ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ռումինիայի Ֆոկշան քաղաքի հայկական զույգ եկեղեցիները

07 մայիսի, 2017 | 16:25

Ռումինիայի հայաշատ քաղաքներից է եղել Ֆոկշանը: Այս քաղաքում կարող ենք հանդիպել երկու հայկական եկեղեցիներ։ Առաջին եկեղեցին ժամանակին գտնվում էր Մոլդավիայի իշխանության տակ, իսկ մյուս եկեղեցին Մունտենիայի:

Միլքով գետը քաղաքը բաժանում էր երկու մասի, սահման հանդիսանալով նաև երկու իշխանապետությանց միջև, որով դժվարություն և բարդություն էր երկու կողմերի բնակիչների համար մեկ կողմից մյուսը անցնելու համար: Դժվարություն կար նաև մոլդավական ափի մոտ ապրող հայերի համար՝ կիրակիից կիրակի հաճախելու հայոց աղոթատեղին, որ Մունտենիայի սահմանի մեջ էր։ Այս դժվարությունները պատճառ եղավ ի վերջո, որպեսզի երկրորդ եկեղեցին ևս կառուցեն հայերը, այս անգամ մոլդավական հողում:

Ս. Գևորգ եկեղեցին, որ երբեմնի մունտենական մասի մեջ է գտնվում, հավանաբար ամենահինն է քան Ս. Աստվածածինը, որ կառուցված է մոլդավական ափի մոտ: Հստակ չենք կարող նշել, թե երբ է կառուցվել Ս. Գևորգը: Տեղական ավանդության համաձայն, այն պետք է հիմնված լինի ԺԸ դարի սկզբին, 1710-1715 թթ․, Բուլղարիայից Ֆոկշան եկած հաստատված մահտեսի Գևորգ անունով մի հայի կողմից:

Մունտենիայի Միհայիլ Ռաքովից իշխանի 1743 թ․ փետրվար 16 հրովարտակով արտոնվում է հայ եկեղեցու կառուցումը Բուխարեստի մեջ, ինչպես նաև նույն հրովարտակով կտեսնենք, որ այդ թվականից առաջ հայկական եկեղեցի կար Ֆոկշանում, բնականաբար մունտենական մասում։ Ս. Աստվածածնին գալով, նրա անդրանիկ կառուցման թվականը ևս չենք կարող հստակ նշել: Միակ արձանագրությունը, որ պահպանվել է եկեղեցու մեջ հետևյալն է. «Տաճարս աստուածային փառաց շինեցաւ արդեամբք աստուծասէր հաւատացեալ բարեպաշտ ժողովրդեան Ֆօքշանու լուսաւորչական հայոց յանուն վերափոխման Սրբոյ Աստուածածնին, որոյ ուխտեմք հաւատացեալս ջերմեռանդ սրտիւ երկրպագութեամբ հանդերձ միաբան սիրով: Յամի Տեառն 1780. Յիշատակ է զայս մարմարիոնս աստուածասէր Ֆէհրատեան մահտեսի Աբրահամի 1850 թուին»:

Հավանաբար վերաշինության տարին է 1780 թ․, որովհետև եկեղեցու բակի մեջ 1778 թվականը կրող մի տապանագիր է պահպանվել, իսկ եկեղեցու նշանավոր վարագույրը, որ ներկայումս Մայր Աթոռ Ս․Էջմիածնի թանգարանում է, 1757 թ․ նվիրվել է տաճարին, ինչպես նշում է արձանագրությունը. «Ի դուռն Ս. Աստուածածնին թվին ՌՄԶ յիշատակ է վարագոյրս Ապուրելի Ասատուրի որդի մահտեսի Իլիաշի և որդւոյն և ծնողացն և կողակցու Ծաղիկին»։ Հավելենք, որ Ֆոկշանի հայոց գերեզմանատան մեջ պահպանվել է նաև Ս. Հարության մատուռը, 1891 թ․ կառուցված Հարություն և Կարապետ Պոպովիչյան եղբայրների կողմից:

Տ․Հեթում քահանա Թարվերդյան


Առնչվող նյութեր
1. Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
2. Հայկական օրեր Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում
3. «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին» աշխատությունը լույս է տեսել Սուրբ Էջմիածնում
4. Բուխարեստ. «Հայերենի ինքնուսույց ռումինախոսների համար» գրքի շնորհանդեսը
5. Ս. Հաճկատար հռչակավոր հայոց վանքում նշվեց Տիրամոր Վերափոխման տոնը.ուխտագնացություն
6. Սոպրանո Արմինե Խաչատրյանի ձայնասկավառակը թողարկվել է Ռումինիայում
7. Ռումինիա. Եպիսկոպոսական Սուրբ Պատարագ Թուլչայի Հայոց եկեղեցում
8. Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
9. ՀՅԴն Իր Ամբողջական Զօրակցութիւնն Է Յայտնում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն
10. Հուլիսի 7-ին հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: