ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին

06 հուլիսի, 2018 | 12:10

Հուլիսի 6-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Ալմելոյի (Նիդերլանդներ) քաղաքային խորհրդի պատգամավոր Ռոբին Հայկ Գելիջին:

Պարոն Գելիջին նախարարին պատմեց Հայաստանում ունեցած իր այցերի և հանդիպումների մասին, անդրադարձավ նաև Ալմելոյի հայ համայնքի ակտիվությանը: «Ես շատ կցանկանայի, որ համայնքն ակտիվություն ցուցաբերեր նաև քաղաքականության մեջ, այդպիսով մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին»,- նկատեց երիտասարդ պատգամավորը:

 

Պատգամավորը խոսեց նաև հայ գործարարների մասին, որոնք արդեն մտածում են հայրենիքում ներդրումների և բիզնես հիմնելու մասին: Այս առիթով նախարարը նշեց. «Ներկայումս ակտիվ պայքար է ընթանում կոռուպցիայի դեմ, և մեր նպատակն է մեր հայրենակիցների համար ոչ միայն խոչընդոտներ չստեղծել, այլև հնարավորության դեպքում աջակցել ձեզ»:

Մխիթար Հայրապետյանն ավելացրեց, որ այսուհետև յուրաքանչյուր գործարար կարող է Հայաստանում ոչ միայն բիզնես ստեղծել, այլև իրեն պաշտպանված զգալ:

Ռոբին Հայկ Գելիջին Ալմելոյում ճանաչված գործարար և բարերար Օնիկ Գելիջիի որդին է: Նրանց ընտանիքը տարիներ շարունակ հովանավորում է տեղի հայկական մեկօրյա դպրոցին և եկեղեցուն, ինչպես նաև բազմաթիվ հայկական մշակութային միջոցառումներ: Նրանց ընտանիքի հովանավորությամբ Ալմելոյում 2015թ. բացվել է Եվրոպայում հայկական ամենամեծ հուշահամալիրը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (բաղկացած է 16 խաչքարից):


Առնչվող նյութեր
1. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
2. Տիգրան Բալայանը՝ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան
3. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
4. Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է.Նիկոլ Փաշինյան
5. Իշխան Թովմասյան. Մեկնելու եմ Հայաստան, այնտեղ շատ գործ կա անելու
6. Եվրոպայի ամենաերիտասարդ գործող նախարարը Հայաստանից է
7. Սփյուռքի նախարարը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ
8. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
9. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից
10. ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: