ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ռումինիա. Ֆոկշան եւ Բերդ քաղաքների համագործակցությունը կխորացվի

25 հունվարի, 2017 | 15:46

Դեսպան Գասպարյանը Ռումինիայի Ֆոկշան քաղաքում մասնակցել է Միավորման օրվա տոնական հանդիսություններին

despan fokshan 2017 2

ՖՈԿՇԱՆ.- Հունվարի 24-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը Ֆոկշան քաղաքում մասնակցեց Միավորման օրվա 158-ամյակին նվիրված տոնական հանդիսություններին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Ֆոկշանի քաղաքապետ Քրիստի Միսաիլյայի հետ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում քննարկվեցին Հայաստանի Բերդ համայնքի հետ համագործակցության խորացման, մասնավորապես՝ եղբայրացման պայմանագրի ամբողջացման և հումանիտար ու մշակութային բնագավառներում տարբեր ծրագրերի խթանման հետ կապված հարցեր:

Այնուհետև, Հայաստանի դեսպանը Ֆոկշանի քաղաքապետի հետ մասնակցեց համատեղ մամուլի ասուլիսին, որին ներկա էին նաև Ֆոկշանի հետ եղբայրացած քաղաքների պատվիրակություններ՝ Հոլանդիայից, Սերբիայից, Լիտվայից և Մոլդովայից:

Ընդգծելով իշխանապետությունների միավորման առանցքային դերը ռումին ժողովրդի պատմության մեջ՝ դեսպան Գասպարյանն առանձնահատուկ հպարտությամբ նշեց, որ եղբայրական ռումին ժողովրդի հետ միասին, հայ ժողովրդի զավակները նույնպես իրենց ներդրումն են ունեցել այդ փառավոր պատմության կերտման գործում, որի հիմքի վրա այսօր Հայաստանի և Ռումինիայի տասնյակ քաղաքների և մարզերի միջև ստեղծվել է համագործակցության լայն դաշտ:

despan fokshan 2017Հայաստանի դեսպանն օտարերկրյա պատվիրակությունների հետ այցելեց Ֆոկշանի քաղաքային թատրոն և Միավորման թանգարան, իսկ այնուհետև, Միավորման հրապարակում մասնակցեց տոնական թատերականացված հանդիսություններին և զորահանդեսին, որին ներկա էին Ռումինիայի կառավարության անդամներ, դեսպաններ, տեղական իշխանությունների ղեկավարներ, բարձրաստիճան զինվորականներ, հոգևորականներ:

Տեղեկանք․ 1859թ. հունվարի 24-ին Մոլդովայի և Մունտենիայի իշխանապետությունների միավորմամբ, որը հայտնի է որպես Փոքր միավորում, սկիզբ դրվեց ժամանակակից ռումինական պետության հիմնադրմանը:

despan fokshan 2017 3despan fokshan 2017 4despan fokshan 2017 5despan fokshan 2017 6


Առնչվող նյութեր
1. ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
2. Ռումինիայում նշվեց Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրը
3. Բուրգասում բացվեց Վազգեն Վեհափառի անվան թանգարանը
4. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
5. Ռումինիայի խորհրդարանը ավարտին հասցրեց ԵՄ-Հայաստան համաձայանագրի վավերացման գործընթացը
6. Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ հոգեհանգստյան կարգ և հիշատակի միջոցառումներ Բուխարեստում և Ռումանիոյ հայոց թեմի ծուխերում
7. Մեծ շուքով նշվեց Պիտեշտի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտի օրը
8. Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
9. Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
10. Հայկական օրեր Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: