ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սահմանադրական դատարանը մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների և Անդրիաս Ղուկասյանի բոլոր միջնորդությունները

13 մարտի, 2013 | 15:53

ԵՐԵՎԱՆ: Սահմանադրական դատարանը մերժեց նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներ Կարեն Մեջլումյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի պատասխանատու Զարուհի Փոստանջյանի, ինչպես նաև նախագահի մեկ այլ նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի բոլոր միջնորդությունները: «Արմենպրես,,-ի հաղորդմամբ` Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի իրավախորհրդատու Կարեն Մեջլումյանի միջնորդությանը, ասաց, որ որոշում է կայացվել միջնորդությունը մերժել:

ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանը հայտնեց, որ դատարանը մերժում է նաև Կարեն Մեջլումյանի` Ստեփան Սաֆարյանին և Նունե Հովհաննիսյանին որպես վկա ներկայացնելու միջնորդությունը, ինչպես նաև մերժում է Սերժ Սարգսյանին որպես պատասխանող կողմ հրավիրելու միջնորդությունը` հաշվի առնելով, որ ներկայացուցիչների պատասխանները բավարար են գործի քննության համար:

ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը, խոսելով 1988 ընտրատեղամասերից պարկերը բերելու միջնորդությունից, այն ոչ իրավաչափ համարեց, ուստի Սահմանադրական դատարանը մերժեց այդ միջնորդությունը ևս:

Անդրադառնալով ԱԱԾ-ից` ՀՀ-ից դուրս եկած քաղաքացիների տվյալների տրամադրման վերաբերյալ միջնորդությանը, ՍԴ անդամ Խաչատրյանն ասաց, որ դատարանը մերժում է այդ միջնորդությունը, քանզի այս հարցը բազմիցս բարձրացվել է և դարձել է քննարկումների առարկա:

Զարուհի Փոստանջյանի` փորձագետներ հրավիրելու մասին միջնորդությունը ևս մերժվեց, քանզի այն հակասում է սույն գործով սահմանված ժամկետերին:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտնեց, որ ՍԴ-ն մերժում է նաև Մեժլումյանի` ընտրացուցակներին առնչվող միջնորդությունը, իսկ դիտորդի հրավիրելու անհրաժշտություն, նրա համոզմամբ, չկա, քանզի գործում առկա նյութերը բավարար են իրավական որոշում կայացնելու համար:

ՍԴ-ում մեկնարկել են եզրափակիչ ելույթները:

ՀՀ Սահմանադրական դատարանում քննվում է նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013թ.-ի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» թիվ 62 Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ դիմումների միավորված քննությունը: Քննությունն անցկացվում է բանավոր ընթացակարգով: Միավորված գործով զեկուցողներ են ՀՀ սահմանադրական դատարանի անդամներ Կիմ Բալայանը, Ֆելիքս Թոխյանը և Աշոտ Խաչատրյանը:

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
2. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ Է ԱՌԱՋԱԴՐՈԻՄ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
3. Րաֆֆի Հովհաննիսյան. «Փայփայենք Մարտի 2-ի օրվա խորհուրդը»
4. Րաֆֆի Հովհաննիսյան. ««Մարտի 1-ը» պատռեց իշխանությունների դիմակը»
5. Րաֆֆի Հովհաննիսյանը Ստամբուլում ելույթ է ունեցել եւ պատգմավորների ձերբակալությունները համեմատել 1915 թվականի հայրենազրկման հետ
6. Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Ատլանտյան խորհրդում, հանդիպել է ԱՄՆ պաշտոնյաների հետ
7. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ֆրանսիայում . հանդիպումներ «Նոր Հայաստանի» հեռանկարով
8. Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված մի խումբ դեսպանների
9. Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին ընդունեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՀ նախագահը
10. Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հանրային ուղերձը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: