ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սահակ Պողոսյանի ,,Մեծ մորս աչքերի լռությունը,,

21 մայիսի, 2015 | 06:53

mets mor achkerՄայիսի 21-ին, ժ. 19:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» շարքը ներկայացնում է զրույցքննարկում «Պարաֆինի ծածկոցի և թուրքական քարով ականջողի միջև. Հիշողության ռազմավարությունը Սահակ Պողոսյանի Մեծ մորս աչքերի լռությունը նախագծում» ծավալուն խորագրի ներքո:

 

 

Միջոցառումը կմեկնարկի ԳԱԿ-ի «Արծիվ» սրահում ցուցադրության դիտմամբ, որից հետո հատուկ միջոցառումների սրահում նախագծի հեղինակ Սահակ Պողոսյանը, մշակութային քննադատ և տեսաբան Հրաչ Բայադյանը և ցուցահանդեսի համադրող, արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը՝ հիմնվելով Սահակ Պողոսյանի «Մեծ մորս աչքերի լռությունը» ցուցահանդեսային նախագծի վրա կխոսեն արվեստի նյութի հիշողության և դրա պատկերացման խնդիրների շուրջ։

Միջոցառման մուտքն անվճար է, նախնական գրանցմամբ: Տեղեկությունների կամ նախնական գրանցումների համար զանգահարել +374 10 541932/34:

 

«Սահակ Պողոսյան. մեծ մորս աչքերի լռությունը» ցուցադրությունը կտևի մինչ 2015 թվականի մայիսի 31-ը և ցուցադրության մուտքը մայիսի 22-ից կլինի անվճար:

 Սահակ Պողոսյանը ծնվել է Երևանում 1959 թվականին: Երևանի արվեստի և թատրոնի պետական ինստիտուտը 1983 թվականին ավարտելուց ի վեր՝ նա հայաստանյան ժամանակակից արվեստի կարևորագույն ներկայացուցիչներից է: Սահակ Պողոսյանի հիմնական անհատական նախագծերից են «Մեր բոլորի Մայրենիքը» (Գևորգյան պատկերասրահ, Երևան, Հայաստան, 2003), «Մարդ-Դրամ» (Հարվեստ պատկերասրահ, Լոս Անջելես, ԱՄՆ, 2006), «Արևելյան գեղեցկություն» (Ակումբ, Երևան, Հայաստան, 2009): Խմբային ցուցադրությունների ընտրանի. «Միջազգային քանդակի կվադրենալե» (Ռիգա, Լատվիա, 1987), «3-րդ հարկի» ցուցադրություն (France Liberties Հիմնադրամ, Փարիզ, Ֆրանսիա, 1989), «Հայաստանի ժամանակակից արվեստը» (Գոյակ ցուցասրահ, Մոսկվա, Ռուսաստան, 1991), «Նկարից այն կող» (Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան, 2011): 2005թ. Սահակ Պողոսյանը Հռոմի պապ Բենեդիկտոս 16-ի կողմից արժանացել է հատուկ դիպլոմի՝ Գլենդելի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական կաթոլիկ եկեղեցու ձևավորման համար:

«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2010թ. հոկտեմբերից: Ամեն ամիս կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին:

 


Առնչվող նյութեր
1. Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
2. ՊՐԱՀԱ. Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախօսութիւնը Ստրահովի վանուց ցուցահանդէսէն
3. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
4. Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում
5. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
6. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
7. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում
8. «Շադի Ղադիրյան. հետահայաց» ցուցադրության հանդիսավոր բացումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
9. Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ. մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց՝ Ասիլվայի ցուցահանդեսով
10. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: