ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սարիբեկ Սարգսյանի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը

17 ապրիլի, 2013 | 20:39

ԹԲԻԼԻՍԻ.- Ապրիլի 14-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ երգիչ Սարիբեկ (Սար) Սարգսյանի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը: Ծնունդով արցախցիՍարիբեկ Սարգսյանը ճանաչված անուն է թբիլիսահայ երաժշտասեր հասարակայնության համար: Ութ տարի առաջ թբիլիսաբնակ Գևորգյան ընտանիքի կնքահայրությամբ մկրտվելով Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, արցախցի Սարգսյան ընտանիքը անքակտելի թելերով կապվեց ոչ միայն Գևորգյան ընտանիքի, այլև թբիլիսահայ հասարակայնության հետ: Ուստի պատահական չէր, որ երիտասարդ բարիտոնը իր առաջին «Կարոտ» ձայնասկավառակի շնորհանդեսի վայր ընտրեց հատկապես Վրաստանի մայրաքաղաքը:

Սարիբեկ Սարգսյանի «Կարոտ» ձայնասկավառակի շնորհանդեսին ներկա էին հայ և վրաց երաժշտասեր հասարակայնության ներկայացուցիչներ, Սարիբեկ Սարգսյանի կատարողական վարպետությունը գնահատողներ:

Շնորհանդեսի վարող Միքայել Ավագյանը ներկաներին ծանոթացրեց շնորհալի երգչի ստեղծագործական ուղու հետ: Արցախի Հադրութ քաղաքում ծնված և նախնական երաժշտական կրթությունը տեղում ստացած Սարիբեկ Սարգսյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժինը, իսկ 2008 թվականին՝ ասպիրանտուրան: Սարգսյան երգիչը համերգային ծրագրեր է ծավալում ակադեմիական և էստրադային ժանրերում, համերգներով հանդես գալիս Արցախում, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում և այլուր:

Շնորհավորելով Սարիբեկ Սարգսյանին առաջին ձայնասկավառակի թողարկման կապակցությամբ, վրաց ճանաչված երաժիշտ Նունու Գաբունիան նրան մաղթեց նորանոր բարձունքներ նվաճելու կամք և ունակություն: Խոսելով արցախցի երիտասարդի երաժշտական կարողության մասին, բանախոսներ երաժշտագետ Աիդա Մեսրոպյանը, Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը բնորոշեցին Սարիբեկ Սարգսյանին որպես խոստումնալից և մեծ ապագա ունեցող երիտասարդի,ում կոչումը հայ երգը, հայ ռոմանսը հասանելի դարձնելու մեջ է: Բանախոսները հաստատեցին Գալինա Վիշնևսկայայի գնահատականը, անվանելով Սարիբեկին «Ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի սոխակ»:

Իր օրհնությունը բաշխելով ներկա գտնվողներին, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպս. Միրզախանյանը Սարիբեկ Սարգսյանին անվանեց Արցախի զինվոր, ով հասակ առնելով արցախյան պատերազմի թոհ ու բոհի, արյուն-արցունքի մեջ, սակայն երգն է համարել այն սպեղանին, որ պետք է բուժի վիրավոր հոգիները և որ Սարիբեկը նվիրվել է Արցախի հաղթանակը երգի միջոցով տարածելու առաքելությանը: Սրբազան Հայրը մաղթելով Սարիբեկ Սարգսյանին նորանոր հաջողություններ, հորդորեց նրան՝ նվիրվել հայ երգի, հայ մշակույթի զարգացմանը և տարածմանը:

Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեց տեսանյութ երիտասարդ երգչի մի շարք դերակատարումներից, հնչեցին հայ երաժիշտների երգերը անվանի երգչի կատարմամբ:

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է նաև

https://www.facebook.com/media/set/?set=a.362145453902273.1073741878.113192792130875

Վիրահայոց Թեմի մամլո դիվան


Առնչվող նյութեր
1. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
2. Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3. Մրցույթ- փառատոներ, որոնք ճանապարհ են բացում դեպի մեծ բեմեր…
4. Մինչեւ տարեվերջ կընդունվեն կինոյի եւ թանգարանների մասին օրենքները. Լիլիթ Մակունցն ամփոփել է 100 օրը
5. Վիկտորիա Անանյան. Բալետի հայազգի թագուհին երազում է պարել Հայաստանում
6. Հայաստանի աննախադեպ օրեր Մոնակոյում
7. Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը ներկայացվեց Մոսկվայի Մեծ թատրոնում
8. Մշակույթի օրենք է պետք, որ լավն ու վատը չորոշվի մեկի ճաշակով. հանդիպում-քննարկում
9. Երեւանում յոթ կառույցի տրվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ
10. «Ոսկե ծիրանը» մշակութային մեր ամենամեծ գանձն է, որն արժանի է ունենալու պետության ամուր աջակցությունը. Արսինե Խանջյան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: