ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ռուսաստանցի հայտնի գործարար Վլադիմիր Ավետիսյանը Դիլիջանում եւ Ստեփանակերտում կներկայացնի «Claptomania» շոուն

27 օգոստոսի, 2013 | 08:37

Black bluseԴԻԼԻՋԱՆ- Սեպտեմբերի 5-ին Դիլիջանի միջազգային դպրոցի տարածքում եւ սեպտեմբերի 8-ին Ստեփանակերտում կկայանա D’Black Blues Orchestra խմբի համերգը, որի մենակատարն է ռուսաստանցի հայտնի գործարար Վլադիմիր Ավետիսյանը: D’Black Blues Orchestra-ն միավորել է վառ եւ տաղանդավոր կատարողների հինգ երկրներից` Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից եւ Իսպանիայից:

Ստեղծվելով 2000 թվականին` D’Black Blues-ն իր երկրորդ ծնունդն ապրեց 2008 թվականին` նոր ղեկավար եւ մենակատար Վլադիմիր Ավետիսյանի հայտնվելով: Այս մասին տեղեկացնում է Նոյյան Տապան գործակալության կայքէջը։

Հայտնի գործարարը երաժշտությանը նվիրված է դեռեւս դպրոցական տարիներից եւ իր կիրքը բլյուզի հանդեպ այսպես է բացատրում. «Բլյուզը ինքնատիպ է եւ խորը արմատներ ունի: Այն նման է կյանքին: Սակայն կան բաներ, որոնք հատուկ են միայն բլյուզին, օրինակ, միջակության ժխտումը: Ինչպես Շեքսպիրի մոտ. կամ բոլորը մահանում են, կամ էլ դա կատակերգություն է, որտեղ բոլորը հաճույք են ստանում»:

D’Black Blues Orchestra-ն Ռուսաստանում եւ Եվրոպայում փառատոնների մասնակցության մեծ փորձ ունի: Երաժիշտները շրջագայություններ են ունեցել Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Ֆինլանդիայում, Չինաստանում, Մերձբալթյան երկրներում, ինչպես նաեւ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

D’Black Blues Orchestra-ն Դիլիջանում եւ Ստեփանակերտում կներկայացնի եվրոպական մակարդակի ձայնային եւ լուսային «Claptomania» շոուն, որտեղ տարբեր ժանրերի համադրություն է օգտագործվում:

«Հայաստանից իմ ակնկալիքները չեն փոխվում. բնության առնական գեղեցկությունը, հնագույն քաղաքակրթություններից մեկի հանդիսավոր շքեղությունը եւ աներեւակայելի հոգեւոր ջերմությունը ծանոթ եւ անծանոթ մարդկանց հետ շփումից», – ասել է Վլադիմիր Ավետիսյանը:

Տարբեր տարիներին Վլադիմիր Ավետիսյանը զբաղեցրել է ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի»-ի վարչության անդամի, վարչության նախագահի տեղակալի, «Միացյալ ավտոմոբիլային տեխնոլոգիաներ» ընկերության վարչության նախագահի պաշտոնները, ինչպես նաեւ մի շարք խոշոր ռուսաստանյան ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է եղել:

D’Black Blues Orchestra կատարումներին կարելի ծանոթանալ YouTube-ում խմբի պաշտոնական էջում` http://www.youtube.com/user/wwwclaptomaniacom?feature=c4-overview-vl:

Orer.eu


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: