ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ռուսական եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում անփոփոխ է.Համայն Ռուսիո պատրիարքի մամուլի քարտուղարի պարզաբանումը

12 հունվարի, 2016 | 09:48

patriarh_kirill«Ռուսական եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում բազմիցս և հստակ արտահայտվել է Մոսկվայի և Համայն Ռուսաստանի Կիրիլ Պատրիարքի բազմաթիվ պաշտոնական հայտարարություններում և ուղերձներում: Ռուսական եկեղեցու դիրքորոշումն  անփոփոխ է»:  Այս մասին ասված  է Կիրիլ Պատրիարքի մամուլի քարտուղար Ալեքսանդր քահանա Վոլկովի մեկնաբանությունում, որը տարածել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատրիարք Կիրիլը խոսել է Սիրիայում և Իրաքում վերջին տարիներին տիրող քրիստոնյաների սարսափելի և աննախադեպ  իրավիճակի մասին: Այս համատեքստում Վեհափառ Հայրապետը  որպես օրինակ հիշատակել է Օսմանյան կայսրության պատմությունը, որտեղ այնպիսի ժամանակաշրջաններ են եղել, երբ մտցված կարգուկանոնն  ապահովել է հարաբերական անվտանգություն և կայունություն կրոնական փոքրամասնությունների կյանքում:  Մշտապես նմանօրինակ կարգուկանոնի բացակայությունը, ինչպես Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ, այնպես էլ ժամանակակից Իրաքում, Սիրիայում, Լիբիայում բերում է իրադարձությունների ողբերգական զարգացմանը:

Հենց այդ պատճառով էլ  մենք ժամանակակից իրադարձություններն անվանում ենք ցեղասպանություն: Մեր եկեղեցու դիրքորոշումը Հայոց  ցեղասպանության  հարցում բազմիցս և հստակ արտահայտվել է Պատրիարքի բազմաթիվ պաշտոնական  հայտարարություններում և ուղերձներում:

Մեր դիրքորոշման վառ ապացույցն է Ռուս Ուղղափառ եկեղեցու մասնակցությունը ամենաբարձր մակարդակով Հայ Առաքելական եկեղեցու կյանքի կարևոր իրադարձություններին, Նորին Սրբության մասնակցությունը Մոսկվայում հայկական տաճարի օծմանը, ռուսական եկեղեցու պատվիրակության այցը Երևան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողություններին մասնակցելու համար: Ռուսական եկեղեցու դիրքորոշումն  անփոփոխ է, մենք մշտապես բաց, հրապարակավ պաշտպանել ենք և կշարունակենք պաշտպանել այդ դիրքորոշումը միջազգային, միջքրիստոնեական և միջտարածաշրջանային հարթակներում», – ասված է մեկնաբանությունում։

Հիշեցնենք, որ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Սուրբ ծննդյան հարցազրույցում խոսել է Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող վերջին իրադարձություններից, քրիստոնյաների կոտորածներից։ Նա զուգահեռներ է տարել ներկայիս իրավիճակի եւ պատմության միջեւ։

«Քրիստոնյաների ու մահմեդականների հարաբերությունները պատմության ընթացքում անամպ չեն եղել: Եղել են բռնի իսլամացման դեպքեր, քրիստոնեական տարածքների զավթում, օրինակ՝ Բյուզանդիայում, սակայն եթե միայն մարտական գործողությունները մի կողմ դնենք, որոնք միշտ ուղեկցվել են երկու կողմերից էլ զոհերով, ապա այնպիսի բան, որն այսօր տեղի է ունենում աշխարհում, իսլամական աշխարհում չի եղել: Վերցնենք Օսմանյան կայսրության օրինակը։ Այո, այնտեղ ապրում էին քրիստոնյա փոքրամասնություններ, բայց նրանց ոչ ոք չէր ոչնչացնում»,- ասել է նա։

www.armradio.am


Առնչվող նյութեր
1. Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել համահայկական երիտասարդական հավաքի բացումը
2. Կնշվի Սուրբ Հռիփսիմե վանքի հիմնադրման 1400-ամյա հոբելյանը
3. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ստրասբուրգում
4. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ
5. Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը սկսվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
6. Մայր Աթոռը դատապարտել է ադրբեջանական սադրանքը
7. Ապրիլի 6-ը հռչակվեց համայնավարական բռնապետության տարիներին հալածված և նահատակված հոգևորականների հիշատակի օր
8. Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով դուրս բերվեց Աստվածամուխ Ս. Գեղարդը
9. Հայկական գրադարանների միջազգային չորրորդ համաժողովը Մայր Աթոռում
10. Մայր Աթոռում շարունակվում է հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված գիտաժողովը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիկոլ Փաշինյանը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը
2.Մենք պետք է կարողանանք կայուն և կանխատեսելի երկիր կառուցել. ասել է նախագահ Սարգսյանը ,,Ֆրանկ Մյուլեր»ում
3.Արմեն Սարգսյանը Ժնևում մասնակցել է Համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը
4.Օծվել է Ախթալայի Սբ. Աստվածածին վանքի խաչը
5.«ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱԿԱՏԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» խորագրով միջազգային գիտաժողով Լիոնում՝ նոյեմբեր 9-10
6.Իտալիա. Հայրապետական Սուրբ Պատարագ Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցում
7.Գիտության զարգացում համակարգչային տեխնոլոգիաներով
8.Լիար­ժեք կրթութ­յուն լսողության խանգարում ունեցող ե­րե­խա­նե­րին
9.Բարեկարգվում է Ախթալայի վանքի շրջակայքը
10.11 երիտասարդ արժանացել են «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակների՝ ստանալով UWC քոլեջներում ուսանելու հնարավորություն
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: