ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սանկտ-Պետերբուրգ. Իգոր Բաբանովի ծննդյան ութսուն ամյակին նվիրված երեկո

22 նոյեմբերի, 2016 | 09:28

ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳ.- Նոյեմբերի 19-ին Սանկտ–Պետերբուրգի Ալ. Գրիբոյեդովի անվան Ազգային գրադարանում տեղի ունեցավ մշակութային երեկո ՝ նվիրված հրապարակագիր, թարգմանիչ, հայ հասարակական գործիչ Իգոր Եվգենիի Բաբանովի ծննդյան ութսուն ամյակին։

 

babanov-igorՄիջոցառման սկզբում «Պետերբուրգի հայեր» Տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Նազարովը հավաքվածների ուշադրությանը ներկայացրեց զեկույց ՝ նվիրված Բաբանովի կենսագրությանը։ Ի. Բաբանովի մասին իրենց հիշողությունները պատմեցին որդին՝ ինժեներ Վադիմ Նիկոլսկին (Բաբանով), ընտանիքի ընկերը ՝բանասեր Ելենա Դունաևսկայան, «Զվեզդա» ամսագրի համախմբագիր Անդրեյ Արևը, դրամատուրգ Բորիս Գոլլերը, հեռուստալրագրող Սվետլանա Կուլչիցկայան, հրապարակագիր Կոնստանտին Վոյեվոդսկին, հասարակական գործիչ Գեորգ Գաբրիելյանը, և Ռուսական Պետական թանգարանի գիտաշխատող Ալեքսեյ Բոյկոն։

Երեկոյի ավարտին «Պալմիրա» հրատարակչության գլխավոր խմբագիր Վադիմ Նազարովը պատմեց Ի. Բաբանովի հոդվածներով ու ծանոթագրություններով լույս տեսած Բլեզ Պասկալի «Մտքեր» գրքի մասին։

babanov-erekoՄիջոցառումը կազմակերպել էր «Պետերբուրգի հայեր» Տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը՝ Սանկտ-Պետերբուրգի Ա.Ս.Գրիբոյեդովի անվան Ազգային գրադարանի աջակցությամբ և համագործակցությամբ։

 

Լուսանկարները՝ Լիլիթ Օրիորդանի

«Պետերբուրգի հայերի լրաբեր»

 

 

 

 

 

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված հանդիպում եւ գրքի շնորհանդես Պրահայում
2. «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3. «Արտավազդ և Կլեոպատրա» գրքի շնորհանդեսը Սոֆիայում
4. Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդեսը Երեւանում
5. Սմբատ Բունիաթյանի «Ով է Աստծո նման» վիպակի շնորհանդեսը սեպտեմբերի 11-ին
6. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
7. Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը
8. Հանդիպում գրող Կիմա Կիրակոսյանի հետ
9. «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանը պատրաստ կլինի 2020 թվականին՝ մեծ գրողի 85-ամյա հոբելյանին
10. Գրախոսական. Արամ Քերովբեան. Ձայն յանապատի. եկեղեցական երաժշտութեան բարեկարգումը ԺԹ. դարու վերջաւորութեան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: