ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ռուբեն Վարդանյան. Հայոց ցեղասպանությունն ընդունելը պետք է ոչ թե հայերին, այլ՝ թուրքերին։

25 ապրիլի, 2016 | 11:52

 aurora asulis«Ավրորա» մրցանակաբաշխության արարողությունից հետո դափնեկիր մարգարիտ Բարանկիցեն եւ «Ավրորայի» նախաձեռնողները հանդիպեցին լրագրողների հետ։ Այս մասին հայտնում է Հանրային ռադիոն։ 

Ոստիկանության կողմից ծեծի ենթարկված երիտասարդներ, սպանություններ, մարդու կտրած գլուխ, դաժանագույն կոտորածներ՝ ներառյալ իր յոթ երեխայի մահը. Մարգարիտ Բարանկիցեն տեսել է այդ ամենը: Նա վախենում էր անգամ սեփական կյանքի համար, քանի որ դարձել էր սեփական կառավարության թիրախ։ Եվ մահվան սպառնալիքների ներքո ստիպված էր փախչել հայրենիքից։

Ու չնայած այդ ամենին  Մարգարիտ Բարանկիցեն հավատում է, որ սերը վերացնում է բոլոր արգելքները: Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին նա հազարավոր կյանքեր փրկեց՝ խնամելով որբերին և փախստականներին:

Այժմ աշխատում է Բուրունդիի Խաղաղության տանը և ՌԵՄԱ հիվանդանոցում: Տարիներ շարունակ անարդարության և բռնության դեմ իր պայքարի համար Մարգարիտ Բարանկիցեն այսօր հռչակվեց  «Ավրորա» մարդասիրական համաշխարհային անդրանիկ մրցանակի դափնեկիր: Նա վստահ է՝ իրեն տրված մրցանակը պետք է օգնի վերջ դնել աշխարհում տիրող բռնությունների շղթային։ «Ինձ համար այս մրցանակը նախ մի հնարավորություն է, որը հարցականի տակ կդնի Բուրունդիի քաղաքական գործիչների գործունեությունը։ Սա կօգնի նրանց մտածել, որ սխալ է վռնդել մարդկանց, տարագիր դարձնել մայրերին, կանանց։ Ես շնորհակալ եմ «Ավրորա» մրցանակի համար, որովհետև սրանով մենք աշխարհին ցույց տվեցինք՝ր եթե ինձ մրցանակ տվեցին, գուցե նրանք հասկանան, որ իրենց քաղաքականությունը հարցականի տակ պետք է դնեն։ Այս մրցանակը բռնությունների շղթային պետք է վերջ դնի»:

Նշենք՝ որպես դափնեկիր Մարգարիտա Բարանկիցեն կստանա 100 հազար դոլար պարգև և հնարավորություն՝ շուրջ 1 մլն դոլարի դրամաշնորհ տրամադրել մարդասիրական աշխատանքով զբաղվող կազմակերպություններին։ Դափնեկիրը խոստովանեց, որ իր միակ երազանքն է որբանոցի երեխաներին ուղարկել աշխարհով մեկ՝ քարոզելու «այլևս երբեք»։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, Մարգարիտ Բարանկիցեն լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ պատմության ողբերգական դեպքերի  մասին ծանոթացել է դեռ իր ծննդավայր Բուրունդիի դպրոցում։ Բարանկիցեն նշեց, որ Հայաստանը ճանաչելու գործում իրեն օգնել է Աստվածաշունչը։

Միևնույն ժամանակ խոստովանեց, որ մի բան է պատմությանը ծանոթանալ դասագրքերից, մեկ այլ բան է լինել Հայաստանում և տեղում ծանոթանալ այդ պատմությանը: Նա  նշեց, որ այստեղ երեք օրերի ընթացքում հայերի շնորհիվ որոշել է վերադառնալ իր արմատներին:

«Ավրորայի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա ամեն տարի ապրիլի 24- ին։ Այս նախաձեռնության հեղինակներից, IDeA հիմնադրամի համահիմնադիր, բարերար ու գործարար Ռուբեն Վարդանյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպես է վերաբերվում ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի՝ իր ապրիլի 24- ի ավանդական ուղերձում կրկին «ցեղասպանություն» բառից խուսափելու հանգամանքին։ Ռուբեն Վարդանյանի համար կարևոր չէ՝ ինչ կասի Օբաման Հայոց ցեղասպանության մասին:

«Չեմ ուզում քննադատել Օբամայի որոշումը և անկեղծ ասած ինձ համար կարևոր չէ, թե ինչ կասի կամ չի ասի Օբաման կամ մեկ ուրիշը իմ ազգի մասին։ Դա երկու պետությունների խնդիրն է։ Մենք որպես ահավոր իրադարձության հետևանքով տուժող ազգ, ասում ենք, որ կենդանի ենք, ուժեղ ենք, չենք մոռանա այն, ինչ տեղի է ունեցել։ Մեզ համար Ցեղասպանությունը եղել է, և ինձ պետք չէ, որ այն որևէ մեկը ապացուցի»:

Ռուբեն Վարդանյանը նշեց, որ Հայոց ցեղասպանությունն ընդունելը պետք է ոչ թե հայերին, այլ՝ թուրքերին։

avrora asulis2ԱՄՆ նախագահի կողմից հնչեցրած «Մեծ եղեռն» բառը համարժեք է «ցեղասպանություն» բառին, պատասխանելով նույն հարցին իր հերթին նշեց «100 կյանք» և «Ավրորա» նախագծի համահիմնադիր, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը: «Անձամբ Օբամայի հետ ծանոթ չեմ, բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ նա «ցեղասպանություն» բառը չօգտագործեց, բայց փոխարենը «Մեծ եղեռն» ասաց, որը համարժեք է։ Բացեք բառարաններն ու տեսեք, որ «Մեծ եղեռն»-ը անգլերենով «ցեղասպանություն» է թարգմանվում։

Վերադառնալով մրցանակաբաշխությանը՝ նշենք, որ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով:Մրցանակաբաշխության կազմակերպիչները կարծում են, որ առաջին մրցանակի չորս հավակնորդներն էլ իրենց մեջ ուժ են գտել պայքարելու անարդարության եւ բռնության դեմ։ Նրանք Հյուրերը դափնեկրի հետ հավասար մեծարանքի արժանի են համարում նաեւ մյուս երեք հավակնորդներին՝ Թոմ Քաթինային, Սայիդա Ղուլամ  Ֆաթիմային և հայր Բերնար Կինվիին:


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
4. Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակ (գիտահետազոտական դրամաշնորհներ). մեկնարկում է հայտերի ընդունման փուլը
5. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
6. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
7. Ավարտվեց 2019թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը
8. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
9. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
10. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: