ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին

12 նոյեմբերի, 2018 | 13:15

Նոյեմբերի 11-ին Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում ներկայացվեց մոսկվաբնակ հայ կինոբեմադրիչ Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ֆիլմը։ Ֆիլմի պրոդյուսերներն են նրա եղբայրը՝ Ղեւոնդ  Անդրեասյանը, պրահաբնակ պրոդյուսեր Արմեն Անանիկյանը, ինչպես նաեւ Ալեքսեյ Ռիզյանցեւը եւ Վլադիմիր Մասլովը։  

Ֆիլմն արդեն ցուցադրվել էր Նոր Ռուսական կինոյի օրեր փառատոնի շրջանակներում, բայց քանի որ ցանկացողների թիվը գերազանցել էր սպասելիքները, պրոդյուսեր Արմեն Անանիկյանի ջանքերով  կազմակերպվել էր եւս մեկ ցուցադրություն  Պրահայի հայկական եւ ռուսական համայնքների ներկայացուցիչների համար։

Ցուցադրումից առաջ ֆիլմը ներկայացրեցին պրոդյուսեր Արմեն Անանիկյանը, ֆիլմի  ֆրանսահայ դերասաններից Սեբաստիան Սիսակը, ինչպես նաեւ ֆիլմի հանրային կապերի տնօրեն Մարիա Բեզրուկը։ Ներկաներին ողջունեցին նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը եւ  Չեխիայում, Հունգարիայում եւ Սլովակիայում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, ինչպես նաեւ Չեխիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանության մշակույթի պատասխանատու  Նիկոլայ Բրյակինը։

Ռուսական արտադրության ֆիլմում հայկական ներկայությունը զգալի էր։ Բացի ռեժիսորական եւ պրոդյուսերական կազմից, ֆիլմի աշխատնքներին մասնակցել էին նաեւ դերասանուհի Մարջան Ավետիսյանը եւ ֆրանսահայ դերասան Սեբաստիան Սիսակը։ Գլխավոր դերում նկարահանված Դմիտրի Նագիեւը փայլուն է ներկայացնում Վիտալի Կալոեւի կերպարը։ Հայտնի է , որ ֆիլմը նկարահանվել է իրական դեպքի հիման վրա, երբ երկու ինքնաթիռների բախման արդյունքում զոհվում է ինժեներ-շինարար Վիտալի Կալոեեւի ողջ ընտանիքը՝ կինը եւ երկու երեխաները։ Վերջինս տեղեկանում է, որ ինքնաթիռների կործանման հարցում մեղավորթ շվեյցարացի ավիադիսպետչեր Նիլսոնն է, գտնում է նրան եւ չսպասելով դատարանի որոշմանը, վրեժխնդիր լինում  եւ հայտնվում բանտում։

Ֆիլմը ներկայացանելիս բոլոր բանախոսները նշեցին, որ սա ընտանիքի եւ սիրո մասին ֆիլմ է, որը բոլորին խորհելու առիթ է տալիս։  Իսկ Դմիտրի Նագիեւը ապացուցեց, որ նա ոչ միայն կոմեդիայի ժանրի, այլեւ դրամատիկ տաղանդավոր դերասան է։ Մարիա Բեզրուկը նշեց, որ այս մոնոֆիլմը Ռուսաստանում ունեցել է շատ մեծ հաջողություն, մի շարք կինոփառատոններում արժանացել է պատվավոր մրցանակների, իսկ Էսենտուկիի կինոփառատոնում ֆիլմը դիտել են նաեւ Վիտալի Կալոեւը, նրա հարազատները եւ շատ հավանել են։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2. Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
3. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
5. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
6. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
7. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
8. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
9. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
10. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: