ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՌՈՒՄԻՆԻԱ. Հայկական մշակույթի օրեր Թըրգու Մուրեշում

18 հոկտեմբերի, 2016 | 00:09

6757_hqՌՈՒՄԻՆԻԱ.- Հոկտեմբերի 15-16-ին Տրանսիլվանիայի Թըրգու Մուրեշ քաղաքում անցկացվեցին Հայկական մշակույթի օրեր, որը կազմակերպել էր տեղի Հունգարահայոց միությունը` Ռումինիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

Ծրագրի շրջանակում ներառնված էին գիտաժողով, պատմական Հայաստանի քարտեզների ցուցահանդես, գեղարվեստական ծրագիր, պատանիների ճանաչողական մրցույթ և ժողովրդական արվեստի վարպետների գործերի ցուցահանդես-վաճառք:

Հոկտեմբերի 15-ի առավոտյան Թըրգու Մուրեշի մշակույթի պալատում տեղի ունեցած գիտաժողովին զեկույցներ ներկայացվեցին նշանավոր հայերի՝ Տրանսիլվանիայում և 19-20-րդ դարերի Հունգարիայում ունեցած դերի մասին: Գիտաժողովը բացեց Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը:

«Հայապահպանությունը Ռումինիայում դրված է ինստիտուցիոնալ հիմքի վրա, քանի որ Ռումինիայի կառավարությունը ֆինանսավորում է Ռումինիայի Հայոց միության գործունեությունը, որի ներքո գործում են մշակույթի տներ, թանգարաններ, գրադարաններ, խմբագրություն, հրատարակչություն, տպարան, մեկօրյա դպրոց:

Կառավարությունը հոգում է նաև հայկական վանքերի և եկեղեցիների նորոգման և պահպանության ծախսերի մի մասը: Կլուժի համալսարանում հիմնվել է Հայագիտության ինստիտուտ, Բուխարեստի համալսարանում դասավանդվում է հայերեն, հրատարակվել են արևմտահայերենի և արևելահայերենի դասագրքեր:

6759_hqՏարեկան տասնյակ գրքեր և ուսումնասիրություններ են հրատարակում հայերի և հայոց պատմամշակութային ժառանգության վերաբերյալ, ռումինական հեռուստառադիոն և մամուլը, թատրոնները և համերգասրահները հաճախակի են անդրադառնում հայկական թեմաներին:Հայաստանի կառավարությունը ևս անմասն չի մնում Ռումինիայում հայապահպանության գործում:

ՀՀ արտաքին գործերի, սփյուռքի, մշակույթի,կրթության, ինչպես նաև տարածքային կառավարման նախարարություններն ակտիվորեն ներգրավված են զանազան ծրագրերի մեջ», իր խոսքում ընդգծեց ՀՀ դեսպանը:

Ruminia 1ՀՀ ներկայացուցիչը միաժամանակ առանձնահատուկ կարևորեց երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցությունը և դրա դերակատարությունը նաև տեղական հայկական կյանքի, հայկական ժառանգության նկատմամբ խնամքի խրախուսման տեսակետից: Դեսպան Գասպարյանը բարձր գնահատեց հայապահպանության ուղղությամբ ռումինահայ համայնքի, մասնավորապես տրանսիլվանահայերի ջանքերը, որոնք, մասնավորապես, ուղղված են երիտասարդության ներգրավմանը:

Այդ առիթով Հայաստանի դեսպանը ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրեր հանձնեց Թըրգու Մուրեշի Հունգարահայոց միության նախագահ Աթիլա Պուշկաշին, ինչպես նաև Գեորգենի Հունգարահայոց միության նախագահ Լասլո Կուլչարին և վարչության անդամ Գյուլա Բուշլիգին:
Այնուհետև Տրանսիլվանիայի տարբեր քաղաքներից և Բուդապեշտից ժամանած զեկուցողներ հանդես եկան Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ ընտանիքներից սերող նշանավոր օպերային երգչուհի Կոռնելիա Հոլոշիի (1827-1890), դաշնակահար Գյուլա Շյոնհերի (1864-1908), 1928թ. Ամստերդամի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Լայոշ Կերեստեսի (1900-1978), նշանավոր հոգևորական Յոակիմ Գյորոգի և 1956թ. հունգարական ապստամբության հերոս Գերգեյ Պոնգրացի (1932-2005) մասին զեկույցներով:

Գիտաժողովից հետո Մշակույթի պալատում հայկական դուդուկի մասին զեկույցով և Կոմիտասի ու հայկական մեղեդիների կատարումով հանդես եկավ Թըրգու Մուրեշի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի անդամ Դոմոկոշ Օսը: Հայկական պարային տարրեր ներկայացրեց Անդրաշ Լորանտ պարախումբը:

Երեկոյան Թըրգու Մուրեշի միջնադարյան ամրոցի Նահանգային թանգարանում բացվեց Ռուբեն Գալիչյանի «Հայացք Հայաստանի պատմությանը քարտեզագրության միջոցով» ցուցահանդեսը, որտեղ բացման խոսքով հանդես եկավ դեսպան Գասպարյանը, իսկ բուն ցուցահանդեսը ներկայացրեց քարտեզագետ, Կլուժի Բաբեշ-Բոյայ համալսարանի դասախոս դր. Սոմբոր Բարտոշ-Էլեկեշը: Թանգարանում ամփոփվեցին նաև Տրանսիլվանիայի հայ երիտասարդության ճանաչողական մրցույթի արդյունքները և հաղթողներին հանձնվեցին մրցանակներ:

Հաջորդ օրը Թըրգու Մուրեշի կենտրոնական հրապարակներից մեկում տեղի ունեցավ հայկական թեմաներով` ռումինաբնակ վարպետների փայտաքանդակների, կերամիկայի և կաշվե իրերի ցուցահանդես-վաճառք:

Թըրգու Մուրեշի Հայկական մշակույթի օրերին ներկա էին տեղի պետական, քաղաքական և հոգևոր շրջանակների ներկայացուցիչներ, հարյուրավոր հյուրեր, որոնց մեջ Հունգարիայի խորհրդարանում հունգարահայոց ներկայացուցիչ Թամաշ Թուրգյանը և Միերկուրեա Չուկում Հունգարիայի գլխավոր հյուպատոս Զոլտան Շանդորը: Միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին տեղական մամուլում:

Հայկական մշակույթի օրերի շրջանակում դեսպան Գասպարյանն այցելեց Թըրգու Մուրեշի կաթոլիկ եկեղեցի և կաթոլիկ գերեզմանատուն, որտեղ եկեղեցու խորանում և ապակենկարներին պատկերված են Սբ Գրիգոր Լուսավորչի կողմից Հայոց Տրդատ թագավորի մկրտության տեսարաններ, իսկ եկեղեցու նկուղներում և գերեզմանատանն ամփոփված են Տրանսիլվանիայի նշանավոր հայերի աճյուններ և տոհմիկ դամբարաններ:

6758_hq-1


Առնչվող նյութեր
1. ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
2. Ռումինիայում նշվեց Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրը
3. Բուրգասում բացվեց Վազգեն Վեհափառի անվան թանգարանը
4. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
5. Ռումինիայի խորհրդարանը ավարտին հասցրեց ԵՄ-Հայաստան համաձայանագրի վավերացման գործընթացը
6. Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ հոգեհանգստյան կարգ և հիշատակի միջոցառումներ Բուխարեստում և Ռումանիոյ հայոց թեմի ծուխերում
7. Մեծ շուքով նշվեց Պիտեշտի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտի օրը
8. Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
9. Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
10. Հայկական օրեր Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: