ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հուլիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ռումինիա. Գեռլան եւ Իջևանը կդառնան քույր քաղաքներ, Կլուժ նահանգն ու Արմավիրի մարզը կհամագործակցեն

14 փետրվարի, 2018 | 20:07

Փետրվարի 8-ից 10-ը Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն այցելեց Ռումինիայի Կլուժ նահանգի Կլուժ-Նապոկա և Գեռլա (նախկինում՝ Արմենոպոլիս) քաղաքներ, որտեղ ունեցավ մի շարք հանդիպումներ և մասնակցեց տարբեր միջոցառումների:

Փետրվարի 8-ին Կլուժ-Նապոկայի արվեստի թանգարանում տեղի ունեցավ Ռումինիայի Հայոց միության տեղական մասնաճյուղի երկարամյա ու անխոնջ նվիրյալ Միրչա Տիվադարի մեծարման ու պարգևատրման արարողությունը, որին մասնակցում էին ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը, Կլուժի նահանգային խորհրդի փոխնախագահ Իշտվան Վակարը, ՌՀՄ տեղական մասնաճյուղի նախագահ Կարեն Շեբեշին, Կլուժ-Նապոկա քաղաքի Բաբեշ-Բոյայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտ. պրոֆ. Լուչիան Նաստասե-Կովաչը, համայնքի և տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Նույն օրը դեսպան Մինասյանը Կլուժի փոխնահանգապետ Իշտվան Վակարի հետ այցելեց Կլուժ նահանգի Արվեստի դպրոցում բացված Հայաստանի մասին պատմող լուսանկարների ցուցահանդես:

Փետրվարի 9-ին դեսպան Մինասյանը հանդիպում ունեցավ Բաբեշ-Բոյայի համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս, պրոֆ. Իոան-Աուրել Պոպի հետ` քննարկելով համալսարանի Հայագիտության ինստիտուտի գործունեության ակտիվացման, այնտեղ հայոց լեզվի և պատմության դասընթացների կազմակերպման, ԵՊՀ հետ համագործակցության աշխուժացման հնարավորությունները: Զրուցակցին ողջույններ փոխանցելով ԵՊՀ ռեկտորի անունից՝ դեսպան Մինասյանը ռեկտոր Պոպին հրավիրեց հաջորդ տարվա մայիսին այցելել Հայաստան` ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Կլուժի նահանգային խորհրդում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ փոխնահանգապետ Իշտվան Վակարի հետ` քննարկելով Ռումինիայի Կլուժ նահանգի և Հայաստանի Արմավիրի մարզի միջև համագործակցության խորացման, տնտեսական ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորությունները, այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում:

Նույն օրը ՀՀ դեսպանը հանդիպումներ ունեցավ տեղական ռադիո-հեռուստաընկերությունների ղեկավարների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ` քննարկելով հայաստանյան լրատվամիջոցների հետ համագործակցության հնարավոր ասպեկտները: ՀՀ դեսպանը TVR հեռուստաալիքին տվեց ընդարձակ հարցազրույց, որը եթեր կհեռարձակվի օրերս: ՀՀ դեսպանն այցելեց նաև Տրանսիլվանիայի Ազգագրական թանգարան, որտեղ ավանդաբար կազմակերպվում են հայկական երեկոներ, ցուցահանդեսներ, տարբեր միջոցառումներ և զրույց ունեցավ թանգարանի տնօրեն Թուդոր Սալաջեանի հետ:

Փետրվարի 10-ին դեսպան Մինասյանն այցելեց Գեռլա քաղաք, որտեղ հանդիպեց տեղի հայ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչներին, եղավ Սուրբ Երրորդության հայ կաթողիկե տաճարում (1776թ.), որը համարվում է աշխարհում ամենամեծ հայ կաթոլիկ տաճարը:

Գեռլայում Հայաստանի դեսպանը հանդիպում ունեցավ քաղաքապետ Իոան Նեսելեանի հետ` քննարկելով Գեռլա և Հայաստանի Իջևան քույր-քաղաքների միջև հետագա համագործակցության ծավալման հնարավորությունները:

orer.eu


Առնչվող նյութեր
1. Տոնական համերգ Կոնստանցա քաղաքում` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյա հոբելյանին
2. Բուխարեստում տեղի ունեցան առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված միջոցառումներ
3. Դեսպան Մինասյանի հանդիպումը Ռումինիայի վարչապետի հետ
4. Բուխարեստում նշվեց Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օրը
5. Ռումինիայի Հայոց Թեմում տեղի ունեցան Սումգայիթյան ցեղասպանության զոհերին նվիրված հիշատակի միջոցառումներ
6. ՌՈՒՄԻՆԻԱ. Դեսպան Մինասյանը հանդիպեց Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Դանիել պատրիարքի հետ
7. Դեսպան Սերգեյ Մինասյանն իր հավատարմագրերը հանձնեց Ռումինիայի նախագահին
8. Հայկ սարկավագ Ազարյանը մոնումենտալ և կրոնական արվեստի մրցանակակիր
9. Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում Հայաստանի նոր դեսպան
10. ՌՈՒՄԻՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՆԻԿՈԼԱ ՅՈՐԳԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
3.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
4.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
5.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
6.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
7.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
8.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
9.Օրեր 5-8/ 77/ 2016
10.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: