ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հուլիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սա մշակութային ցեղասպանություն է. Չեխական թերթը Թուրքիայում հայկական ժառանգության մասին

15 հունիսի, 2018 | 21:56

ՊՐԱՀԱ.- Չեխական ՄՖ Դնես ազդեցիկ օրաթերթն այսօրվա համարում տպագրել է խմբագիր Միլադա Պրոկոպովայի հարցազրույցը արվեստի պատմաբան, Բռնոյի Մասարիկի անվան համալսարանի Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Իվան Ֆոլետտիի հետ հարցազրույցը, որում պատմաբանը ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում Թուրքիայում հայկական ժառանգության ոչնչացման փաստը։

,,Հին Հայաստանը Թուրքիայում անհետանում է» խորագրի եւ ,,Սա մշակութային ցեղասպանություն է» վերնագրի ներքո չեխական օրաթերթը մանրամասն անդրադառնում է Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայում սկսված հայկական մշակույթի ոչնչացման քաղաքականությանը։ Ըստ Ֆոլետտիի շարունակվում է 1.5 միլիոն հայերի ոչնչացման քաղաքականությունը՝ այս անգամ՝ մշակութային ժառանգության։

Հրապարակման առաջին իսկ նախադասության մեջ նշվում է, որ միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիում, ուր 11-րդ դարում 100 հազար մարդ է ապրել, լրատվական վահանակների վրա հայերի մասին ոչ մի տեղեկություն չկա։ Այդ տարածքում հայ ժողովրդի թողած ժառանգությունն այսօր անհետացման ու մոռացման վտանգի տակ է։

Պատմաբանի կարծիքով, այդ ժառանգությունը փրկելու միակ ճանապարհը երկու թշնամի ժողովուրդների միջեւ երկխոսություն սկսելու փորձն է, որը կարող  է կանխել այդ ոչնչացումը։

Պատասխանելով խմբագրի հարցերին, 37 ամյա Ֆոլետտին անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը, նշում, որ այն ճանաչել է 13 երկիր, այդ թվում Չեխիայի խորհրդարանը, իսկ ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիան օրինակ չեն ճանաչել, քանի որ միշտ ցանկացել են Թուրքիայի հետ բարի հարաբերություններ պահպանել։ այդ հարաբերությունները կախում են ունեցել կամ նավթից, կամ սառը պատերազմի տարիներին կոմունիստական ճամբարի  հետ հարեւանությամբ, կամ էլ այժմ՝ պայմանավորված  միգրանտների խնդիրներով։

Դասախոս պատմաբանը խոսում է նաեւ Հայկական Մարմաշեն եկեղեցու մասին, Սեւանի եկեղեցիների, որոնք լավ պահպանված են, ի տարբերություն թուրքական կողմի հայկական եկեղեցիների, որոնց ոչ միայն հայերեն գրություններն են վերացնում, այլեւ հայ թագավորների ու այլոց գերեզմաններն են քանդում եւ ուր ամեն քայլափոխի մարդկային ոսկորների ես հանդիպում։ Օրինակ՝ Խծկոնքի վանքային համալիրի 5 եկեղեցիներից այսօր կանգուն է մնացել միայն մեկը՝ Սուրբ Սարգիսը։ /խմբ./։ Այդ հրաշագեղ եկեղեցական համալիրից այսօր փլատակներ են մնացել՝ 1962 թվականի պայթեցումից հետ։

Պատմաբանն այն կարծիքին է, որ Հայաստանը եղել է մշակույթների խաչմերուկ, իսկ երբ վրա է հասել ազգայնականությունը, վնասել է այդ ամենին։

Վերջին 5 տարիների ընթացքում մոտ 30 չեխ ուսանողներ են եղել Հայաստանում եւ Թուրքիայի հայկական շրջաններում, ուսումնասիրել են հայկական հուշարձանները, լուսանկարել եւ արխիվացրել են։ Այժմ երազում են մի ֆիլմ նկարահանել այդ մասին, եւ նաեւ Հայաստանից գնալ Անի այն ճանապարհով, որ 11-րդ դարում անցել են հայ, թուրք եւ այլ ազգի առեւտրականները, քանի որ Հայաստանն այն տարիներին համարվել է  մշակութային խաչմերուկ։

Իվան Ֆոլետտիի կարծիքով, ,,Թուրքական Հայաստանը» եղել է մի հրաշալի վայր, ուր հանդիպել են համաշխարհային մշակույթները, իսկ այժմ այնտեղ երկաթե վարագույր է։ Իսկ որպեսզի ընկնի այդ վարագույրը, ինչը ամենացավոտն է, պետք է փնտրել հաշտեցման ճանապարհը։  Իվան Ֆոլետտիի ցանկությունն է ապրել այնքան, որ տեսնի թե ինչպես են հայերը հանգիստ գնում Արարատի մոտ, եթե նույնիսկ պաշտոնապես այն իրենց երկրում չլինի։

Իվան Ֆոլետտին չեխ-շվեյցարական ընտանիքից է, ուսանել է Լոզանում, Իտալիայում եւ Մոսկվայում, սովորել է նաեւ Շվեյցարիայում։ 2011 թվականից դասավանդում է Բռնոյի Մասարիկի անվան համալսարանում։ Արդեն 5 տարի է իր ուսանողների հետ քարտեզագրում է  Անդրկովկասի 9-12-րդ դարերի հուշարձանները, հատկապես Թուրքիայի տարածքում գտնվող հին Հայաստանի հուշարձանները։

Հիշեցնենք, որ Իվան Ֆոլետտիի նախաձեռնությամբ մայիսի 10-ին Բռնոյի Սկալա թատրոնում տեղի է ունեցել   ,,Մշակույթ եւ ցեղասպանություն. Հիշողություն եւ գեղեցկություն,, խորագրով ձեռնարկը, որի ընթացքում ցուցադրվել են նաեւ հայկական ճարտարպետությանն ու հուշարձաններին նվիրված  ֆիլմեր, կազմակերպիչները պատասխանել են ներկաների հարցերին։

Հ.Ասատրյան

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
2. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
3. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
4. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում
5. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայի Շյաուլյայ քաղաքում
6. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մարսելում
7. Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառում Դանիայում
8. «Նաիրի երկրի ողբը» խորագրով ձեռնարկը Բռնոյում
9. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ Հռոմում
10. Չեխահայությունը նշեց Ապրիլի 24-ը. Երթ, ժամերգություն եւ համերգ

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
3.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
4.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
5.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
6.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
7.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
8.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
9.Օրեր 5-8/ 77/ 2016
10.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: