ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սամվել Թադեւոսյանի «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը

10 դեկտեմբերի, 2017 | 17:04

Ապրիլյան 4-օրյա պատերազմը, որը սանձազերծեց Բաքուն, նախ և առաջ ողբերգություն էր. հայերն ու ադրբեջանցիները տվեցին հարյուրավոր զոհեր ու վիրավորներ: Կապված սրա հետ թե մեր երկրում, այնպես էլ արտերկրում մինչև օրս կազմակերպվում են կլոր-սեղաններ, քննարկումներ, տարաբնույթ ռազմա-հայրենասիրական միջոցառումներ՝ ոգեկոչելու ապրիլյան հերոսներին ու հերոսամարտը։

Նմանատիպ միջոցառում էր կազմակերպվել «Մոսկվա» կինոթատրոնում,որտեղ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ սցենարիստ և ռեժիսոր Սամվել Թադևոսյանի «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը։

Ֆիլմը ներկայացնում է 2016թ. ապրիլյան պատերազմի ամփոփ տարեգրությունը: Ֆիլմի ցուցադրությունը բաղկացած էր երկու մասից՝ սկզբում ցուցադրվեց դրա երաժշտական հավելվածն, իսկ այնուհետև այն ամբողջությամբ հանձնվեց հանդիսատեսի դատին։  Ֆիլմը սկսվում է ռուս-թուրքական պայմանագրի կնքումով, ավարտվում ապրիլյան քառօրյայի զինադադարի հաստատումով։

Միջոցառման սկզբում բոլորը հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան հերոսամարտի նահատակ ազատամարտիկների հիշատակն, իսկ այնուհետև բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանն,ով ներկայացրեցնելով ֆիլմի ստեղծման գաղափարն ու սյուժեն, ռեժիսոր,սցենարիստ ազատամարտիկ Սամվել Թադևոսյանի անցած ուղու մասին,նշեց,որ նա ստեղծել է 42 ֆիլմեր որոնցից 36-ը  ներկայացնում են Արցախյան գոյամարտն,իսկ 6-ը՝ գեղարվեստական են։

Վերջում ելույթ ունեցավ Սամվել Թադևոսյանն,ով խոսեց ֆիլմի ստեղծագործական կազմի, սյուժեի մասին, իսկ վերջում շնորհակալական խոսքեր ուղղեց բոլոր այն բարերարներին, պետական կառույցներին  ու կազմակերպություններին,առանց որոնց չէր նկարահանվի ու ստեղծվի այն։ Միջոցառմանը մասնակցում էին որդեկորույս մայրեր, մեր օրերի հերոսներ, ազատամարտիկներ, արվեստագետներ, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ և այլք։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի


Առնչվող նյութեր
1. «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրեմիերան Երեւանում. պետական պարգեւներ պրոդյուսերներին
2. Հայկական ֆիլմի օրեր եւ ցուցահանդես Ռումինիայում
3. Իրանում մեկնարկեց Հայաստանեան ֆիլմերի շաբաթը
4. «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրությունը Շվեդիայում և Ֆինլանդիայում
5. Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ Նարեկացի կենտրոնում
6. Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվեց Իրանում
7. Էստոնիա. ցուցադրվեց «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմը
8. Արսեն Հակոբյանի «Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության» խորագիրը կրող ֆիլմը` «Նարեկացի» արվեստի միությունում
9. Արսեն Ասլանյանի «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմի ցուցադրությունը Երեւանում
10. Սոնա Տոնականյանի «Բանակի մայրը» ֆիլմը ցուցադրվեց «Նարեկացի» արվեստի միությունում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: