ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ռուս լրագրողը կոչ էր անում Թուրքիայի օրինակով Վատիկանից հետ կանչել Ռուսաստանի դեսպանին

Ռուսական հեռուստատեսությունը հակառուսականության ամենամեծ կենտրոնն է կրկին
17 ապրիլի, 2015 | 14:48

ORTՊՐԱՀԱ. –  Ռուսները մեծագույն տաղանդ ունեն նույնիսկ իրենց նկատմամբ չեզոք կամ անգամ բարյացկամ վերաբերմունք ունեցողներին լարել իրենց դեմ, ու դրանում իր մեծագույն դերն է կատարում Ռուսաստանի պետական Առաջին ալիքը։ Ամեն օր հորդառատորեն թափվող, մեղմ ասած, մեծապետա-շովինիստական հայտարարություններով լի  ,,Ժամանակը ցույց կտա,,  Պյոտր Տոլստոյի և Եկատերինա Ստրեժենովայի,,  ծրագիր համարվող աղմուկում այսօր  ,,պատվավոր,, տեղ զբաղեցրեց  հայկական հարցը։

Ներկաներից մի երկուսն իրենց մեծ խորաթափանց համարելով փորձում էին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայոց ցեղասպանության մասին օրերս սուրբ Պետրոսի տաճարում հայտնի պատարագի ժամանակ հնչեցրած գնահատակն որակել իբրև Հայաստանն էլ արևմտյան ուժերի կողմից իրենց ազդեցության տակ առնելու միջոց։  Եզրակացություն էր արվում, թե իբր դրա համար ներգրավվում է նաև կաթոլիկ հովվապետը… ,,Խորաթափանցների,, մեջ անշուշտ չգտնվեց մեկը հարցնելու, թե  իսկ Ռուսաստանն ինչ է անում Հայաստանն իր ազդեցության տակ պահելու համար,  կամ առնվազն, թե ինչու է Հայաստանն իր ազդեցության գոտում պահելու ցանկություն ունեցող Ռուսաստանը զենք վաճառում Հայաստանի հետ փաստացի պատերազմի մեջ գտնվող կողմին։ Փոխարենը ոմն մի լրագրող հարց էր բարձրացնում, թե ինչու Թուրքիան այնքան պատվախնդիր է, որ Վատիկանից հետ կանչեց իր դեսպանին, իսկ Ռուսաստանը՝ ոչ։

Հանճարեղ տգիտությունները նոր էին թափ հավաքում, երբ դրանք կասեցրեց Ռուսաստանի Պետդումայի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ Նա ներկաներին բացատրեց, որ ամենևին տեղին չէ Հայոց ցեղասպանության թեման ,,լվանալ,, այդ սրահում, առավելևս, որ թուրքերը պնդում են, որ հայերը տեղահանվել են ռուսների նկատմամբ ունեցած համակրանքի համար,  նշեց, որ 1995 թվականին հենց ինքն է նախաձեռնել Ռուսաստանի պետդումայում Հայոց ցեղասպանության հայտարարության ընդունումը,  ապա ,,մեծագույն գաղտնիք,, հայտնելով ավելացրեց, որ ապրիլի 24ին Ռուսաստանի  նախագահը կայցելի Հայաստան՝ մասնակցելու մարտիրոսվածների ոգեկոչման արարողությանը։

Բոլոր ներկաները սսկվեցին, քանի որ հնչել էր ամենազոր ազգանունը, սակայն շարունակում էին  բողոքել Հռոմի պապի կողմից ֆաշիզմն ու ստալինիզմը նույն հարթության վրա դնելու փաստը։

Պարզ է, որ հեռուստահաղորդավարները հստակ հանձնարարություն են կատարում՝ Ռուսաստանը մեծ ու հզոր պետություն  ներկայացնելու, ներկա աշխարհաքաղաքական իրականությունում  Ռուսաստանի  տեղն ու դերը ընդգծելու, կշիռը քաղաքացիների աչքում բարձրացնելու ու նման առաջադրանքներով, ժամանակ առ ժամանակ աբսուրդի թատրոնի վերածելով անգամ լուրջ քննարկումները։  Պարզ չէ միայն, թե ինչու է հեռուստատեսության ղեկավարությունը նման լուրջ նպատակ ունենալով հանդուրժում  էժանագին պրոպագանդան, չէ որ երբ մարդիկ հասկանում են, որ իրենց ուղեղները փորձում են լվանալ, ուրեմն հաղոդումն իր նպատակին չի հասնում, ուրեմն բոլոր ֆինանսական միջոցները քամուն են տրված։

Ամենևին չխորանալով խնդրի էության ու մանրամասների մեջ, պարզապես արձանագրում եմ. եթե ոչ վաղ անցյալում ռուսական պետական ալիքներից խորհրդային ժամանակների հոտն էր գալիս, ապա այժմ ռուսական հեռուստատեսությունն օրեցօր վերածվում է հակառուսականության ամենամեծ կենտրոնի։

Աննա Կարապետյան


Առնչվող նյութեր
1. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
2. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
3. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
4. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
5. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
6. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
7. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
8. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
9. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
10. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
2.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
3.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
4.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
5.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
6.Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան
7.Բրյուսելում մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր հայ արվեստագետների համար
8.Լեզվի կոմիտեն տարածել է որ-ի եւ ով-ի գործածության հորդորակ
9.Հրանդ Տինքի անունով փողոց՝ Սթամպուլի մէջ
10.Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: