ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ռումինիա. Գեորգենում բացվել է Հայ համայնքի տունը եւ տեղադրվել հայկական խաչքար

14 սեպտեմբերի, 2017 | 11:26

Սեպտեմբերի 8-ից 10-ը Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում անցկացվեց Գեորգենի հայկական արվեստի 7-րդ փառատոնը: Փառատոնի պատվավոր հյուրերի թվում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը և Գեորգենի հետ եղբայրացած Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը:

Փառատոնի եռօրյա ծրագրի մեջ ընդգրկված էին տեղի հայկական ժողովրդական ստեղծագործություններ, Գեորգենի Հայ կաթոլիկ եկեղեցու երգչախմբի և Գեռլա/Արմենոպոլիսի «Հայաքաղաք» պարախմբի կատարմամբ հայկական հոգևոր երգեր և ժողովրդական պարեր, ուղևորություն դեպի Գեորգենի մերձակա Չոբոտ լեռան Հայկական մատուռ, ինչպես նաև Բուդապեշտի «Ուրարտու» թատերախմբի կատարմամբ «Ազնավուր» և «Մուսա Լեռ» մյուզիքլները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից։

Այս տարի Գեորգենի Հայկական Արվեստի փառատոնը մասն էր կազմում Հարգիտայի Փոքրամասնությունների գեղարվեստական փառատոնի, որտեղ ներկայացված էին հունգարական, հայկական, հրեական, գերմանական, գնչուական և հունական ազգային փոքրամասնությունների պարեր և երգեր:

Փառատոնի այս տարվա թողարկումը նվիրված էր Գեորգենում հայերի հաստատման 380-ամյակին: Ի հիշատակ այդ պատմական տարեթվի՝ սեպտեմբերի 8-ին Հայ կաթոլիկ եկեղեցուն հարակից տարածքում տեղադրվեց Հայկական խաչքար, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին հայկական պատվիրակությունը, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ և հյուրեր Հունգարիայի հայոց համայնքից: Նույն օրը հանդիսավոր պայմաններում բացվեց Գեորգենի Հայ համայնքի տունը: Այս միջոցառումներին ողջույնի խոսքերով ելույթներ ունեցան մարզպետ Նալբանդյանը և դեսպան Գասպարյանը:

Ռումինիա. Գեորգենում բացվեց խաչքար

Հանդիսավոր մեկ այլ արարողություն տեղի ունեցավ սեպտեմբերի 10-ին, երբ Գեորգենում բացվեց և Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական կառավարիչ արքեպս. Գիորգի Յակուբինիի ձեռամբ օծվեց Մխիթարյան միաբանության աբբահայր Ստեփանոս Ակոնց-Կյովերին (1740-1824թթ.) նվիրված հուշատախտակը: Աբբահայր Ստեփանոս Ակոնցի և Մխիթարյան միաբանության մասին ելույթներ ունեցան Թըրգու Մուրեշի հունգարահայոց միության նախագահ դոկտ. Աթիլա Պուշկաշը, դեսպան Համլետ Գասպարյանը, Գեորգենի քաղաքապետ Զոլտան Նագին:
Հայկական պատվիրակության այցի օրերին համագործակցության հուշագիր ստորագրվեց ՀՀ Լոռու մարզիև Հարգիտա նահանգի միջև:

Հայկական պատվիրակությունը սեպտեմբերի 8-10-ը նահանգի վարչական կենտրոն Միերկուրեա-Չուկում, Օդորհեյու-Սեկույեսկ քաղաքում և Գեորգենում հանդիպումներ ունեցավ նաև Հարգիտայի գործարար շրջանակների հետ, որին մասնակցում էին հիսունից ավելի տեղական ընկերությունների և ձեռնարկությունների ներկայացուցիչներ: Պատվիրակությունը շրջայց կատարեց նաև նահանգի արտադրական ձեռնարկություններ, կրթական հաստատություններ և տուրիստական վայրեր:

Տեղական հեռուստատեսությունը և մամուլը լայնորեն անդրադարձան հայկական պատվիրակության այցին ևմշակութային իրադարձություններին:

 ՕՐԵՐ

Առնչվող նյութեր
1. Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
2. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
3. Դեսպան Մինասյանի հանդիպումը Ռումինիայի վարչապետի հետ
4. Ապրիլի 21-ին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու պատին տեղադրվելու է խաչքար
5. Ուկրաինա. Խերսոնում նոր խաչքար է օծվել
6. Գերմանիայի Քյոլն քաղաքում օծվեց հայկական խաչքար
7. Նորվեգիայի Քրագերո քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար
8. Ռումինական Հարգիտան եւ հայկական Լոռին եղբայրացան
9. Ռումինիա. Արմավիրի մարզն ու Կլուժ նահանգը եղբայրացան
10. Իսպանիայի Առնեդո քաղաքում` խաչքարի օծման արարողություն

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: