ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով

21 սեպտեմբերի, 2018 | 18:13

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առիթով մեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում համայն հայությանը ի Ռումինիա, ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի:

Դարեր շարունակ զրկված լինելով հայրենի պետականությունից, ի վերջո 27 տարիներ առաջ մենք կատարեցինք մեր վճռական քայլը և վերահաստատեցինք ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետությունը: Մեր նախնիները արյուն են հեղել, բազում փորձություններ հաղթահարել, անցել մահվան ու կրակի միջով, բայց միշտ լավատեսությամբ, հույսով ու հավատով առ Բարերար Աստված: Այսօր էլ քիչ չեն դժվարություններն ու մարտահրավերները, տնտեսական ու քաղաքական խնդիրները, որոնք մեր ժողովուրդը դիմագրավում է հայրենի պետության հանդեպ պատասխանատվության, մեծ նվիրումի, հավատի ու լավատեսության ոգով: Բեկումնային այս ժամանակաշրջանում միայն իմաստուն կառավարմամբ և Աստծո օգնականությամբ կարող ենք հաղթահարել մեր ժողովրդի առաջ ծառացած խնդիրներն ու արժանապատիվ լուծումներ գտնել: Որպես Սփյուռք, կանգնած ենք մեր Հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի ժողովրդի կողքին, պատրաստակամ կիսելու ամեն դժվարություն ու տառապանք, դիմագրավելու տարատեսակ մարտահրավերներ ու խոչընդոտներ, ինչպես նաև միաանաբար տոնելու հաղթանակներ ու վերելքներ ազգային մեր կյանքից ներս:

Սիրելի ժողովուրդ հայոց, անկախության պանծալի տոնի առիթով վերստին շնորհավորում ենք աշխարհասփյուռ հայությանը և բերում մեր օրհնությունը: Հայ Եկեղեցին պատմության ողջ ընթացքում` հավատարիմ իր կոչման, զորավիգ է եղել հայոց պետականությանը, իր ամեն կարելիությամբ զորավիգ է նաև այսօր և հավիտյան:  Այսօր էլ Պետություն և Եկեղեցի միասնաբար, մեկ բռունցք դարձած պիտի շարունակեն ծառայել մեր զավակներին, մեր ազգային ու բարոյական արժեքների պահպանմանն ու տարածմանը:

Աղոթում ենք Հայրենիքի համար զոհված հերոսների անմահ հիշատակի առջև և հայցում ենք, որ Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ պահպանի մեր Հայրենիքը և անսասան` հայրենի մեր պետականությունը, օրհնի մեր ժողովրդին և առաջնորդի դեպի պայծառ ու լուսավոր ապագա:


Առնչվող նյութեր
1. Բուրգասում բացվեց Վազգեն Վեհափառի անվան թանգարանը
2. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
3. Ռումինիայի խորհրդարանը ավարտին հասցրեց ԵՄ-Հայաստան համաձայանագրի վավերացման գործընթացը
4. Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ հոգեհանգստյան կարգ և հիշատակի միջոցառումներ Բուխարեստում և Ռումանիոյ հայոց թեմի ծուխերում
5. Մեծ շուքով նշվեց Պիտեշտի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտի օրը
6. Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
7. Հայկական օրեր Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում
8. Բուխարեստ. «Հայերենի ինքնուսույց ռումինախոսների համար» գրքի շնորհանդեսը
9. Ս. Հաճկատար հռչակավոր հայոց վանքում նշվեց Տիրամոր Վերափոխման տոնը.ուխտագնացություն
10. Սոպրանո Արմինե Խաչատրյանի ձայնասկավառակը թողարկվել է Ռումինիայում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: