատ բարձր որակ ուներ ,ամենուր մատուցում էին հորթի խորոված,իսկ բազմազանության տեսանկյունից լավն էր:

-Իսկ ի՞նչ հետաքրքիր դեպք կպատմեք ձեր շրջագայությունից, ի՞նչ կպատմեք այնտեղի մեր հայրենակիցների մասին։

Ուտեստներն այնտեղ պատրաստում էին տատիկները «Մեծ մամաները»  նույնպես ներդնում են իրենց  ջանքները, որպեսզի այդ ուտեստները վաճառվեն և դրանից ստացած ողջ հասույթը իրենց ծոռնիկների ու երեխաների համար լինի: Այստեղ ես բացառիկ մի դեպքի ականատես եղա, որ 94 տարեկան հայ մեծահարուստ տիկինը իր ձեռքով պատրաստեց ուտեստը և իր ձեռքով բաժանեց  այն: Նրա հետ միասին աշխատեցինք 5-6 ժամ:

Արգենտինայում այցելեցի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության շենք: Այնտեղ գտնվում է հայկական դպրոցը, որտեղ նաեւ սպորտով են զբաղվում:

Ես այնտեղ 1 օր էլ համապետական հեռուստաալիքով հնարավորություն ստացա ներկայացնելու հայկական խոհանոցը:Այնտեղ ներկայացրեցի հայկական տոլման: Նշեմ, որ  շատ հետաքրքիր ծրագիր էր ներկայացված ,որտեղ ամեն ինչ բարձր մակարդակի վրա էր:

Մի քանի խոսքով ներկայացրեք ձեր առաջիկա արտերկրյա ծրագրերն, բացի Արգենտինայից հայկական խոհանոցը ներկայացնելու ե՞ք նաև այլ երկրներում:

-Հոկտեմբերի 12-19  մենք Մոսկվայում ներկայացրեցինք  ազգային խոհանոցը ,եկեղեցուն կից ռեստորանում, որտեղ քրիստոնյա ազգերը ներկայացնում են իրենց խոհանոցը: Այնտեղ նախօրեին ներկայացվել էր հունական խոհանոցը, դրանից զատ վրացական ,ուկրաինական և այլ քրիստոնյա երկրների խոհանոցներ: Մենք գնացինք Մոսկվա, գիտակցելով այն հանգամանքը ,որ մեր խոհանոցը լավ չի լուսաբանված,հատկապես խորհրդային ժամանակաշրջանում, եւՄոսկվայում էլ լավ չի ներկայացված: Այստեղ հնարավորություն է ընձեռվում ներկայացնելու այն խորքային ձևով, և մենք որոշեցինք ներկայանալ ավելի փորձառու խոհարարներով:

Ինչպիսի՞ խորհուրդ կտայիք  սփյուռքում բնակվող ու աշխատող հայ խոհարարներին:

-Մեր խոհարարներին խորհուրդ կտամ, որպեսզի ձեռք բերեն ավելի խորքային հմտություններ ու կարողություններ, նոր հանձն առնեն ներկայացնելու հայկական խոհանոցը: Բնական է դրսում աշխատող շատ խոհարարներ ներկայացնում են նաև այլ խոհանոցներ,օրինակ եվրոպական, արևելյան և այլն: Նրանց էլ եմ հաջողություն ցանկանում,բայց այն խոհարարներին,  ովքեր հանձ են առնում ազգային խոհանոցը ներկայացնել, պետք է շատ լուրջ մոտենան և մակերեսային այսպես կոչված «խորովածա-քաբաբային» ներկայացմանը վերջ դրվի: Քանի որ մեր խոհանոցն այդքան սահմանափակ չի, որ Ճանաչելի  դառնանք միայն դրանցով:   

Գարիկ Ավետիսյան

Երեւան

 


Առնչվող նյութեր
1. Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ
2. Հայկական եւ միջազգային խոհանոցի լավագույն ընտրանին՝ Պրահայի նորաբաց Gourmet House-ում
3. ,,Համով հոտով Երևան,,.անցկացվեց հացը լեռներում 7-րդ փառատոնը
4. Հայկական խոհանոցը ներկայացվեց Լիտվայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: