ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նախագահը ներքաղաքական իրավիճակը քննարկել է վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի հետ

09 հոկտեմբերի, 2018 | 16:32

Հոկտեմբերի  9ին  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես խոստացել էր, Հայաստան վերադառնալուն պես խորհրդակցություններ է նախաձեռնել կառավարության եւ Ազգային ժողովի ղեկավարության հետ: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Այդ շրջանակում Հանրապետության նախագահն  իր նստավայրում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ առկա խնդիրների հանգուցալուծման ուղիները՝ այդ համատեքստում կարեւորելով երկրում կայունության պահպանումն ու հանդուրժողականության մթնոլորտը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է անցած օրերի բանակցային գործընթացը եւ  շեշտել, որ իրավիճակի հանգուցալուծման եւ առկա խնդիրների լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է:

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ հասարակությունն ու քաղաքական ուժերը կշարունակեն խոհեմություն ու սթափություն դրսևորել եւ առաջնորդվել երկրի շահերով, Սահմանադրությամբ ու օրենքներով:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ՝ նախագահական նստավայրում:

 

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան. «Պայմանավորվել էինք մեր հեռախոսազրույցների, նաև Փարիզում մեր հանդիպման ժամանակ, որ պետք է հանդիպենք: Հանդիպել եմ արդեն նաև պարոն Բաբլոյանի հետ և կուզենայի քննարկենք ներքաղաքական իրավիճակը»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Իսկապես շատ կարևոր է, որ այս իրավիճակը քննարկենք նաև հանրապետության նախագահի հետ: Ըստ էության, հիմա կարող եմ ասել, որ վերջին օրերին մի քանի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք կարծես թե տանում են դեպի հանգուցալուծում: Մասնավորապես, երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հուշագիր ստորագրեցինք՝ դեկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, և ևս 16 պատգամավոր գրավոր հայտարարությամբ պաշտպանել են այդ նախաձեռնությունը: Կարծում եմ, որ, ըստ էության, պրոցեսը գնում է լարվածությունը թոթափելու ճանապարհով, ինչը դրական է»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան. «Ես նույնպես շատ ուրախ եմ, որ սկզբունքորեն, ինչպես նախկինում նշել էի, պրոցեսը տեղի ունենա երկխոսության և հանդուրժողականության մթնոլորտում: Ուրախ եմ լսել, որ վերջին 1-2 օրվա ընթացքում բանակցությունների, երկխոսության ճանապարհով որոշակի արդյունքներ են ձեռք բերվել, և որ հավանաբար հանգուցալուծումը հեռու չէ: Շատ կարևոր է, որ այդ հանգուցալուծումը տեղի ունենա»:

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Սպիտակի երկրաշարժ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությանը
2. Բաց նամակ Գյումրիին՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանից
3. Ձեր ժամանակն օգտագործեք ամեն օր նոր բան սովորելով. Արմեն Սարգսյան
4. «Ֆրաունհոֆեր»-ը լավ գործընկեր կարող է լինել Հայաստանի համար․ նախագահ Սարգսյան
5. 21-րդ դարը Հայաստանի ժամանակն է․ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ նախագահ Սարգսյան
6. Արմեն Սարգսյանի և Անգելա Մերկելի հանդիպումը Բեռլինում
7. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին ընդունել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
8. Նոյեմբերի 21-ին ՀՀ նախագահը միացավ ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ երեխաների ձայնը լսելի դարձնելու համար
9. Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
10. Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: