ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ռումինիա. Եպիսկոպոսական Սուրբ Պատարագ Թուլչայի Հայոց եկեղեցում

01 օգոստոսի, 2018 | 14:00

Հուլիսի 22-28-ը Ռումինիայի Թուլչա քաղաքում տեղի ունեցավ Միջէթնիկ ֆիլմերի շաբաթ փառատոնը արդեն 13-րդ անգամ: Այս տարի ևս այլ համայնքների ու փոքրամասնությունների կողքին իրենց մասնակցությունը բերեցին նաև Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչները:

Փառատոնի շրջանակներում Թուլչա էր այցելել նաև Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, ուր կանգուն է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայոց եկեղեցին` կառուցված 1882թ: Դեռևս 2013թ-ից առաջնորդի կարգադրությամբ Թուլչայի հայկական եկեղեցում իբրև այցելու քահանա իր ծառայությունն է բերում Կոնստանցայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանը: Սրբազանի տեսլականն էր աշխուժացնել տեղի փոքրաթիվ համայնքը, հնարավորություն ստեղծել, որպեսզի երկարամյա դադարից հետո հայոց եկեղեցում դարձյալ հնչի մեր Սրբազան Պատարագը, հայալեզու աղոթքը` եկեղեցու շուրջը հավաքելով համայնքի ցրված անդամներին: Պատարագներին այցելում են ոչ միայն հայեր Թուլչայից ու Բաբադագից, այլև նաև ռումինացիներ:

Հերթական պատարագը մատուցվում է հուլիսի 29-ին` ձեռամբ Թեմակալ Առաջնորդի և մասնակցությամբ Տ. Օշական քահանա Խաչատրյանի: Սուրբ Պատարագին ներկա էին ՀՀ Ռումինիայի Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը տիկնոջ հետ, Ազգային փոքրամասնություններ ղեկավար, Ռումինիայի Խորհրդարանի պատգամավոր տիար Վարուժան Փամբուկչյանը, Ռումինիայի Հայոց միության Թուլչայի մասնաճյուղի նախագահ, Ռումինիայի Խորհրդարանի պատգամավոր տիար Սիմիոն Լուչիան Էդուարդը, հայ համայնքի ներկայացուցիչներ և ուխտավորներ Ռումինիայի մի շարք ծուխերից ու քաղաքներից` Բուխարեստ, Պիտեշտ, Բակըու, Թըրկու Օկնա, Բոտոշան և այլն: Սրբազանն իր օրհնությունն է բերում ներկաներին, շնորհավորում փառատոնի հաջող անցկացման և կազմակերպման համար` աղոթք բարձրացնելով առ Աստված Հայաստանի և Ռումինիայի Հանրապետությունների, հայ և ռումին Եկեղեցիների և երկու բարեկամ ժողովուրդների անսասանության, զորացման ու բարգավաճման համար:

 

Ռումինահայոց թեմի մամլո դիվան


Առնչվող նյութեր
1. Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
2. Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3. Հայկական օրեր Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում
4. Բուխարեստ. «Հայերենի ինքնուսույց ռումինախոսների համար» գրքի շնորհանդեսը
5. Ս. Հաճկատար հռչակավոր հայոց վանքում նշվեց Տիրամոր Վերափոխման տոնը.ուխտագնացություն
6. Սոպրանո Արմինե Խաչատրյանի ձայնասկավառակը թողարկվել է Ռումինիայում
7. Տոնական համերգ Կոնստանցա քաղաքում` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյա հոբելյանին
8. Բուխարեստում տեղի ունեցան առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված միջոցառումներ
9. Բուխարեստում նշվեց Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օրը
10. Ռումինիայի Հայոց Թեմում տեղի ունեցան Սումգայիթյան ցեղասպանության զոհերին նվիրված հիշատակի միջոցառումներ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: