ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ռումինիայի Ռոման Քաղաքի Ս․Աստվածածին Եկեղեցին

18 հունիսի, 2017 | 17:29

Ռոմանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին
The St. Mary the Virgin Church in the town of Roman

 

Ռոման քաղաքը կառուցվել է ԺԴ-րդ դարի վերջին: Ռոման քաղաքի հայ համայնքը, ըստ ավանդության, Մոլդավիայի հարուստ հայերից էր կազմված, որոնք 1355 թ․, նախկին գերմանացի-սաքսոն գաղթականներից փայտաշեն եկեղեցի են գնում: Թեև շատ փաստաթղթեր պակասում են, սակայն հստակ է, որ հայերը հաստատվել են Ռոմանի մեջ ԺԶ-րդ դ․ կեսին և ունեին իրենց եկեղեցին: Մինաս Թոխատեցի դպիրը իր «Ողբ»-ի մեջ հիշատակում է՝ «Քաղաք մը կայր Ուռումանի Ինքըն փոքրիկ բարով լի Շատ հայ ազգ կայր ի յայն տեղի Խիստ տօլվաթովք եւ անուանի:

.Եկեղեցիք զինչ կայր հայի Խօթին, Սէրաթ, յԱսպազարի (Եաշ) Վասլով, Պոտշան, յՈւռումանի Ամենեքեան հիմէն քակի: Ալեքսանդր Բարեպաշտի օրոք Լեհաստանից գաղթող 3000 ըն

տանիքներից մի մասն էլ բնակություն հաստատեց Ռոման քաղաքի մեջ: Ժամանակին, Ռոման քաղաքի բնակչության՝ որ հաշվում էր 15․000 հոգի, հայերն ունեին շուրջ 500 տուն և բոլորն էլ հարուստ էին:

Ռոմանի հայկական եկեղեցին՝ Ս. Մարիամ Աստվածածինը, կառուցվել է հին եկեղեցու տեղը 1609 թ․ Հակոբչա մի ազնվականի կողմից: Հիշատակարանը հետևյալն է․ «Շնորհօք եւ ողորմութեամբ կամօքն Այ. եւ ընտրութեամբ ամենակալին այ. եւ ի փառս ծնեցելոյն ի նմանէ ի այս անբարի, անուն պր. ակոբչայ զոր շինեաց զտաճարս այս անուն սբ. ածածին. Յիշատակ իւր հոգուն եւ իւր կնոջն խաթուն մուղալին եւ իւր ծնողացն պր. վարդանին եւ տոլվաթին եւ իւր որդւոցն պր. վարդանին եւ սագոլիային եւ պր. տօնիկին եւ իւր դստերացն մէլուշին եւ տօլվաթին թվ ՌԾԸ սեպտեմբ. տր. Խաչտ.»:

Ռոմանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին
The St. Mary the Virgin Church in the town of Roman

1864 թ․ եկեղեցին նորոգվել է Թեոդորոս Սողոմոնյանի և Տոնիկ Սիմեոն Բիբիյանի կողմից. այս առթիվ զետեղված մարմարե քարը՝ եկեղեցու դռան ճակատին՝ ունի հետևյալ արձանագրությունը. «Յամին փրկութեան 1864 նորոգեցաւ հինաւուրցն ձեւակերպութիւն Սրբոյ եկեղեցւոյ Հայոց ի նուէր փառացն վերափոխման Տիրամօորն յաւելեալ ի նմա հիմնակառոյց պահարան, գաւիթ, զանգակատուն եւ կաթուղիկէ որ ի միջավայրին, յատկական արդեամբ ռօմանցւոյ ջերմեռանդավառ տեարցն Թէոդորոսի Սողոմոնեան եւ Տօնիկի Սիմէոն Բիբիեան ի յաւիտենական յիշատակութիւն ննջելոց եւ կենդանի ընտանեաց նոցին, եւս եւ յանմոռանալի մտաբերութիւն բազմաժամանակեայ սիրավառեալ ընկերութեան իւրեանց յարդիւնս շահաւէտութեան»:

Եկեղեցին ունի նաև զանգակատան վրա խոշոր, գեղեցիկ մի ժամացույց, անցյալ դարի վաթսունական թվականներին Վիեննայից բերված։

 

Տ․Հեթում քհն․ Թարվերդյան


Առնչվող նյութեր
1. ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
2. Ռումինիայում նշվեց Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրը
3. Բուրգասում բացվեց Վազգեն Վեհափառի անվան թանգարանը
4. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
5. Ռումինիայի խորհրդարանը ավարտին հասցրեց ԵՄ-Հայաստան համաձայանագրի վավերացման գործընթացը
6. Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ հոգեհանգստյան կարգ և հիշատակի միջոցառումներ Բուխարեստում և Ռումանիոյ հայոց թեմի ծուխերում
7. Մեծ շուքով նշվեց Պիտեշտի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտի օրը
8. Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
9. Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
10. Հայկական օրեր Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
2.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
3.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
4.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
5.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
6.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
7.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
8.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
9.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
10.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: