ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՍԱՐՖԸ շարունակում է սուրիահայութեան օժանդակութիւնը. 1.4 միլիոն է փոխանցվել Սուրիոյ շտապին

Րաֆֆի Քէնտիրճեան նշանակուեցաւ ՍԱՐՖի ատենապետ՝ փոխարինելով Ժան Թիթիզեանին
10 սեպտեմբերի, 2016 | 05:38

syriahay-usaՍուրիահայութեան Օժանդակութեան Գործադիր մարմինը 2014-2016 ին, գլխաւորութեամբ Տիար Ժան Թիթիզեանի ունեցաւ բեղուն գործունէութիւն ի տես Սուրիահայութեան նիւթաբարոյական օժանդակութեան. այս առթիւ ՍԱՐՖը կազմակերպեց տեղեկատուական հանրահաւաքներ Սուրիայէն ժամանած անհատներու եւ հոգեւոր առաջնորդներու ներկայացումներով , դասախօսութիւններ, հեռուստացոյցի միջոցաւ հարցազրոյցներ, հեռաձայնային անմիջական կապեր Սուրիոյ շտապի հետ, դրամահաւաքի ընթրիք երեկոներ, մենաթատրոն Մարի Ռոզ Ապուսէֆեանի, համերգի երեկոներ: Հայաստանի մէջ բնակող սուրիահայութեան բնակարանային վարձքերու հատկացումներ եղան, գործակցաբար Անի եւ Նարօտ հիմնարկի եւ միջազգային կազմակերպութիւններու՝ ՄԱԿի եւ Oxfamի հետ. վերջապէս Հայաստանի մէջ գործող  զանազան բարեսիրական կազմակերպութիւններու հետ հանդիպում եւ որոշ գործակցութիւն ի խնդիր Հայրենիքի մէջ ապաստանած սուրիահայ մեր հայրենակիցներուն : Վերջապէս ընթացիկ տարուան ՍԱՐՖի գլխաւոր դրամահաւաք  Թելեթօնի մը գնահատելի յաջողութիւնը առաւել եւս խրախուսեց գաղութս եւ վերջապէս հասանելի օժանդակութիւնը սուրիահայ մեր հայրենակիցներու անմիջական կարիքներուն :

ՍԱՐՖին մաս կազմող ներկայացուցիչներու համերաշխութիւնն ու արդիւնաւէտ աշխատանքը իր օժանդակութիւնը արդարացուց վերջին երկու տարիներուն գործող ատենապետ՝ Տիար Ժան Թիթիզեանի նուիրումովն ու ջանասիրութեամբը, որ իր համեստութեամբ եւ քաջալերանքով առաջնորդեց ՍԱՐՖի երկամեայ բեղուն գործունէութիւնը եւ այս ժամանակաշրջանին Սուրիոյ շտապին փոխանցուեցաւ 1.4 Միլիոն:

Առ ի գնահատանք, ընթացիկ ամսուան Սեպտեմբերի 7ին  ՍԱՐՖի գործադիր մարմինս կազմակերպեց ընթրիք երեկոյ մը Ֆինիշիա ճաշարանի մէջ եւ փոխանցեց երախտագիտական յուշանուէր մը Տիար Ժան Թիթիզեանի:

Վարձքդ կատա՛ր եւ ջանքդ անսպառ յարգելի ատենապետ :

Առ այդ փ.ատենապետ տիար Րաֆֆի Քէնտիրճեան նշանակուեցաւ ՍԱՐՖի ատենապետ, որ նոյնքան նուիրուած եւ աշխատունակ իր ոգիով պիտի առաջնորդէ՝ վերանորոգուած ուխտով ՍԱՐՖի յառաջիկայ գործունէութիւնն ու նպաստը, տակաւ պատերազմի մէջ տագնապող մեր հայրենակիցներու ամենօրեայ կարիքներու հոգածութեան: Սուրիահայութիւնը տակաւ կ՛ապրի պատերազմական դժնդակ պայմաններու մէջ. շարունակենք մեր նիւթաբարոյական օժանդակութիւնը նորոգելով մեր ուխտը միասնաբար   ամոքելու մեր քոյրերուն եւ եղբայրներուն ցաւերը :

Համազգային մտահոգութիւններով եւ  միասնական ջանքերով

ՍԱՐՖի գործադիր մարմին


Առնչվող նյութեր
1. Տիգրան Գեւորգյանը՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի դեսպան
2. ՀԱԼԷՊԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏՆԵՐԸ ՀԱՅ ԾԵՐԱՆՈՑԻՆ ՄԷՋ
3. Հայաստանի խիզախ հյուպատոսը հրաժեշտ տվեց Հալեպին
4. IDeA-ն աջակցում է Հայաստան տեղափոխված սիրիահայ 15 դպրոցականների
5. Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Դամասկոսում
6. Թրամփի հարձակումը Սիրիայի վրա սխալ էր մի շարք պատճառներով
7. ԴԱՀԵՇԸ կրկին դադարեցրել է Հալեպի ջրի մատակարարումը
8. Զօրակցութիւն Հալէպի Հայերուն՝ Ֆրանսիայից
9. ՄԱԿ-ի տարբեր կառույցներ հանդես են եկել Սիրիայի հարցով համատեղ հայտարարությամբ. 300 հազար երեխա մնում է պաշարման մեջ
10. ՍԻՐԻԱ. ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ ՏՕՆԸ ԴԱՄԱՍԿՈՍԻ ՄԷՋ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: