ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է հանցագործության փաստը

26 մայիսի, 2015 | 12:09

tretyasilaԵՐԵՎԱՆ. – Շուրջ երկամյա լռությունից հետո ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը ի վերջո բարեհաճեց պատասխանել ՌԴ ФСБի ջանքերով ապօրինաբար փակված «Երրորդ Ուժ Պլյուս» («ԵՈՒՊ») անկախ հայկական թերթի բազմաթիվ բողոքներին: Ս.թ. մայիսի 19-ին «ԵՈՒՊ» գլխավոր խմբագիր Վահրամ Աղաջանյանին զանհգահարել է ՌԴ դեսպանատան խորհրդական, հյուպատոսական բաժնի վարիչ Պյոտր Վլադիսլավովիչ Շչուկինը:

 

Հիշեցնենք, որ վերջին երեք տարիների ընթացքում «ԵՈՒՊ» խմբագրությունը բազում անգամ դիմել է Ռուսաստանի Դաշնության իրավական բոլոր ատյաններին, պահանջելով պատասխանատվության ենթարկել թերթի ֆինանսական միջոցները ապօրինի յուրացրած ФСБ-ի փոխգնդապետ Վադիմ Պոզդիշևին: Այդ հանցագործության պատճառով թերթը 2011 թ. սեպտեմբերից ստիպված դադարեցրել է իր գործունեությունը: Սակայն ոչ ՌԴ Գլխավոր դատախազությունը, ոչ Քննչական կոմիտեն, ոչ Ռազմական դատախազությունը, ոչ առավել ևս ФСБ -ն, չնայած լրագրողների բոլոր կոչերին ու ապացույցներ տրամադրելու պատրաստակամությանը, չբարեհաճեցին գոնե հարցաքննել վկաներին: Լռում էր նաև Երևանում ՌԴ դեսպանատունը, թեպետ «ԵՈՒՊ» խմբագրությունը բաց նամակով դիմել էր դեսպան Վոլինկինին դեռևս 2013 թ. հունիսի 10-ին: Հետաքննության ինչ-որ փորձեր է կատարել միայն ՌԴ ՆԳՆ-ն, սակայն եռամսյա ծանր մտորումներից հետո որոշել է փոխանցել գործը ФСБ-ին՝ ընդգծելով «նյութի հատուկ կարևորությունը»: ФСБ-ն ակնհայտորեն պաշտպանում է հանցագործին, չնայած ինքն է համոզվել Վ.Պոզդիշևի գործողությունների հանցավորության մեջ, «պատժել» է նրան՝ գողության համար հեռացնելով պետական ծառայությունից և նույնիսկ արգելել իրավախախտին լքել ՌԴ տարածքը առնվազն մինչև 2015 թ: Սակայն, մեղմ ասած, չի շտապում վերադարձնել թերթի բազմազգ կոլեկտիվի ազնվորեն վաստակած խնայողությունները: Հիշեցնենք նաև, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի օգնականները, ովքեր ներկայանում են որպես Յուլիա ու Վերոնիկա, հաղորդել են «Երրորդ Ուժ»-ին, որ Դմիտրի Պեսկովին հայտնի է հայկական թերթի հանդեպ ցուցաբերված ФСБ-ի անօրինականությունների մասին, նրանց վկայությամբ «ձեր նամակը նրա սեղանին է»: Օգնականների հետ զրույցի ձայնագրությունը պահպանվում է:

 

«ԵՈՒՊ» գլխավոր խմբագրի հետ հեռախոսազրույցում ՌԴ դեսպանատան խորհրդականը հաստատել է հայկական թերթի դեմ կատարված հանցագործության փաստը, ռուս պաշտոնյա Վադիմ Պոզդիշևի գործողությունները որակելով իբրև խարդախություն: «Դա, իհարկե, խարդախություն չե, այլ գողություն, նույնիսկ խոշոր չափերի հասնող հափշտակություն: Թեև բնութագրեք այդ հանցագործությունը ինչպես ձեզ հարմար է, բայց միջոցներ ձեռնարկեք «ԵՈՒՊ» խնայողությունները վերադարձնելու ուղղությամբ: Այդ հանցագործության պատճառով թերթը ստիպված է եղել դադարեցնել իր գործունեությունը», – ռուս դիվանագետին ասել է Վահրամ Աղաջանյանը:

 

Հաստատելով ՌԴ չինովնիկի կողմից կատարած հանցագործությունը, դեսպանատան խորհրդականը, այնուամենայնիվ, մեղմ ասած, տարօրինակ խորհուրդ է տվել հայ լրագրողներին: Նա կոչ արեց խմբագրությանը դիմել ՀՀ իրավապահ մարմիններին, ի մասնավորի՝ ՀՀ Ոստիկանությանը: Նման կոչով «Երրորդ Ուժ»-ին վերջերս դիմել էր նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը: «ԵՈՒՊ» գլխավոր խմբագիրը նորից է հիշեցրել ռուսաստանյան կողմին, որ ՀՀ իրավապահ մարմինները, մեծ ցանկության դեպքում անգամ, իրավասու չեն քննելու օտար երկրներում իրականացված օտարերկրացիների իրավախախտումները: «Հանցագործությունը կատարվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում ՌԴ ФСБ-ի փոխգնդապետ, ՌԴ քաղաքացի Վադիմ Պոզդիշևի կողմից, ուստի այն պետք է քննեն ՌԴ իրավապահ մարմինները: Այդ պատճառով մենք չենք կարող դիմել ՀՀ իրավապահ ատյաններին: Հատկապես, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ասել է մեզ, որ տվյալ խնդրի կարգավորումը դուրս է ՀՀ իշխանությունների լիազորությունների շրջանակից», – նշել է Վ. Աղաջանյանը:

 

Դրանից հետո Պյոտր Շչուկինը խորհուրդ տվեց հայկական թերթին դիմել ռուսաստանյան դատարան: «ԵՈՒՊ» գլխավոր խմբագիրը դարձյալ հիշեցրեց դեսպանատան ներկայացուցչին, որ խմբագրությունն արդեն դիմել է ՌԴ իրավական բոլոր ատյաններին: Սակայն ՌԴ Գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն, Ռազմական դատախազությունը և ФСБ-ն, կոպտորեն խախտելով սեփական երկրի օրենսդրությունը, խուսափում են հանցագործության բացահայտմանն ուղղված անգամ տարրական ընթացակարգից: Քաջ գիտակցելով հայ լրագրողների պահանջների իրավացիությունը, նշյալ գերատեսչությունները չեն հարցաքննում նույնիսկ վկաներին: «Բացի այդ, մենք ՌԴ դատարան դիմելու հնարավորություն չունենք: Նախ ռուս պաշտոնյան գողացել է թերթի բոլոր միջոցները և մենք ի վիճակի չենք փաստաբան վարձել Մոսկվայում: Եվ ապա. դա անհնար է զուտ աշխարհագրական տեսանկյունից: Այդ պատճառով էլ դիմել էինք ՌԴ Գլխավոր դատախազությանը, Քննչական կոմիտեին, այլ ատյաններ: Բայց, ինչպես տեսնում եք, ռուսական կողմը բացահայտորեն պաշտպանում է հանցագործին և հրաժարվում է անգամ լսել վկաներին», – ասել է Վ. Աղաջանյանը:

 

Հյուպատոսական բաժնի վարիչը խնդրել է «Երրորդ Ուժ»-ի խմբագրին նորից դեսպանատանը տրամադրել ՌԴ դեսպան Վոլընկինին հասցեագրված հայ լրագրողների դիմումը: Աշխարհի տասնյակ երկրների ԶԼՄ-ներում հրապարակված «ԵՈՒՊ» դիմումի տեքստը ուղարկվել է պարոն Շչուկինին:

 

Բարի գալուստ Եվրասիական միություն…

 

 

Ս. Աղաջանյան

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. Ապօրինաբար փակված հայկական թերթը դիմել է ՀՀ և ԼՂՀ նախագահներին
2. ԳՅՈՒՄՐԻԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱԶԱՆ ԱՐԴԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ՞
3. Ֆրանսիական թերթը բացատրություն է պահանջել ՌԴ իշխանություններից

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: