ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Սարդարապատ» շարժման ամանորյա ուղերձը

29 դեկտեմբերի, 2012 | 12:17

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը շնորհավորում է Հայրենիքում և
արտերկրում բնակվող հայությանը Ամանորի և Սուրբ Ծննդի գալիք տոների
առթիվ` մաղթելով համազգային իղձերի իրականացում, իսկ յուրաքանչյուր հայ
մարդուն` ամենայն բարիք ու երջանկություն:

«Սարդարապատ» շարժումն այս մաղթանքի իրականացումը հնարավոր է համարում
միայն համահայկական նպատակի շուրջ համախմբման ու պայքարի
միջոցով: Նորաստեղծ Նախախորհրդարանը, հետևելով անողոք ուսուցիչ և դատավոր պատմության դասերին, որպես այդպիսին է սահմանել ազգային նպատակներ ու խնդիրներ առաջադրելու և իրականացնելու ունակ կառավարման համակարգ ունեցող, հզոր և մրցունակ պետության ձևավորումն ու տևական զարգացումը:
ՈՒստի քրեաօլիգարխիկ համակարգի վերարտադրության հերթական` «նախագահական ընտրություններ» կոչվող փուլին մասնակցելը համարժեք է հանցակցության: Միևնույն ժամանակ` առկա քաղաքական դաշտի ճահճացումը որպես անելանելի ողբերգական վիճակ ներկայացնելն ու դասական պասիվ բոյկոտ հայտարարելը նույնպես հարցի բավարար լուծում չէ, այլ ընդամենը տիրապետող համակարգի դեմ անզորության խոստովանություն:

 «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը դեռևս տատանվող բոլոր ազնիվ քաղաքական ուժերին և քաղաքացիական նախաձեռնություններին հորդորում է դուրս գալ ճահճացած քաղաքական դաշտից, հրաժարվել հանցավոր համակարգի սահմանած խաղի կանոններից և բոյկոտ հայտարարելուց բացի` ակտիվորեն մասնակցել Հիմնադիր խորհրդարանի ձևավորման այլընտրանքային գործընթացին:
Համաժողովրդական այլընտրանքային արդար ընտրությամբ Նախախորհրդարանի առաջարկած նոր որակի ազգային պետության ձևավորման համար անհրաժեշտ իրական ներկայացուցչական մարմնի՝ Հիմնադիր խորհրդարանի ստեղծումն ու արդյունավետ գործառումը հնարավոր է ապահովել միայն բավարար թվով որակյալ կադրերի և նյութական լուրջ միջոցների ու ռեսուրսների ներգրավմամբ: Նոր որակի ազգային պետությունը պետք է կերտվի բացառապես հայության մասնակցությամբ և միջոցներով: Օտար աջակցությունը գին ունի, որը հատուցվում է ազգային շահերի հաշվին:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը համոզված է, որ առաջարկվող այլընտրանքի շնորհիվ կխափանվեն հանցավոր համակարգի և նրա պարագլխի՝ առաջիկա հինգ տարիներին իշխելու պլանները, ուստի բոլորին հորդորում է ինքնակազմակերպման և միասնական պայքարի միջոցով 2013 թվականը դարձնել Հայրենիքի վերածննդի ու հզորացման գործընթացի մեկնարկի տարի:

Orer.eu


Առնչվող նյութեր
1. 28 ՄԱՅԻՍ 1918 . ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՅԱՂԹԱՆԱԿԻ ՕՐ – ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ
2. Հայ փաստաբանների և իրավաբանների ֆրանսիական միության հաղորդագրություն «Հիմնադիր Խորհրդարան» շարժման անդամների ձերբակալման վերաբերյալ:
3. Սեֆիլյանը Բերձորի իրադարձությունները չի կապում արցախցու հետ
4. Բերձորում տեղի ունեցածից նախ տուժեց հայկական զույգ պետությունների վարկանիշը
5. Ծառայողական քննություն Ղարաբաղում
6. ՄԻ պաշտպանը խստորեն դատապարտել է Բերձորում տեղի ունեցած դեպքերը
7. Շարասյան նկատմամբ բռնություն կիրառեցին, ջարդեցին, փշրեցին մարդկանց, անգամ կրակոցներ հնչեցին. Գարեգին Չուքասզյան
8. Ոստիկանությունը Արցախում հարձակվել է Նախախորհրդարանի ավտոերթի մասնակիցների վրա
9. Նախախորհրդարանը լուծարվել է, ձևավորվել է «Հիմանդիր խորհրդարան»
10. Նախախորհրդարան.Սթափվե´ք, այլապես կգա այն օրը, երբ ժողովուրդը կստիպի ձեզ սթափվել

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: