ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հուլիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՌՈՒՄԻՆԻԱ. Դեսպան Մինասյանը հանդիպեց Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Դանիել պատրիարքի հետ

01 մարտի, 2018 | 08:33

Փետրվարի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպս. Հակոբյանի ուղեկցությամբ հանդիպում ունեցավ Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Նորին Երանելիություն Դանիել Պատրիարքի հետ:  Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

Դանիել պատրիարքը ողջունեց Հայաստանի դեսպանի այցելությունը պատրիարքարան և շնորհավորեց նրան Ռումինիայում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ:

ՀՀ դեսպանն իր հերթին Ն.Ե. Դանիել պատրիարքին փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ի ջերմ ողջույնները՝ նշելով, որ Վեհափառը թանկ հիշողություններ է պահպանել Սուչավայի Հաճկատար հայկական վանքի 500-ամյակի կապակցությամբ 2012թ. Ռումինիա կատարած իր այցից և Դանիել պատրիարքի հետ հանդիպումից:

Խոսելով Ռումինիայում հայերի հազարամյա ներկայության և Ռումինիայի հայոց թեմի 600-ամյա գործունեության մասին՝ ՀՀ դեսպանը գոհունակություն հայտնեց էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ Ռումինիայի իշխանությունների, ուղղափառ եկեղեցու և հասարակության վերաբերմունքի կապակցությամբ` Ռումինիան բնութագրելով որպես քրիստոնեական հավատքի պատվար, որն առաջինն է պետական մակարդակով ապաստան տվել Օսմանյան Թուրքիայում ցեղասպանությունից մազապուրծ հայերին` նրանց համար դառնալով երկրորդ հայրենիք:

Հայաստանի դեսպանը նշեց նաև, որ երկու ժողովուրդների պատմական ընդհանրությունները, բազմադարյա կապերը, միջպետական համագորրծակցության ամուր հենքը հուշում են, որ կարելի է հոգևոր ոլորտում ևս ամրապնդել ու խորացնել երկկողմ կապերը` փոխգործակցություն ծավալելով Բուխարեստի և Երևանի պետական համալսարանների աստվածաբանական ֆակուլտետների, Գևորգյան հոգևոր ճեմարանի, վանական համալիրների միջև, փոխադարձ ուխտագնացություններ կատարել Հայաստանի և Ռումինիայի քրիստոնեկան սրբավայրեր:

Հանդիպան ավարտին դեսպան Մինասյանը կարճ հարցազրույց տվեց պատրիարքական հեռուստատեսությանը:

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Տոնական համերգ Կոնստանցա քաղաքում` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյա հոբելյանին
2. Բուխարեստում տեղի ունեցան առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված միջոցառումներ
3. Բուխարեստում նշվեց Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օրը
4. Ռումինիայի Հայոց Թեմում տեղի ունեցան Սումգայիթյան ցեղասպանության զոհերին նվիրված հիշատակի միջոցառումներ
5. Ռումինիա. Գեռլան եւ Իջևանը կդառնան քույր քաղաքներ, Կլուժ նահանգն ու Արմավիրի մարզը կհամագործակցեն
6. Դեսպան Սերգեյ Մինասյանն իր հավատարմագրերը հանձնեց Ռումինիայի նախագահին
7. Հայկ սարկավագ Ազարյանը մոնումենտալ և կրոնական արվեստի մրցանակակիր
8. Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում Հայաստանի նոր դեսպան
9. ՌՈՒՄԻՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՆԻԿՈԼԱ ՅՈՐԳԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
10. Բարեկամացան հայկական Հրազդանն ու ռումինական Բակաուն

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
3.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
4.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
5.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
6.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
7.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
8.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
9.Օրեր 5-8/ 77/ 2016
10.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: