ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
27 մայիսի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սարդարապատի ճակատամարտի հույն հերոս Գեորգի Սակկիլարիին և նրա որդուն՝ երաժշտագետ Բորիս Սակկիլարիին նվիրված գրքի շնորհանդեսը

18 մայիսի, 2017 | 11:15

Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի արխիվային վավերագրերի, հայ գրողների, պատմաբանների փաստերի, ականատեսների հուշերի հիման վրա վեր հանվեց ազգությամբ հույն Սակկիլարիների տոհմածառի մի ճյուղ,որի անդամները տարբեր ժամանակներում մասնակից են եղել  Փոքր Ասիայում և Հայաստանում ռազմական գործողություններին՝թուրքերի դեմ ուղղված և իրենց ավանդն են ունեցել հայկական մշակույթում։

Մայիսի 17-ին   «Նարեկացի» արվեստի միությունում  հավաքվել էին տարբեր սերունդների ու բնագավառների ներկայացուցիչներ՝մասնակցելու Սարդարապատի ճակատամարտի հույն հերոս Գեորգի Սակկիլարիին և նրա որդուն՝ երաժշտագետ Բորիս Սակկիլարիին նվիրված գրքի շնորհանդեսին:

Գրքի հեղինակներն են Նիկոլայ Նիկոլայիդին և Ագապի Խուրշուդյանը:

Գիրքն եռալեզու (հայերեն, ռուսերեն ու հունարեն) ճանաչողական նպատակով։Այն հրատարակվել է Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության աջակցությամբ։ Այստեղ զետեղված են ժամանակակից մտավորականների ու գործիչների հուշեր՝ընդգրկելով բացատրություններ և լուսանկարներ։
Միջոցառումը կրում էր «Հույները Հայաստանում» խորագիրը և իրականացվում է Երևանի «Պոնտի» հունական ՀԿ-ի նախաձեռնությամբ:
Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության տնօրեն Լևոն Իվանյանն,ով հակիրճ ներկայացրեց գիրքը՝նշելով,որ այն իր բնույթով կազմված է բացառիկ եռալեզու (հայերեն, ռուսերեն ու հունարեն) լեզուներով։ Նրա խոսքերով գրքի հեղինակները սերում են այդ հույների տոհմից։

Վերջում նա շնորհակալություն հայտնեց գրքի հեղինակներից՝ նշելով,որ նրանց հետ նմանատիպ հանդիպումները կլինեն շարունակելի՝մեր հանրությանը ներկայացնելով նրանց նորանոր  ստեղծագործությունները։

Ելույթներով հանդես եկան երաժշտագետներ Արմեն Բուդաղյանն ու Գոհար Շագոյանն,ովքեր Սակկիլարիին ներկայացրեցին երաժշտական,իսկ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարի ավագ  խորհրդական Բաբկեն Վարդանյանը ռազմական   տեսանկյունից։ Վերջինս նշեց,որ առաջակելու է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին,որպեսզի զինվորական թանգարանի նմուշների շարքում տեղ գտնեն նաև Սակկիլարիի մասին գիրքն ու նրան վերաբերվող նյութերը։

Ելույթներով ու հիշողություններով հանդես եկան նաև Սակկիլարիի աշակերտ սիրված հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ու նրա բարեկամն ,ովքեր կիսվեցին սիրված մտավորականի ու զինվորականի մասին գեղեցիկ հիշողություններով,ինչպես նաև Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի գիտգծով փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը՝ընդգծելով Սակկելարիի մասնակցությունը Սարդարապատի ճակատամարտին։Ինչպես նաև ասելով ,որ շուտով մոտենում է Մայիսյան հերոսամարտերի 100 ամյակն ,որ մինչև օրս չկա մի հուշարձան,որը խորհրդանշում է մեր ու այն ժողովուրդների մասնակցությունը Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ու Սարդարապատի հերոսամարտին։

Ելույթ ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության երկրաբանության թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը և այլոք։ Վերջինս Ագապի Խուրշուդյանին թանգարանում տեղի ունեցած հույների կողմից կազմակերպված միջոցառմանն ակտիվ մասնակցության համար պարգևատրեց շնորհակալագրով ու հուշանվերով։

Միջոցառման վերջում շնորհակալական  ելույթներով հանդես եկան գրքի հեղինակներն,ովքեր իրենց երախտիքի խոսքն ասեցին կազմակերպիչներին,նշելով որ նմանատիպ հանդիպումը հնարավորինս կլինի շարունակելի,մասնավորապես Ագապի Խուրշուդյանը նշեց,որ այս ծրագիրը լինելու է շարունակելի ,ով երաժշտագետ Արմեն Բուդաղյանի հետ հանրության առջև կներկայացնի իր նոր ուսումնասիրություններն,իսկ Նիկոլայ Նիկոլայիդին նշեց,որ սա ընտանեկան թարգմանությունն է, ստուգված հույն մասնագետի կողմից և որ նրանք ընտանիքով աշխատել են հունական մշակույթը ներկայացնել հայերին,իսկ Սակկիլարին մեծ ներդրում ունի հայանպաստ գործունեության համար։ Այսպիսով՝ Սարդարապատի ճակատամարտի ընթացքում (1918 թ-ի մայիսի 21-28) հայ զինվորի ու գյուղացու կողքին այդ օրերին կռվում էին նաև բազմաթիվ այլազգի զինվորականներ:
Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝Սիրարփի Կարապետյանի


Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
9.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
10.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: