ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սանկտ-Պետերբուրգ. Երեկո՝ նվիրված 2017 թ. հայկական հոբելյաններին

27 նոյեմբերի, 2017 | 08:26

Նոյեմբերի 25-ին Սանկտ-Պետերբուրգի Ալ. Գրիբոյեդովի անվան

Ազգային գրականության գրադարանում տեղի ունեցավ մշակութային-

լուսավորչական երեկո՝ նվիրված 2017 թ. հայ կյանքի նշանավոր

իրադարձություններին և հոբելյաններին։

Միջոցառման սկզբում «Պետերբուրգի հայեր» Տարածաշրջանային

հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Նազարովը

հավաքվածների ուշադրությանը ներկայացրեց զեկույց՝

նվիրված Վենետիկի սբ. Ղազար կղզում հաստատված Մխիթարյան Միաբանության

300-ամյակին։

Բանասեր Յուրի Գրիգորյանը պատմեց իր հոր ՝գրականագետ Կամսար Ներսեսի Գրիգորյանի սբ. Ղազար կղզի կատարած գիտական այցի մասին:

 

Այնուհետև հանդիսավարը ներկաների ուշադրությանը ներկայացրեց

պատմական տեղեկություն Ռուսաստանում առաջին Հայ առաքելական եկեղեցու

թեմի մասին: 2017 թ. լրացավ Հայ առաքելական եկեղեցու Աստրախանի թեմի

հիմնադրման 300-ամյակը:

 

Այնուհետև տրվեց տարվա նշանավոր իրադարձությունների,

գիտության ականավոր գործիչների, արվեստի, սպորտի, զինվորական ու

պետական գործիչների հոբելյանների համայնապատկերը։

 

Ազգային գրականության գրադարանի ղեկավար Նադեժդա Դոբրյանսկայան

պատմեց իր հիշողությունները դերասան Արտաշես Արարատյանի մասին:

 

Հասարակական գործիչ Գեորգ Գաբրիելյանն արտահայտեց իր կարծիքը

Հայաստանի և Արցախի ներկա վիճակի մասին:

 

Երեկոյի ավարտին «Պետերբուրգի հայեր» Տարածաշրջանային

հասարակական կազմակերպության վարչությունը, ի պատիվ հոբելյանի,

շնորհակալական պատվոգրով պարգևատրեց բանասեր Կոնստանտին

Խուրշուդյանին՝ Լենինգրադ–Սանկտ–Պետերբուրգ քաղաքում հայ հասարակական

կյանքին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:

 

Միջոցառումը կազմակերպել էր «Պետերբուրգի հայեր» Տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը՝ Սանկտ-Պետերբուրգի Ա.Ս.Գրիբոյեդովի

անվան Ազգային գրադարանի աջակցությամբ և համագործակցությամբ։

 

Լուսանկարները՝ Լիլիթ Օրիորդանի

«Պետերբուրգի հայերի լրաբեր»

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
2. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
3. Մրցույթ- փառատոներ, որոնք ճանապարհ են բացում դեպի մեծ բեմեր…
4. Մինչեւ տարեվերջ կընդունվեն կինոյի եւ թանգարանների մասին օրենքները. Լիլիթ Մակունցն ամփոփել է 100 օրը
5. Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է.Նիկոլ Փաշինյան
6. Վիկտորիա Անանյան. Բալետի հայազգի թագուհին երազում է պարել Հայաստանում
7. Իշխան Թովմասյան. Մեկնելու եմ Հայաստան, այնտեղ շատ գործ կա անելու
8. Եվրոպայի ամենաերիտասարդ գործող նախարարը Հայաստանից է
9. Հայաստանի աննախադեպ օրեր Մոնակոյում
10. Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը ներկայացվեց Մոսկվայի Մեծ թատրոնում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: