ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ռումինահայ լրագրող եւ թարգմանիչ Մադլեն Գարագաշյանը թանկարժեք նվերներ հանձնեց Հայաստանի Ազգային պատկերասրահին

26 հոկտեմբերի, 2016 | 10:42

Նա  Հայաստանի Ազգային պատկերասրահին նվիրեց ռումինահայ նկարիչ Երվանդ Նիկողոսյանի  նկարը և 19-րդ դարի արծաթե գոտու ճարմանդ

madlen-garagshyan-4ԵՐԵՎԱՆ.-Հոկտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարության միջնորդությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ նվիրատվության արարողություն, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը:

Ռումինահայ լրագրող, թարգմանիչ Մադլեն Գարագաշյանը պատկերասրահին նվիրեց ռումինահայ նկարիչ Երվանդ Նիկողոսյանի մեկ նկար և բալկանյան ոճի 19-րդ դարի «filigrane» արծաթե գոտու ճարմանդ:

Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը, շնորհակալություն հայտնելով Մադլեն Գարագաշյանին նվիրատվության համար, նշեց, որ պատկերասրահի ֆոնդը հիմնականում համալրվում է նման նվիրատվությունների շնորհիվ: «Շնորհակալ ենք ՀՀ սփյուռքի նախարարությանը, ում շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել այս միջոցառումը: Ի վերջո հայ վարպետների ձեռքով պատրաստված բոլոր արժեքավոր նմուշների հանգրվանը Հայաստանն է և ուրախ եմ, որ տիկին Մադլենն իր նախնիներից ժառանգած այս ճարմանդը վերադարձրեց Հայրենիք», – նշեց Ա.Ծատուրյանը:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանն ընդգծեց. «Սա լավ առիթ է, որ հայաստանցի արվեստասեր հասարակությունը ծանոթանա Երվանդ Նիկողոսյան արվեստագետի ստեղծագործությանը: Տիկին Մադլենի նվիրատվությունը պետք է օրինակ հանդիսանա Սփյուռքում ապրող մեր մյուս հայրենակիցներին, որ հայկական արվեստի արժեքավոր նմուշներն ի վերջո տեղափոխեն Հայրենիք», – ասաց Ս.Սրապիոնյանը:

Սփյուռքի նախարարի տեղակալը բարձր գնահատեց նաև տիկին Մադլենի հայապահպան գործունեությունը Ռումինիայում: «Տիկին Մադլենի հեղինակած «Հայերի մեջ, հայերի մասին» հինգհատորյակը հայության խնդիրներին վերաբերող տարբեր լրատվամիջոցներում անցած տասնամյակներում նրա տպագրած բոլոր հոդվածների ժողովածուն է», – հավելեց նա:

madlen-garagshyan-3Ողջույնի և շնորհակալական խոսքով հանդես եկավ Մադլեն Գարագաշյանը: Նա նշեց. «Վերջապես երազանքս կատարվեց և Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում եմ: Առիթն օգտագործելով՝ ցանկացա Ազգային պատկերասրահին նվիրել Երվանդ Նիկողոսյանի նկարը և մեծ մայրիկիցս ժառանգած 19-րդ դարի գոտու ճարմանդը: Ուրախ եմ, որ իմ նախաձեռնությունն արժանացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի Ազգային պատկերասրահի ղեկավարության բարձր գնահատականին»,- նշեց նա:

Տիկին Մադլենի նախաձեռնությունը կարևորեց նաև «Հայաստան-Ռումինիա բարեկամություն» ընկերության նախագահ Հակոբ Առաքելյանը: Նա տիկին Մադլենին նվիրեց Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» ինքնակենսագրական վեպը:madlen-garagashyan1madlen-garagashyan-5


Առնչվող նյութեր
1. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
2. Ռումինիայում նշվեց Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրը
3. Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ հոգեհանգստյան կարգ և հիշատակի միջոցառումներ Բուխարեստում և Ռումանիոյ հայոց թեմի ծուխերում
4. Մեծ շուքով նշվեց Պիտեշտի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտի օրը
5. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
6. Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
7. Ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին
8. Բուխարեստ. «Հայերենի ինքնուսույց ռումինախոսների համար» գրքի շնորհանդեսը
9. Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է.Նիկոլ Փաշինյան
10. Իշխան Թովմասյան. Մեկնելու եմ Հայաստան, այնտեղ շատ գործ կա անելու

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: