ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սահամանադրության օրը Լեհաստանում

05 մայիսի, 2017 | 13:01

Լեհաստանում ՀՀ դեսպան  Է. Ղազարյանը  Կուրուվ քաղաքում մասնակցեց Լեհաստանի Սահմանադրության օրվան նվիրված միջոցառմանը։

2017 թվականի մայիսի 4-ին Լեհաստանի Կուրուվ քաղաքի Գժեգորժ Պիրամովիչի անվան հիմնական դպրոցում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում` նվիրված Լեհաստանի Սահմանադրության 226-ամյակին և Լեհաստանի պատմության նշանավոր գործիչներից մեկի՝ հայկական արմատներով Գժեգորժ Պիրամովիչի հիշատակին:
Միջոցառմանը հատուկ հյուրի կարգավիճակով հրավիրված էր նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: Արարողությանը մասնակցեցին Կուրուվի վույտ (համայնքի ղեկավար) Ստանիսլավ Վոյչիխը, տեղական իշխանությունների այլ ներկայացուցիչներ, հոգևորականներ, քաղաքի բազմաթիվ մտավորականներ, լրագրողներ և այլք:
Հանդիսության մեկնարկը տրվեց Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության պետական օրհներգներով, որից հետո դպրոցի փոխտնօրենն անդրադարձ կատարեց Լեհաստանի կյանքում հայերի ունեցած դերակատարությանն ու հայ-լեհական բարեկամական հարաբերություններին:


Իր ելույթում դեսպան Ղազարյանը, շնորհավորելով ներկաներին Լեհաստանի Ազգային տոնի` Սահմանադրության օրվա առթիվ, նշեց որ լեհ ժողովուրդը կարող է հպարտանալ, որ Եվրոպայում առաջինն ունեցավ իր սահմանադրությունը, իսկ հայերի համար հպարտություն է, որ հայ ժողովրդի մեծանուն զավակներից մեկը՝ Գժեգորժ Պիրամովիչը (Գրիգոր Փիրումյանը) մասնակից է եղել այդ պատմական փաստաթղթի մշակմանը:
Դեսպան Ղազարյանը նշեց նաև, որ 2017 թվականին Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանը համընկնում է Լեհաստանի Կազիմիր Մեծ թագավորի կողմից Հայ Առաքելական եկեղեցուն տրված արտոնությունների 650-ամյակի հետ, ինչը վկայում է Լեհաստանի հայ համայնքի կազմակերպվածության և Լեհաստանին հայերի նվիրվածության բազմադարյա ավանդույթների մասին:

Դեսպանի խոսքերով հայերը բազմաթիվ հնչեղ անուններ են թողել Լեհաստանի պատմության մեջ, որոնցից մեկն էլ Գժեգորժ Պիրամովիչն է:
Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո դպրոցի աշակերտները ներկայացրեցին մշակութային ծրագիր` նվիրված Լեհաստանի Սահմանադրության օրվան:


Առնչվող նյութեր
1. Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
2. Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
3. Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
4. Աբովյանի «Վերք Հայաստանի» գիրքը լեհերեն. շնորհանդես Կրակովում
5. Լեհական Շչեցինեկ քաղաքում բացվեց հայկական խաչքար
6. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
8. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
9. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
10. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: