ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Սարգիս Համալբաշյան. հայկական թաղամաս» ցուցադրությունը Գաֆէսճեան կենտրոնում

30 ապրիլի, 2015 | 07:47

Sarkis Hamalbashian (1)Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է «Հայկական թաղամաս» ցուցադրությունը, որը ներկայացնում է անկախության շրջանի հայ կերպարվեստի Armenian District (1)առանցքային ներկայացուցիչներից մեկի՝ Սարգիս Համալբաշյանի ստեղծագործությունները:

Հայաստանյան ժամանակակից արվեստի ակունքներում կանգնած արվեստագետն այն եզակիներից է, ում աշխատանքներից տեղ են գտել Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուում: «Հայկական թաղամաս» ցուցադրությունը ներկայացնում է Սարգիս Համալբաշյանի վերջին տարիներին ստեղծած գեղանկարների ընտրանին,  այդ թվում «Գտանք Մեսիային» կտավը Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից, ինչպես նաև գծանկարների շարք:

«Սարգիս Համալբաշյան. հայկական թաղամաս» ցուցադրությունը նորովի է փոխանցում արվեստագետի ստեղծագործական ոճը և փիլիսոփայությունը: Նա հավատում է, որ կրում է անցյալի փորձը, շարունակելիության ձգտումը և, որպես կապող օղակ անցյալի և ապագայի միջև, ցանկանում է փոխանցել մարդկության մշակութային ձեռքբերումները գալիք սերունդներին:

«Համոզված եմ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին «Սարգիս Համալբաշյան. հայկական թաղամաս» ցուցադրությունը կնպաստի հայկական կերպարվեստի արդի ավանդույթների տարածմանը՝ համաշխարհային արվեստի հետ երկխոսության համատեքստում:»,- նշել է ԳԱԿ գործադիրր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Ցուցադրության շրջանակներում լույս է ընծայվել պատկերագիրք, որի տեքստը հեղինակել է արվեստի քննադատ Վարդան Ջալոյանը:

We Found The MessiahՑուցադրությունը կտևի 2015 թվականի ապրիլի 16-ից հունիսի 19-ը: Մուտքն ազատ կլինի ապրիլի 17-ից 19-ը:

 

 

Սարգիս Համալբաշյանը ծնվել է Գյումրիում 1956 թվականին: Ավարտելով Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան կերպարվեստի ուսումնարանը՝ Համալբաշյանը դարձավ ժամանակակից արվեստի ակտիվ ներկայացուցիչներից մեկը Հայաստանում: Սարգիս Համալբաշյանի աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում և արտերկրում, այդ թվում անհատական ցուցադրությունների շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահում (2006), «Melina Mercury» սրահում, Նիկոսիա, Կիպրոս (2002), «Die Bodenschatz» պատկերասրահում, Բազել, Շվեյցարիա (2001), Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունում, Երևան, Հայաստան (1997), «New Academy» պատկերասրահում, Լոնդոն, Միացյալ Թագավորություն (1992): Խմբային ցուցահանդեսների շրջանակներում նրա ստեղծագործությունները ներկայացվել են Հայաստանում, Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում, Իտալիայում, Թուրքիայում և այլ երկրներում:

2008 թվականին Սարգիս Համալբաշյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի կոչման:

 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի միտումները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:


Առնչվող նյութեր
1. Քանդակագործ Արտաշես Հովսեփյանի արվեստը Գաֆէսճեան կենտրոնում
2. Սահակ Պողոսյանի ,,Մեծ մորս աչքերի լռությունը,,
3. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Կախարդական լաբիրինթ» և «Քաղաք Հունդերթվասեր» նոր կրթական ծրագրերի մեկնարկը
4. ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ. ԲԵՆՋԱՄԻՆ ԲՐԻՏՏԵՆ – 100
5. «Բնության հրաշքներ. ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից» ցուցադրության բացումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
2.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
3.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
4.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
5.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
6.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
7.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
8.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
9.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
10.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: