ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ռումինիայի Հայոց միությունը նոր կայքէջ ունի

08 մայիսի, 2017 | 11:12

Ռումինիայի Հայոց Միության (ՌՀՄ) տարեկան ժողովի շրջանակներում անցյալ շաբաթ տեղի ունեցավ ՌՀՄ պաշտոնական կայքէջի` www.uniuneaarmenilor.ro շնորհանդեսը, որը ներկայացվեց կայքէջի հեղինակ, Բուխարեստի համալսարանի դոկտորանտուրայի շրջանավարտ Արսեն Արզումանյանի կողմից:

Բուխարեստ.- ԱՐՑԱԽՊՐԵՍ-ի հաղորդման համաձայն,  կայքէջն առայժմ միայն ռումիներեն է. այն ռումինահայ ու ռումին հասարակությանը ներկայացնում է հայկական տարաբնույթ թեմաներ՝ ՌՀՄ հիմնադրումից ու գործունեությունից, ռումինահայ համայնքի պատմությունից ու կարկառուն դեմքերից մինչեւ Ռումինիայի պատմական չորս շրջանների բացառիկ արժեք ունեցող բոլոր հայկական տեսարժան վայրերը, հայոց պատմությունից, հայ համաշխարհային հայտնի դեմքերից, Հայաստանի տեսարժան վայրերից եւ Հայաստանի մասին զբոսաշրջիկներին կարեւոր տեղեկություններից մինչեւ ՀՀ քաղաքացի դառնալու ընթացակարգը եւ Հայաստան- Սփյուռք ծրագրերը:

Կայքէջը ներկայացնում է նաեւ հայ գրականությունը, մի քանի գրական գործեր ռումիներեն եւ հայերեն, հայ աշխարհահռչակ կոմպոզիտորներին ու նրանց գործերը, հայկական պարեր եւ շուրջ 50 հայերեն հին եւ ժամանակակից հայրենասիրական, սիրային եւ այլ երգեր՝ հայատառ եւ ռումիներենին հարմարեցված տառադարձությամբ, մի զգալի մասն էլ՝ ռումիներեն թարգմանված: Կայքէջն ընդգրկում է նաեւ Ռումինիայի հայկական տարբեր հաստատությունների կոնտակտային տվյալները եւ այլն:

 


Առնչվող նյութեր
1. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
2. Ռումինիայի խորհրդարանը ավարտին հասցրեց ԵՄ-Հայաստան համաձայանագրի վավերացման գործընթացը
3. Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ հոգեհանգստյան կարգ և հիշատակի միջոցառումներ Բուխարեստում և Ռումանիոյ հայոց թեմի ծուխերում
4. Մեծ շուքով նշվեց Պիտեշտի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտի օրը
5. Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6. Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
7. Հայկական օրեր Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում
8. Բուխարեստ. «Հայերենի ինքնուսույց ռումինախոսների համար» գրքի շնորհանդեսը
9. Ս. Հաճկատար հռչակավոր հայոց վանքում նշվեց Տիրամոր Վերափոխման տոնը.ուխտագնացություն
10. Սոպրանո Արմինե Խաչատրյանի ձայնասկավառակը թողարկվել է Ռումինիայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ժողովրդի հիշողության մեջ Արայիկ Խանդոյանը մնալու է որպես հայրենքի նվիրյալ զինվոր. Արա Պապյան
2.Համագործակցության և բարեկամության «Թումանյանական աշխարհ» նկարչական փառատոնը շարունակվում է
3.Կանադան Հայաստանի համար շատ հարազատ երկիր է. Արմեն Սարգսյան
4.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայի վարչապետին
5.Օտար պետությունների ղեկավարների հայկական պարը՝ պետական ընթրիքի ընթացքում
6.Հայկ Մարությանը հանդիսավոր երդմնակալությամբ ստանձնել է Երևանի քաղաքապետի լիազորությունները
7.Ապագան Հայաստանի և Կանադայի համար շարունակվելու է մեր մերձեցմամբ. Ջասթին Թրյուդո
8.Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն քննարկել են հայ-կանադական հարաբերությունները. լուսանկարներ եւ գուլպաներ Կանադայի վարչապետին
9.««Հայկական վալս» երգն ինձ համար խորհրդանշում է նաեւ սփյուռքի սերը դեպի հայրենիք». Ժերեմի Դելվեր
10.Ջիվան Գասպարյանն այսօր նշում է 9օ-րդ տարեդարձը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: