ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ռուսաստանը չի դավաճանի Աբխազիային և Հարավային Օսիային

25 փետրվարի, 2013 | 15:36

ՄՈՍԿՎԱ. – Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է համագործակցել Թբիլիսիի հետ, սակայն ոչ «Աբխազիային ու Հարավային Օսիային դավաճանելու «հաշվին»», հաղորդում է Թերթ. amը:

 «Էներգետիկայի և այլ ոլորտներում մեր ընկերություններն առաջվա պես շարունակում են համագործակցել: Եթե կա մարդասիրական կապերն ու օդային հաղորդակցությունը զարգացնելու հետաքրքրություն, ապա մենք պատրաստ ենք զարգացնել համագործակցությունն այդ ոլորտներում, սակայն ոչ Հարավային Օսիայի և Աբխազիայի մեր եղբայրներին դավաճանելու գնով»,-Ռուսաստանի Դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանն ասել է  Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարը մեկ անգամ չէ, որ նման հայտարարությամբ է հանդես գալիս. անցած տարվա հոկտեմբերին նա ասել էր, թե Մոսկվան շարունակելու է հարգել  Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը՝ Թբիլիսիին խորհուրդ տալով կարգավորել հարաբերությունները Սուխումի և Ցխինվալի հետ:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2008 թ. վրաց–ռուսական պատերազմից հետո (պատերազմի արդյունքում Վրաստանն ընդհանրապես կորցրեց վերահսկողությունն ինչպես Հարավային Օսիայի, այնպես էլ Աբխազիայի նկատմամբ) Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ Ռուսաստանի այդ քայլին ի պատասխան՝ պաշտոնական Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ։

Մոսկվան և Թբիլիսին ներկայում որոշակի քայլեր են անում՝ ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու    ուղղությամբ:  Վրաստանի նորընտիր վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ռուս-վրացական հարաբերությունները կարգավորելու նպատակով նույնիսկ հատուկ հաստիք ստեղծեց կառավարությունում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ: Իսկ ավելի ուշ հայտարարել էր, թե իրենք պատրաստ են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ՝ Աբխազիայի տարածքով:

Անցած տարվա դեկտեմբերին Ժնևում (Շվեյցարիա) կայացավ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրգիորի  Կարասինի և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպումը: Օրակարգում՝ վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորումն էր:

Հանդիպումն ավարտվել էր առանց որևէ էական արդյունքի. երկրորդը նախանշված է 2013թ. մարտին՝  Պրահայում (Չեխիա):

 

Orer.eu

 

 


Առնչվող նյութեր
1. Հայերն Աբխազիայում
2. Մոսկվա-Բաքու հերթական պայմանավորվածություններ
3. Ռուսաստանի ու Բելգիայի արտգործնախարարները քննարկել են նաև Ղարաբաղի խնդիրը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: