ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ռումինահայության Անիից եկած լինելու ավանդության շուրջ

26 մարտի, 2017 | 07:21

Անիի անկումից հետո 1045թ. մեծ թվով հայեր գաղթեցին Ղրիմ այնտեղից էլ Լեհաստան, որտեղ մեծ եւ զորավոր գաղութ հիմնեցին, կրոնական եւ մշակութային կենտրոն ունենալով Լվով քաղաքը: Համաձայն ավանդության, որն իր գրավոր արտահայտությունն է գտել Աբրահամ Գ Կրետացու (կթղ. 1734-1737թթ.) պատմության հավելվածում, ինչպես նաեւ Նոր Նախիջեւանի Նիսվիթա գյուղի 1694թ. գրված «Յայսմաւուրքի» հիշատակարանում, ասվում է, որ Անիի անկումից հետո անեցիների մի մասը գաղթում է Աստրախան, ապա այնտեղից անցնում Ղրիմ եւ թուրքերի՝ Ղրիմը գրավելուց հետո վերստին գաղթում Ուկրաինա, Լեհաստան, ապա Մոլդավիա եւ Ռումինիա ու Եվրոպական մի շարք երկրներ:

axtala xachkar1

Ղրիմից մինչեւ Կիեւ ու Լվով եւ այստեղից էլ մինչև Լեհաստան, Հունգարիա ու Ռումինիա հսկայական տարածքների հայ գաղթականության անեցիների սերունդները լինելու գիտակցման մասին Լեոն գրում է. «Անին մոռացված էր, բայց անեցին չէր մոռացվում: Պարծանք էր անեցի լինելը, որովհետեւ Անին մի բարձր կուլտուրական, ընտրյալ, ազնիվ եւ զարմանալի ընդունակ ժողովրդի անուն էր: Հայերի մեջ դեռ այսպիսի բարձր ազնվական տիտղոս ոչ մի նահանգ, ոչ մի քաղաք չէր ստեղծել: Անեցի լինելը մեծ պարծանք էր, թեեւ իրապես անեցի լինելը նշանակում էր լինել հայրենիքից զուրկ թափառական, օտար երկնքի տակ դեգերող: Դառն ճակատագիրը քշում էր նրան ամեն տեղ, դրա պես գաղթական չէր եղել նույնիսկ հայերի նման ազգի մեջ»:

ԺԳ-ԺԴ դդ. մեծ թվով հայեր Լեհաստանից դեպի հարավ, դեպի Տրանսիլվանիա եւ Մոլդավիա իջան եւ այդ հյուրընկալ հողի վրա հաստատվեցին, որպես առեւտրականներ եւ արհեստավորներ:
ԺԶ-ԺԷ դդ. Մոլդավիան սերտ կապերի մեջ էր իր հարեւան պետությունների հետ՝ իբրեւ գյուղատնտեսական եւ արդյունագործական արտադրանքի խոշոր մատակարարող: Վերոնշյալ ժամանակաշրջանում ընդլայնվում են երկրի առևտրական կապերը Լվով քաղաքի եւ Ռեչ Պոսպոլիտայի կազմի մեջ մտնող արեւմտաուկրաինական մյուս կենտրոնների հետ:

Ախթալայի Ս․Աստվածածին Վանքի Վանահայր

Տ.Հեթում քահանա Թարվերդյան

axtala xachkar2 axtala xachkar3


Առնչվող նյութեր
1. Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
2. Հայկական օրեր Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում
3. Բուխարեստ. «Հայերենի ինքնուսույց ռումինախոսների համար» գրքի շնորհանդեսը
4. Ս. Հաճկատար հռչակավոր հայոց վանքում նշվեց Տիրամոր Վերափոխման տոնը.ուխտագնացություն
5. Սոպրանո Արմինե Խաչատրյանի ձայնասկավառակը թողարկվել է Ռումինիայում
6. Ռումինիա. Եպիսկոպոսական Սուրբ Պատարագ Թուլչայի Հայոց եկեղեցում
7. Տոնական համերգ Կոնստանցա քաղաքում` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյա հոբելյանին
8. Բուխարեստում տեղի ունեցան առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված միջոցառումներ
9. Բուխարեստում նշվեց Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օրը
10. Ռումինիայի Հայոց Թեմում տեղի ունեցան Սումգայիթյան ցեղասպանության զոհերին նվիրված հիշատակի միջոցառումներ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: