ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Սայաթ – Նովա» աշուղական երգի վաստակաւոր անսամբլը Շվեդիայում

05 սեպտեմբերի, 2017 | 16:40

2017 թ․Սեպտեմբերի 2-ին, Շուէդիոյ մայրաքաղաք Սթօքհոլմում կազմակերպութեամբ Սթօքհոլմի հայ եկեղեցական  վարչութեան  շուէդահայութիւնը առիթ ունեցաւ վայելելու աշուղական եւ հայրենասիրական երգեր` կատարողութեամբ ՀՀ հանրային րատիոյի «Սայաթ – Նովա» աշուղական երգի վաստակաւոր անսամբլին, գեղարուեստական ղեկավարութեամբ ՀՀ ժողովրդական արտիստ Փրոֆ. Թովմաս Պօղոսեանի: Այս մասին հաղորդում է armchurch.info-ն։

Նախ աղօթքով եւ օրհնութեան խօսքով հանդէս եկաւ Կենտրոնական Եւրոպայի Հայրապետական Պատուիրակի Սկանդինաւիոյ Փոխանորդ Հոգեշնորհ Տ․ Եղիշէ վարդապետ Աւետիսեանը։

Հանդիսութեանը ներկայ էին  Շուէդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիար Արտակ Ապիտօնեանը,  Իրաքի եւ Վրաստանի դեսպանները, հիւպատոս Արշակ Մանուկեանը, օտարազգի բարձրաստիճան պաշտօնեաներ, շուէդահայ համայնքային բազմաթիւ մշակութային միութիւնների, կազմակերպութիւնների ատենապետներ  եւ անդամներ։

Հանդիսութիւնը վարեց անսամբլի մենակատար Արթուր Մնացականեանը։

Այնուհետեւ յայտագրի ընթացքում հնչեցին Սայաթ Նովայի “Քամանչա” “Դու էն հուրին իս”, “Առանց Քիզ Ինչ Կօնիմ” “Եարէն Էրուած իմ” երգերը։ Հետաքրքրական էր յատկապէս Թովմաս Պօղոսեանի վերականգնուած Անի երգը և բացառիկ անակնկալը և Հայ ժողովրդի իբրև խոնարհում Շուէդ ժողովրդին հնչած Շուէդական ժողովրդական “Վեմ Քան Սեգլա” երգը ու իհարկէ համերգի աւարտին հնչած այնչափ  ոգևորիչ Աշուղ Միջազի Քեռի  երգը:


«Սայաթ Նովա» անսամբլը բազմաթիւ համերգներով հանդէս եկած է Հայաստանի եւ սփիւռքի տարբեր երկիրներու մէջ (Ռուսաստան, Իրան, Վրաստան, Սուրիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ, Լիբանան եւ այլուր)։

Շուէդահայութիւնը հաստատեց, որ այսօրը յիշարժան է ու բացառիկ, որովհետեւ իր տեսակին մէջ եզակի երեւոյթ մըն  է այս համոյթի ներկայացումը Շուէդահայութեան հոգեւոր եւ մշակութային կեանքում։

Մօտակայ օրերուն «Սայաթ – Նովա» համոյթը համերգային շրջագայութեան կը մեկնի Աւստրալիա։

Համույթին ընդունել են նաեւ Շվեդիայում Հայաստանի դեսպանությունում՝ դեսպան Ապիտոնյանի գլխավորությամբ։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Էմանուել Ճգնավորյանն ու Սերգեյ Բաբայանը OPUS KLASSIK-ի հաղթողներ
2. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
3. «Արշակի երգի» համաշխարհային պրեմիերան հուլիսի 6-ին Տաթեւի վանական համալիրում
4. Կյանքից հեռացել է Նադեժդա Սարգսյանը
5. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը
6. Հայաստանի սիմֆոնիկի եւ Նարե Արղամանյանի տպավորիչ համերգը Վիեննայի Մյուզիքվերեյնում
7. Շվեդիա. Առաջին Հանրապետությանը նվիրված դասախոսություն Մալմյոյի համալսարանում
8. Լավագույն երգչուհի՝ Իվետա Մուկուչյան, լավագույն երգիչ՝ Էրիկ. հանձնվեցին «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության մրցանակները
9. Լեւոն Էսկենյան. Պետք է աշխարհով մենք տարածենք Կոմիտասի եւ Գյուրջիեւի երաժշտությունը
10. Նալբանդյանը Դանիայում եւ Շվեդիայում. ստորագրվեց վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: