ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ռումինիայում նշվեց Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրը

22 հոկտեմբերի, 2018 | 09:00

Հոկտեմբերի 21-ին մեծ շուքով նշվեց Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրը: Այդ առիթով ծուխի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատչյանի և տեղի ծխական խորհրդի հրավերով շուրջ 200 ուխտավորներ էին ժամանել Ռումանիոյ հայոց թեմի մի շարք ծուխերից ու համայնքներից, ինչպես նաև Բուլղարիայի Շումեն քաղաքից:

Առավոտյան ձեռամբ Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի մատուցվեց Ս. Պատարագ, հավարտ որի, ծուխի արժանավոր զավակներից մեկը, հայտնի թատերագետ և մշակութային գործիչ Անահիտ Տավիտյանն արժանացավ Առաջնորդական օրհնության գրի և գնահատանքի, որում մասնավորապես ասված է. ,,Անահիդ Տավիտիանն այն անձնվեր հայորդիներից է, ով մշտապես և ամենուր բարձր է պահում հայի անունն ու պատիվը` հպարտության զգացողություններ ծնելով մեզանից յուրաքանչյուրի հոգում:

Անուրանալի և անգնահատելի է այն վաստակը, որ 30 և ավելի տարիներ շարունակ ունեք Կոնստանցա քաղաքի թատրոնի և, ընդհանրապես, մշակույթի և արվեստի զարգացման գործում: Ձեր անմնացորդ նվիրումը, պրոֆեսիոնալիզմը և կատարելության հասնող պատասխանատու վերաբերմունքն իր պտուղներն է տվել և շարունակում է տալ` զարգացնելով ու աշխուժացնելով տեղի մշակութային կյանքը: Դուք արժանի հետնորդն եք նշանավոր Տավիտիան ընտանիքի` շարունակելով Ձեր նախնիների հայրենանվեր ու ազգանվեր գործը: Ուրախ ենք, որ չնայած Ձեր բազմազբաղ լինելուն, կյանքի և ընտրած ասպարեզի պարտադրած պարտականություններին, գործուն մասնակցություն եք բերում նաև Կոնստանցայի հայ եկեղեցու և հայ համայնքի հավաքական կյանքից ներս ընթացող իրադարձություններին՝ Ձեր կնիքը դրոշմելով ազգային և եկեղեցական ասպարեզի մեջ’’:

Պատարագի ավարտից հետո եկեղեցու ընդարձակ պարտեզում կատարվեց մատաղօրհնություն և Սրբազանն իր օրհնությունը բաշխեց մատաղը պատրաստողներին, ներկա հավատավոր բազմությանը՝ քաջալերելով ու ոգեշնչելով բոլորին իրենց հետագա ծրագրերի իրականացման ճանապարհին՝ կարևորելով յուրաքանչյուր անհատի առաքելությունն ու նվիրական աշխատանքն իր կյանքի ընթացքում:

Պահպանելով հարյուրակներ ի վեր եղող ավանդությունը, այսօր էլ մատաղի պատրաստության ողջ գործընթացը Կոնստանցայում կազմակերպվում ու կատարվում է եկեղեցու պարտեզում, տեղի հայ համայնքի արժանավոր հայորդիների ձեռամբ: Օրհնությունից հետո մատաղը բաժանվեց ներկա ուխտավորներին:

Այնուհետև հյուրերը և բոլոր ներկաները շարժվեցին Իբիս հյուրանոցային համալիր, որի ընդարձակ ,,Պրեստիժ’’ սրահում Տաթև Սրբազանի օրհնությամբ, Տ. Օշականի ջանքերով և Ռումինահայոց միության Կոնստանցայի մասնաճյուղի հովանավորությամբ կազմակերպվել էր լուսանկարների ցուցահանդես` նվիրաված տեղի հայ համայնքի եկեղեցական ու մշակութային ակտիվ կյանքին 1930-ականներից մինչև 1990-ական թթ.: Ցուցահանդեսը բաղկացած էր չորս ցուցադրություններից` ,,Կոնստանցայի հայկական դպրոցը’’, ,,Կոնստանցայի հայ համայնքի մշակութային ու թատերական կյանքը’’, ,,Դրվագներ Կոնստանցայի հայ համայնքի կյանքից’’ և ,,Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու մատաղօրհնության և ուխտի օր,,: Բոլոր լուսանկարները Տ. Օշականի նախաձեռնությամբ տրամադրվել էին հենց տեղի հայ համայնքի ներկայացուցիչների կողմից, իրենց ընտանեկան արխիվներից, ինչի արդյունքում փաստորեն ի մի էր բերվել 20-րդ դարի Կոնստանցայի հայ համայնքի ակտիվ կյանքի բոլոր դրվագները` թատրոն, պարախումբ, երգարվեստ, հայկական դպրոց, մատաղօրհնություն և այլն:

Տոնական օրվան նվիրված բոլոր միջոցառումները լուսաբանելու էին եկել Ռումինիայի Հանրային հեռուստաընկերությունը Բուխարեստից, ինչպես նաև տեղական մամուլի ու ռադիոյի ներկայացուցիչները:

Ցուցահանդեսից հետո տոնական տրամադրությունը շարունակվեց միևնույն սրահին կից, ուր Ռումինահայոց միության Կոնստանցայի մասնաճյուղի կողմից պատրաստվել էր ճաշկերույթ և սիրո ճաշ:

 

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան


Առնչվող նյութեր
1. ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
2. Բուրգասում բացվեց Վազգեն Վեհափառի անվան թանգարանը
3. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
4. Ռումինիայի խորհրդարանը ավարտին հասցրեց ԵՄ-Հայաստան համաձայանագրի վավերացման գործընթացը
5. Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ հոգեհանգստյան կարգ և հիշատակի միջոցառումներ Բուխարեստում և Ռումանիոյ հայոց թեմի ծուխերում
6. Մեծ շուքով նշվեց Պիտեշտի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտի օրը
7. Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8. Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
9. Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
10. Հայկական օրեր Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: